Առևտրի ֆինասնավորում
Բանկային երաշխիք

Բանկային երաշխիք

Բանկը՝ որպես պարտավորությունների երաշխավոր

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Բանկային երաշխիք

Բանկային երաշխիք

Այս ծառայության միջոցով «ԱյԴի Բանկ»-ը կներկայանա որպես Ձեր պարտավորությունների կատարման երաշխավոր, ինչի արդյունքում Ձեր գործընկերոջ վստահությունը Ձեր նկատմամբ կբարձրանա, քանի որ, եթե դուք չկատարեք պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունները, ապա «ԱյԴի Բանկ»-ը, որպես բանկային երաշխիքի թողարկող, կվճարի շահառուին երաշխիքի թողարկման պայմանագրով նախատեսված գումարը նրա առաջին իսկ պահանջով:
Օգտվելով այս ծառայությունից դուք տնտեսում եք դրամական միջոցներ, քանի որ բանկային երաշխիքների տրամադրման սակագները զգալի ցածր են վարկերի սակագներից: «ԱյԴի Բանկ»-ի կողմից թողարկված բանկային երաշխիքը  Ձեր գործարքի բարեհաջող ավարտի գրավականն է:

Ձեզ կարող է հետաքրքրել

Փաստաթղթային ինկասո
Միջազգային առևտրով զբաղվողների համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Փաստաթղթային ակրեդիտիվ
Միջազգային առևտրի ֆինանսավորում

Հատուկ առաջարկ

Visa Business քարտ

Օգտվեք ձեռնարկությունների համար նախատեսված Visa Business քարտից։ Կատարեք վճարումներ ամբողջ աշխարհում և ստացեք բիզնեսի համար նախատեսված բազմաթիվ արտոնություններից տարեկան ընդամենը 5,000 դրամով։

Բանկային երաշխիք - Հատուկ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Երաշխքի նպատակ
Մրցույթի մասնակցության, պայմանագրի կատարման, հետկատարման, վճարման, կանխավճարի ապահովման կամ այլ նպատակներով
Հաճախորդ
ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի կամ այլ արտարժույթ
Նվազագույն գումար
Չի սահմանվում
Առավելագույն գումար
սահմանափակվում է Բանկի ներքին իրավական ակտերով
Երաշխիքի առավելագույն ժամկետ
12 ամիս` մրցույթի մասնակցության երաշխիքների համար

36 ամիս` այլ երաշխիքների համար
Միջնորդավճար
Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ

Այլ միջոցների գրավադրմամբ
Մրցույթի մասնակցության երաշխիք դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ
0.5% միանվագ, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ
Մրցույթի մասնակցության երաշխիք այլ միջոցների գրավադրմամբ
1% միանվագ, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Այլ տեսակի երաշխիքներ դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ
մինչև 12 ամիս ժամկետով՝ 0.5% միանվագ, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ

12 ամսից ավել ժամկետով՝ 1% տարեկան, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ տարեկան
Այլ տեսակի երաշխիքներ այլ միջոցների գրավադրմամբ
մինչև 12 ամիս ժամկետով՝ 1.5% միանվագ, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ

12 ամսից ավել ժամկետով՝ 2% տարեկան, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ տարեկան
Երաշխիքի հաստատում/տրամադրում միջնորդ բանկի կողմից
Պայմանագրային
Երաշխիքի պայմանների փոփոխություն կամ չեղյալացում
25,000 ՀՀ դրամ։ Գումարի ավելացման կամ գործողության ժամկետի երկարաձգման դեպքում ավելացված մասով կգանձվի նաև համապատասխան երաշխիքի տրամադրման համար նախատեսված միջնորդավճարը
Վճարում երաշխիքով պահանջի դիմաց
0.15% նվազագույնը 50,000 ՀՀ դրամ
Երաշխիքի գումար/ապահովվածություն հարաբերակցություն
Սահմանվում է Ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Երաշխիքի գումար/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը
Երաշխիքի հայտի ուսումնասիրության վճար
Չի սահմանվում
Բանկային հաշվի բացում/սպասարկում
Պահանջվում է համաձայն Բանկի գործող սակագների
Վարկային պատմության նկատմամբ պահանջ (այդ թվում երաշխավորի)
Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ երաշխիքների դեպքում`

1. վարկային պատմության առկայությունը պարտադիր չէ

2. երաշխիքի տրամադրման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն։

Այլ ապահովվածությամբ երաշիքների դեպքում (հաճախորդի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ).

1. Երաշխիքի տրամադրման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,

2. Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,

3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև հաճախորդի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
Երաշխիքի ձև
Երաշխիքը տրամադրվում է Բանկի ստանդարտ տեքստով կամ Բենեֆիցիարի կողմից առաջարկվող ձևով՝ Բանկի համար ընդունելի լինելու դեպքում
Հայտի ընդունման վայր
Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
Պայմանագրերին ներկայացվող պահանջներ
Բանկի և հաճախորդի միջև բանկային երաշխիքի տրամադրելու մասին պայմանագրերը կնքվում են Բանկի կողմից հաստատված ստանդարտ ձևերին համապատասխան
Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ
• Անշարժ գույք,

• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,

• Տրանսպորտային միջոցներ,

• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,

• Դեբիտորական պարտքի իրավունք,

• Ֆինանսական հոսքեր,

• Երաշխիքներ, երաշխավորություններ,

• Դրամական միջոցներ,

• Թանկարժեք մետաղներ (իրեր),

• Բաժնեմասեր,

• Արժեթղթեր,

• իրավունքի գրավ,

• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք
Երաշխիքի գումար/գրավ հարաբերակցություն
Սահմանվում է Ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը
Գրավի առարկայի ապահովագրություն
Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ ապահովված երաշխիքների դեպքում՝

Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Այլ ապահովվածության դեպքում՝ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում
Որոշման վավերականության ժամկետ
30 աշխատանքային օր
Որոշման վերահաստատման ժամկետ
Որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող պայմաններով
Երաշխիքը տրամադրելու ժամկետ
Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով ապահովված երաշխիքների դեպքում՝ որոշման կայացման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այլ ապահովվածության դեպքում՝ համաձայն Ֆինանսական գործառնությունների ձևակերպման ընթացակարգի
Երաշխիքի ներքո բենեֆիցարին վճարված գումարը պայմանագրով սահմանված ժամկետում չմարելու դեպքում
Վճարման ենթակա գումարը վերադարձնելու ժամկետը խախտելու (կետանցի) դեպքում Հաճախորդը/Պրինցիպալը Բանկին վճարում է տուժանք՝ յուրաքանչյուր կետանցի օրվա համար՝ ժամկետանց գումարի 0.1 տոկոսի չափով:
Երաշխիքի և յուրաքանչյուր փոփոխության ծանուցում
25,000 ՀՀ դրամ
Այլ բանկի կոնտր-երաշխիքի դիմաց երաշխիքի տրամադրում
Պայմանագրային
Երաշխիքի ներքո պահանջի կազմում
50,000 ՀՀ դրամ
Պարտավորություններից ազատման դիմում
12.89 KB
Բանկային երաշխիքի տրամադրման հայտ
142.50 KB
Երաշխիքի առավելագույն ժամկետն է 12 ամիս` մրցույթի մասնակցության երաշխիքների համար և 36 ամիս` այլ երաշխիքների համար։ Բանկի համապատասխան իրավասու մարմնի որոշմամբ ժամկետը կարող է գերազանցել 36 ամիսը։

Երաշխիքները թողարկվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլիով կամ այլ արտարժույթով։

Երաշխիքները կարող ենք թողարկվել մրցույթի մասնակցության, պայմանագրի կատարման, հետկատարման, վճարման, կանխավճարի ապահովման կամ այլ նպատակներով։
Մանրամասներին կարող եք տեղեկանալ Բանկի կայքից, իսկ հարցերի դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333, (+37460)273333 հեռախոսահամարներով։
Հաճախորդ կարող են հանդիսանալ ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերը և ֆիզիկական անձինք։

Մրցույթի մասնակցության երաշխիքների դեպքում, դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ, միջնորդավճարը կազմում է 0.5% միանվագ,  նվազագույնը 15,000 ՀՀ դրամ, իսկ այլ միջոցների գրավադրմամբ՝ 1% միանվագ,  նվազագույնը 30,000 ՀՀ դրամ։
Այլ տեսակի երաշխիքների դեպքում՝ համաձայն պայմանների։
Երաշխիքի հայտի ուսումնասիրության վճար չի սահմանվում:
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 15.02.2022 05:17
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт