Հիմնական
Առավելություններ
Համեմատել այլ վարկի հետ
Արագ վարկային գծեր
Առցանց դիմելու դեպքում վարկի հաստատումը տևում է մինչև 5 րոպե
Օգտագործիր գումարն առանց տոկոսների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Վարկի տրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում
Արագ վարկ
Վարկային գծեր
Rocket օնլայն վարկ
Վարկի հաստատումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Վարկառուները ստանում են ArCa Classic քարտ առանց տարեկան սպասարկման վարձի
Օգտագործեք գումարն առանց տոսոկների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով, եվրոյով և ԱՄՆ դոլարով
Վարկի դրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում
Վարկի հաստատումը տևում է մինչև 5 րոպե
Սահմանաչափը ստանալու համար դիմում եք առցանց՝ առանց Բանկ այցելելու և առանց թղթաբանության
Կարիք չկա որևէ փաստաթուղթ ներկայացնելու
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Հատուկ առաջարկ
Rocket Line և Rocket Line 0%
Օգտվիր Rocket Line թվային ապառիկից մինչև 10 մլն դրամի չափով՝ Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով։ Ստացիր հիմա, վճարիր 1, 2, 3 կամ 6 ամսում։ Ավելին, հարյուրավոր առևտրային կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը, որը թույլ է տալիս գնված ապրանքի համար վճարել հետո՝ առանց որևէ տոկոսադրույքի, անվանական և փաստացի 0%-ով։
Նպատակ
սպառողական
Արժույթ
ՀՀ դրամ
Նվազագույն գումար
100,000
Վարկի առավելագույն գումար վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար
10,000,000
Վարկի առավելագույն գումար վարկային պատմություն չունեցող հաճախորդների համար
գրանցված զուտ եկամտի (աշխատավարձ և դրամ հավասարեցված վճարներ) քառապատիկ
Տարեկան անվանական տոկոսադրույք վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար
19% - 21%
Տարեկան անվանական տոկոսադրույք վարկային պատմություն չունեցող հաճախորդների համար
21%
Տարեկան փաստացի տոկոսադրույք վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար
20.89%-23.34%
Տարեկան փաստացի տոկոսադրույք վարկային պատմություն չունեցող հաճախորդների համար
23.26%-23.34%
Նվազագույն ժամկետ
18 ամիս
Առավելագույն ժամկետ
36 ամիս
Չօգտագործված միջոցների դիմաց տոկոս
չի հաշվարկվում
Տրամադրման եղանակ
անկանխիկ`վճարային քարտի միջոցով
Վարկային գծի մարման ամսական նվազագույն չափ
10%
Վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված
մինչև 45 օր․
նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը վերը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարում է մինչև ընթացիկ ամսվա 15-ը
նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը վերը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարում է մինչև ընթացիկ ամսվա 15-ը
Վարկային գծի և տոկոսագումարների մարման եղանակ
ամենամսյա պարտադիր մուտք քարտային հաշվին նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված գումարի՝ 12-րդ կետում նշված %-ի և կուտակված տոկոսագումարների հանրագումարի չափով` մինչև ընթացիկ ամսվա 15-ը, իսկ վարկային գծի մարումը՝ ժամկետի վերջում
Ապահովվածություն
1) վարկարժանության գնահատական
2) դրամական հոսքեր
3) ֆիզիկական անձի երաշխավորություն՝ անհրաժեշտության դեպքում
2) դրամական հոսքեր
3) ֆիզիկական անձի երաշխավորություն՝ անհրաժեշտության դեպքում
Հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Ամսական սպասարկման վճար
չի սահմանվում
Վճարային քարտի տեսակ
Idram Rocket Visa քոբրենդային քարտ՝ համաձայն գործող սակագների՝ հետևյալ հղումով՝ Idram Rocket VISA Տեղեկատվական ամփոփագիր
Visa Digital թվային վճարային քարտ՝ համաձայն գործող սակագների՝ հետևյալ հղումով՝ Visa Digital Տեղեկատվական ամփոփագիր
Visa Digital թվային վճարային քարտ՝ համաձայն գործող սակագների՝ հետևյալ հղումով՝ Visa Digital Տեղեկատվական ամփոփագիր
Վարկային գծի ժամկետի երկարաձգում
1) Վարկային գծի ժամկետը կարող է երկարաձգվել Բանկի կողմից վարկի ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ Բանկում գործող տվյալ վարկատեսակի տեղեկատվական ամփոփագրով նախատեսված վարկավորման պայմաններով, Բանկի ներքին գնահատմամբ
2) Հաճախորդի վարկային գիծը կարող է երկարաձգվել որպես վարկ` մարման հավասարաչափ ռեժիմ սահմանվելով (անուիտետային մարում), Բանկի ներքին գնահատմամբ
Կարգավիճակ
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
վարկառուի/երաշխավորի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից ցածր լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ պահանջ
1) հաճախորդը պետք է ունենա դրական վարկային պատմություն կամ
2) վարկի տրամադրման նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում հաճախորդը պետք է լինի գրանցված աշխատող, եթե վերջինս չունի վարկային պատմություն
3) հաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում
2) վարկի տրամադրման նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում հաճախորդը պետք է լինի գրանցված աշխատող, եթե վերջինս չունի վարկային պատմություն
3) հաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում
Ժամկետանց վարկային գծի նկատմամբ, օրական
0.1%
Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ, օրական
0.1%
Վաղաժամկետ մարման տույժ
չի սահմանվում
Վարկային գծի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր
Բանկն իրավասու է պահանջել վարկային գծի վաղաժամկետ մարում, եթե`
1) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,
2) վարկային գծի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,
3) չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները
4) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի
1) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,
2) վարկային գծի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,
3) չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները
4) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի
Վարկային գծի տրամադրման դրական գործոններ
1) դրական վարկային պատմություն
2) բավարար դրամական հոսքեր
3) վարկարժանության դրական գնահատական
2) բավարար դրամական հոսքեր
3) վարկարժանության դրական գնահատական
Վարկային գծի մերժման գործոններ
1) բացասական վարկային պատմություն
2) անբավարար դրամական հոսքեր
3) վարկարժանության բացասական գնահատական,
4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
5) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկային գծի վերադարձելիությունը
6) այլ գործոններ
2) անբավարար դրամական հոսքեր
3) վարկարժանության բացասական գնահատական,
4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
5) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկային գծի վերադարձելիությունը
6) այլ գործոններ
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
1) 1 աշխատանքային օր Բանկի մասնաճյուղ դիմելու դեպքում
2) Առավելագույնը 5 րոպե առցանց հարթակներով դիմելու դեպքում
2) Առավելագույնը 5 րոպե առցանց հարթակներով դիմելու դեպքում
Վարկառուին վարկային գծի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման ժամկետ
1) 1 աշխատանքային օր Բանկի մասնաճյուղ դիմելու դեպքում:
Բանկը վարկի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտորնային փոստի միջոցով:
2) Առավելագույնը 5 րոպե առցանց հարթակներով դիմելու դեպքում
Բանկը վարկի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտորնային փոստի միջոցով:
2) Առավելագույնը 5 րոպե առցանց հարթակներով դիմելու դեպքում
Որոշման վավերականության առավելագույն ժամկետ
1․ 15 աշխատանքային օր, ընդ որում, նշված 15 աշխատանքային օրվա ընթացքում վարկային գիծը չձևակերպելու/չտրամադրելու դեպքում թույլատրվում է առավելագույնը մինչև հաջորդող 3-րդ աշխատանքային օրը իրականացնել հաճախորդի լրացուցիչ ԱՔՌԱ հարցում (առանց հաճախորդի կողմից նոր դիմում և/կամ ԱՔՌԱ հարցում անելու համաձայնություն պահանջելու) և նորից հաստատել՝ վերահաստատել վարկային գիծը, եթե հաճախորդը տվյալ պահին չունի ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ։ Արգելվում է մեկից ավել վերահաստատումը։
2. Առավելագույնը 5 րոպե առցանց հարթակներով դիմելու դեպքում
2. Առավելագույնը 5 րոպե առցանց հարթակներով դիմելու դեպքում
Դիմումի ընդունման ձևակերպման և տրամադրման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր կամ առցանց՝
1) «IDBanking» համակարգի առցանց հարթակ՝ IDBanking.am
2) «Idram&IDBank» բջջային հավելված
3) «Banking.idram.am» հարթակ
1) «IDBanking» համակարգի առցանց հարթակ՝ IDBanking.am
2) «Idram&IDBank» բջջային հավելված
3) «Banking.idram.am» հարթակ
Արագ վարկային գծի շրջանակում տրամադրվող գումարը կարող եք կանխիկացնել։ Այս դեպքում գործելու է կանխիկացման այն միջնորդավճարը, որը նախատեսված է վարկի վճարային քարտի սակագնով։
Առցանց դիմելիս նույնպես Դուք ունեք հնարավորություն ընտրելու՝ ստանալ ավելի փոքր գումար, քան նախատեսվում է տրամադրել Ձեզ ԱՔՌԱ հարցման հիման վրա։
Բանկի մասնաճյուղում արագ վարկային գծերի համար դիմելիս ԱՔՌԱ հարցում կատարվում է միայն գումարի տրամադրման պահին։ Հետագայում յուրաքանչյուր օգտագործման համար հարցում չի կատարվում։
Արագ վարկային գծի դիմելու համար անհրաժեշտ է լինել IDBank-ի հաճախորդ և ունենալ IDBank-ի Idram Rocket Visa կամ վիրտուալ Visa Digital քարտ, որի վրա կփոխանցվի վարկային գծի գումարը։
Չօգտագործված միջոցների դիմաց տոկոսադրույք չի հաշվարկվում։ Իսկ վարկային գծի մարման ամսական նվազագույն սահմանաչափը ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ Դուք օգտագործում եք տրամադրված գումարը, և օգտագործված գումարի 10%-ի և կուտակված տոկոսի հանրագումարի չափով ձևավորվում է նվազագույն սահմանաչափ։
Ռոքեթ լայնը թվային ապառիկ է, որը տրամադրվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով։ Ռոքեթ լայնը, ըստ էության, պահուստային գումար է, որը հաճախորդը կարող է օգտագործել ավելի քան 5000 վաճառակետերում, որտեղ առկա է Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն։ Գումարը կարելի է օգտագործել 3000 ՀՀ դրամից սկսած և մարել 1,2,3 կամ 6 ամսվա ընթացքում՝ երբ կցանկանաք։ Rocket line-ը չի պահանջում որևէ թղթաբանություն հաճախորդից, արագ է և առցանց։ Արագ վարկային գծերը տրամադրվում են նվազագույնը 18, առավելագույնը՝ 36 ամիս ժամկետով։ Արագ վարկային գծերի դեպքում գործում է նաև մինչև 45 օր արտոնյալ ժամանակահատված, այսինքն՝ նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ, բացառությամբ փոխանցումների, տոկոսներ չեն հաշվարկվում, եթե Դուք վերը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարում եք մինչև ընթացիկ ամսվա 15-ը:
Արագ վարկային գծերի տրամադրմամբ IDBank-ը խթանում է անկանխիկ վճարումների կատարումը։ Հիշեցնում ենք, որ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում գործարքների համար միջնորդավճար չի սահմանվում, ավելին՝ գործում է մինչև 45 օր արտոնյալ ժամանակահատված։
Արագ վարկային գիծը առցանց տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում։