Բանկի ղեկավարներ
Վարտան Դիլանյան

Ծնվել է 1971 թվականի հուլիսի 24-ին։

Գերազանցությամբ ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը, ինչպես նաև Executive MBA «Սկոլկովո» կառավարման դպրոցում։

Վարտան Դիլանյանն ունի ավելի քան 30-ամյա աշխատանքային փորձ ֆինանսների և խորհրդատվության ոլորտում։

Մեծ փորձ ունի միջազգային խոշորագույն աուդիտորական ընկերություններում, 1993 թվականից աշխատել է Արթուր Անդերսեն ընկերությունում (Մոսկվայի, Ալմա-Աթայի, Տաշքենդի և Բիշքեկի գրասենյակներում), իսկ ավելի ուշ՝ 2002 թվականից ղեկավարել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ֆինանսական շուկաների ստորաբաժանումը Ernst & Young ընկերությունում մինչև 2008 թվականը։

Վարտան Դիլանյանը աշխատել է նաև բանկային ոլորտում՝ իրականացնելով բանկերի ռազմավարական կառավարում և խորհրդատվություն, իսկ ավելի ուշ միացել է Accenture-ին՝ 2011 թվականին զբաղեցնելով Ռուսաստանում Ֆինանսական պրակտիկայի կառավարիչ - տնօրենի պաշտոնը, ապա՝ Ռուսաստանում Accenture-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

Ներկայում գլխավորում է մասնավոր միջազգային խորհրդատվական ընկերություն, որը գործունեություն է ծավալում տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Ղազախստանում:


© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 08.09.2022 12:25
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт