Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս
Հերթական ճամփորդությունը պլանավորելիս առաջինը սկսում ենք մեր ֆինանսներից՝ որքան գումար կարող ենք տրամադրել այս ճամփորդությանը, ինչպես գտնել շահավետ առաջարկներ և նոր երկրներ բացահայտելիս նաև խնայել։
IDBank-ը կրկին ունի բացառիկ և idcoin-աշատ առաջարկ ճանապարհորդողների համար։
IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin։
Արշավը գործում է ինչպես արդեն գործող, այնպես էլ արշավի ընթացքում պատվիրված համապատասխան քարտերի համար։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը մինչև 25 000 idcoin ամսական (հարկումից հետո)՝ անկախ իր քարտերի քանակից։
Կարևոր է նշել, որ տուրիստական ընկերությունից կամ տուրիստական ընկերության միջոցով գնված ավիատոմսերի դիմաց վճարումները չեն մասնակցում արշավին:
Արշավը գործում է բոլոր ավիաընկերություններից ավիատոմսի գնման համար։
Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ