Ծնվել է 1974 թվականի մայիսի 23-ին։
1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, ԱՄՆ-ի հավաստագրված հաշվապահ է (CPA):
Ավետ Միրաքյանն ունի ավելի քան 27 տարվա փորձ ֆինանսների, խորհրդատվության, միաձուլումների և ձեռքբերումների գործարքների ոլորտում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1995 թվականին ՀՀ կենտրոնական բանկում դրամավարկային քաղաքականության վարչությունում, իսկ ավելի ուշ աշխատել է բանկային վերահսկողության վարչությունում։
Ավետ Միրաքյանը մեծ փորձ ունի միջազգային խոշոր աուդիտորական ընկերություններում: 1998 թվականից սկսած՝ նա 10 տարի աշխատել է Արթուր Անդերսեն և Էրնսթ ընդ Յանգ աուդիտորական ընկերություններում, որտեղ զբաղեցրել է ֆինանսական շուկաների դեպարտամենտի օգնականից մինչև գործընկեր պաշտոնները: 2008–2009 թվականներին նա զբաղեցրել է BNP Paribas (CIB, Ռուսաստան) ֆինանսական բլոկի (CFO) ավագ փոխնախագահի պաշտոնը։ 2010-ից 2015 թթ․՝ գործընկեր, Ernst & Young (EY) ընկերությունում ԱՊՀ ֆինանսական շուկաներում գործարքներին աջակցելու խորհրդատվական ծառայությունների պրակտիկայի ղեկավար:
Ներկայում մշակում է մի շարք Private Equity նախագծեր: