Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank

Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank

Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։

Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ Flyone Armenia ավիաընկերության պաշտոնական կայքում կատարեք առցանց վճարում Idram&IDBank հավելվածով և ստացեք կատարված վճարումների մինչև 25% ակնթարթային idcoin։

Ինչպե՞ս մասնակցել և ստանալ idcoin.

1. Այցելեք Flyone Armenia-ի պաշտոնական կայք և ընտրեք Ձեր ավիատոմսերը։

2. Վճարման եղանակներից ընտրեք Idram&IDBank հավելվածը:

3. Որպես վճարման աղբյուր նշեք հավելվածին կցված Ձեր բանկային հաշիվը, վճարային քարտը, դրամապանակը կամ օգտվեք Rocket Line հնարավորությունից` վճարելով հետո՝ 60 ամսում։

4. Վճարումը հաստատելուց հետո idcoin-ները հաշված վայրկյանների ընթացքում կլինեն Ձեր Idram&IDBank հավելվածում։

Կարևոր մանրամասներ.

  • Առավելագույն սահմանաչափ. Արշավի ողջ գործողության ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է կուտակել հանրագումարային առավելագույնը 25,000 idcoin (հարկումից հետո, հարկերը վճարվում են Բանկի կողմից):
  • Ի՞նչ է idcoin-ը. Սա հավատարմության թվային միավոր է, որը կուտակվում է Ձեր Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում։ Կուտակված idcoin-ներով կարող եք կատարել Idram&IDBank հավելվածում QR-վճարումներ գործընկեր վաճառակետերում (1 idcoin = 1 ՀՀ դրամ):
  • Հատուկ նվեր նոր հաճախորդներին. Եթե դեռ IDBank-ի հաճախորդ չեք, բայց արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածով կիրականացնեք սինքրոնացում և կդառնաք Բանկի հաճախորդ, ապա արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք լրացուցիչ 1000 idcoin նվեր (հարկումից հետո)։

Արշավի ամբողջական պայմաններին և idcoin-ի սպասարկման կանոններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Նշենք, որ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։

ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՅԴԻ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 16.07.2026 03:56
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт