Հիմնական
Առավելություններ
Համեմատել այլ վարկի հետ
Տրանսֆեր վարկ
Վարկի տրամադրումը կախված է գլխավորապես ստացած դրամական փոխանցումներից
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Արագ վարկ
Ուսանողական
Պրոֆի
Վարկի հաստատումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Վարկառուները ստանում են ArCa Classic քարտ առանց տարեկան սպասարկման վարձի
Տոկոսադրույքն ավելի ցածր է, քան սպառողական վարկերինը՝ ընդամենը 9%
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Վարկի մայր գումարի մարումը սկսվում է ուսումնառության ավարտից հետո
Կարող ես մարել վարկը մինչև 10 տարվա ընթացքում
Օգտագործիր գումարն առանց տոսոկների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Վարկի առավելագույն չափը 10 000 000 դրամ է
Տոկոսադրույքն ավելի ցածր է, քան մյուս վարկային գծերինը՝ 15-16%
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Հատուկ առաջարկ
IDpay
Գումար ես սպասու՞մ Ռոսաստանից, ասա՝ IDpay ներբեռնեն։ Ակնթարթային ստացիր ՌԴ-ի IDpay համակարգից քեզ ուղարկված փոխանցումները քո IDBank-ի քարտին կամ հաշվին։ Պարզապես ուղարկողին փոխանցիր հեռախոսահամարդ, որը կցված է քարտին/հաշվին։ Հեռախոսահամարը հեշտությամբ կարող ես կցել Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով։ Ներբեռնել հավելվածը՝ https://idpay.page.link/apps Գումարը փոխանցվում է բջջային հավելվածով վայրկյանների ընթացքում։ IDpay. զանգից էլ արագ։
Հաճախորդների թիրախավորման չափանիշներ
Հաճախորդը վճարային համակարգերով արագ դրամական փոխանցումներ է ստացել Բանկի միջոցով հետևյալ պարբերականությամբ․
Տարբերակ 1 – դիմումի ներկայացման ամսվան նախորդող 4 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս նվազագույնը 1 անգամ, կամ
Տարբերակ 2 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 6 ամիսների ընթացքում նվազագույնը 3 անգամ (նվազագույնը 3 ամիս և յուրաքանչյուր ամիս առնվազն 1 փոխանցում), ընդ որում դիմումի ներկայացման ամսվան նախորդող ամսում առնվազն 1 փոխանցման առկայությունը պարտադիր է, կամ
Տարբերակ 3 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում 6 փոխանցումների առկայություն (նվազագույնը 6 ամիս և յուրաքանչյուր ամիս առնվազն 1 փոխանցում), ընդ որում դիմումի ներկայացման ամսվան նախորդող վերջին 2 ամիսների ընթացքում առնվազն 1 փոխանցման առկայություն:
Տարբերակ 1 – դիմումի ներկայացման ամսվան նախորդող 4 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս նվազագույնը 1 անգամ, կամ
Տարբերակ 2 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 6 ամիսների ընթացքում նվազագույնը 3 անգամ (նվազագույնը 3 ամիս և յուրաքանչյուր ամիս առնվազն 1 փոխանցում), ընդ որում դիմումի ներկայացման ամսվան նախորդող ամսում առնվազն 1 փոխանցման առկայությունը պարտադիր է, կամ
Տարբերակ 3 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում 6 փոխանցումների առկայություն (նվազագույնը 6 ամիս և յուրաքանչյուր ամիս առնվազն 1 փոխանցում), ընդ որում դիմումի ներկայացման ամսվան նախորդող վերջին 2 ամիսների ընթացքում առնվազն 1 փոխանցման առկայություն:
Արժույթ
ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար / ՌԴ ռուբլի / Եվրո
Վարկի նվազագույն գումար
100,000 ՀՀ դրամ / 200 ԱՄՆ դոլար / 15,000 ՌԴ ռուբլի / 200 Եվրո
Վարկի առավելագույն գումար
1,500,000 ՀՀ դրամ / 3,500 ԱՄՆ դոլար / 200,000ՌԴ ռուբլի / 3,500 Եվրո
Տարեկան անվանական տոկոսադրույք
21.5% ՀՀ դրամի դեպքում / 19% ԱՄՆ դոլարի, ՌԴ ռուբլու և Եվրոի դեպքում
Տարեկան փաստացի տոկոսադրույք
23.75% ՀՀ դրամի դեպքում / 20.75% ԱՄՆ դոլարի, ՌԴ ռուբլու և Եվրոի դեպքում
Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ
36 ամիս
Վարկի տրամադրման նվազագույն ժամկետ
12 ամիս
Վարկի տրամադրման միանվագ վճար (պայմանագրային գումարից)
չի սահմանվում
Բանկային հաշվի բացման վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման եղանակ
անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով
Վարկի և տոկոսագումարների մարման ձևը
անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ
Ապահովվածությունը
դրամական հոսքեր (փոխանցումներ)
Կարգավիճակը
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակումը
վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջը
1. վարկային պատմության առկայություն
2. վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա գործող ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, երաշխավորություն և այլն),
3. վարկ ստանալու դիմումի ներկայացման ամսվան նախորդող 12 (տասներկու) ամիսների ընթացքում վարկառուի ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը, ընդ որում վերջին երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ուշացում ոչ ավել քան 5 օր:
4. վարկի տրամադրման պահին նախորդող 12 ամսվա ընթացքում վարկի առավելագույն դաս՝ հսկվող (բացառությամբ երաշխավորության),
Վճարային քարտի տեսակ
1) ID-Transfer վճարային քարտ՝ համաձայն Բանկի գործող սակագների՝ հետևյալ հղմամբ՝ Transfer քարտի տեղեկատվական ամփոփագիր
2) Բանկի կողմից թողարկվող այլ քարտատեսակներ (բացառությամբ Visa Classic/Visa Gold դեբետային)՝ համաձայն յուրաքանչյուր քարտի գործող սակագների՝ հետևյալ հղմամբ՝ Քարտերի տեղեկատվական ամփոփագիր
Ժամկետանց վարկի գծով, օրական
0.1%
Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական
0.1%
Վաղաժամկետ մարման տույժ
չի սահմանվում
Վարկի վաղաժամկետ մարում կամ լրացուցիչ ապահովման միջոց պահանջելու հիմքեր
Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում կամ լրացուցիչ ապահովման միջոց, եթե`
1) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,
2) վարկի տրամադրումից հետո 6 ամիս անընդմեջ Բանկի միջոցով փոխանցումներ չի ստացել,
3) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,
4) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայությունը
5) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի
1) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,
2) վարկի տրամադրումից հետո 6 ամիս անընդմեջ Բանկի միջոցով փոխանցումներ չի ստացել,
3) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,
4) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայությունը
5) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի
Վարկի մերժման գործոնները
1. վարկային պատմության բացակայություն
2. բացասական վարկային պատմություն,
3. փոխանցումների անհրաժեշտ ծավալի բացակայություն,
4. Բանկում առանց գույքային ապահովվածության վարկի առկայություն` բացառությամբ աշխատավարձային նախագծերի շրջանակներում ստացված վարկի/վարկային գծի,
5. կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
6. այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
7. այլ գործոններ:
Վարկի տրամադրման դրական գործոնները
1) վարկառուի տվյալների համապատասխանությունը վարկավորման պայմաններին,
2) բավարար դրամական հոսքեր (փոխանցումներ)
Որոշման կայացման առավելագույն ժամկետը
պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օր
Վարկառուին վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման ժամկետ
որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր: Բանկը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Որոշման վավերականության առավելագույն ժամկետը
10 աշխատանքային օր
Վարկային դիմումի ընդունման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր
Վարկի ձևակերպման և տրամադրման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր