Միջազգային շոփինգ և idcoin-եր

Կատարիր գնումներ և նոր առաքանիդ դիմավորիր մինչև 20% idcoin-ով

  • 22.06.26-ից մինչև 21.09.26-ը ներառյալ գրանցիր պատվեր նշված միջազգային խանութներում կամ գնիր տեղում՝ արտերկրի վաճառակետերից


  • վճարիր IDBank-ի քո Visa քարտով 


  • ստացիր մինչև 20% idcoin, օրացուցային ամսվա ընթացքում՝ առավելագույնը 10,000 ՀՀ դրամին համարժեք idcoin-եր (հարկումից հետո)

Ո՞ր խանութներից ես ստանում idcoin-եր

Կարևոր է իմանալ


  • Արշավը չի գործում IDBank-ի Visa բիզնես տեսակի քարտերի համար։


  • Արշավի շրջանակում մեկ հաճախորդին վերոնշյալ խանութներից կատարված Գնումների դիմաց օրացուցային ամսվա ընթացքում հանրագումարային ենթակա է հաշվարկման և տրամադրման առավելագույնը 10 000 idcoin (հարկումից հետո): Արշավին մասնակից որևէ անձ չի կարող Արշավի ընթացքում՝ 22․06․2026թ-ից 21․09․2026թ-ը ներառյալ, որևէ օրացուցային ամսվա ընթացքում նշված խանութներից իր կատարած Գնումների համար ակնկալել կամ ստանալ 10 000 idcoin-ից ավել idcoin՝ անկախ Visa տեսակի քարտերի քանակից։


  • Տվյալ ամսվա ընթացքում Գնումների համար idcoin-ի վճարումը կատարվում է մինչև հաջորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը։


  • Արշավի շրջանակում idcoin տրամադրվում է միայն դրանց տրամադրման պահին գործող Քարտերով կատարված գործարքների դիմաց։ Եթե idcoin-ի տրամադրման պահին Քարտը փակված է, ապա տվյալ Քարտով կատարված գործարքների դիմաց idcoin չի հաշվարկվում և տրամադրվում։


  • Գնման վերադարձի դեպքում այդ գործարքը idcoin-երի տրամադրման հաշվարկի մեջ չի ներառվում։


բոլոր պայմաններն

այստեղ

Ծախսիր կուտակած idcoin-երդ․ սկանավորիր QR-ն Idram&IDBank-ով և վճարման պատուհանում սեղմիր idcoin-երով վճարելու կոճակը։

1 idcoin = 1 ՀՀ դրամ։

idcoin-ը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով։


Հարցերի դեպքում կարող ես կապ հաստատել մեզ հետ
հետևյալ հեռախոսահամարներով՝
(+374 10) 59 33 33, (+374 60) 27 33 33։

Մենք միշտ պատրաստ ենք օգնել քեզ։