«Իմ առաջին ֆուտբոլային քայլը». բացառիկ արշավ Mastercard-ից
Mastercard-ը ֆուտբոլասեր երեխաների համար նոր մեծ և բացառիկ արշավ է մեկնարկում։
Mastercard-ի «Իմ առաջին ֆուտբոլային քայլը» հատուկ արշավի շրջանակներում ձեր երեխան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կարող է դաշտ մտնել ֆուտբոլային լեգենդի հետ։
Իսկ ի՞նչ պետք է անել դրա համար․
- բաժանորդագրվեք @mastercard_armenia ինստագրամյան էջին,
- նկարահանեք տեսանյութ, որտեղ ձեր երեխան մեկնաբանում է Չեմպիոնների լիգայի խաղերից մեկը՝ մինչև 30 վայրկյան,
- հրապարակեք տեսանյութը Instagram-ի ձեր էջում,
- հրապարակման մեջ նշեք @mastercard_armenia-ի էջը և օգտագործեք #priceless հեշթեգը։
Տեսանյութերը պետք է հրապարակել մինչև 2026թ․ մարտի 31-ը։
Հիշեք, որ․
- ձեր Instagram-ի օգտահաշիվը պետք է բաց լինի
- երեխան պետք է լինի 7-9 տարեկան, 105-135 սմ հասակի
- տեսանյութը կարող եք հրապարակել միայն դուք՝ որպես ծնող, կամ երեխայի օրինական խնամակալը
Բացի լեգենդի հետ մի խաղադաշտում լինելուց, մրցանակներից են նաև եզրափակիչ խաղի տոմսերը, դեպի Բուդապեշտ երկկողմանի ավիատոմսերը և 2 օր գիշերակաց հյուրանոցում։
Վիզայի աջակցության ծախսերը չեն փոխհատուցվում, ինչպես նաև մրցանակը հնարավոր չէ փոխարինել կանխիկ գումարով։
Արշավը կամփոփվի երկու փուլով
Առաջին փուլով ժյուրիի կազմը ներկայացված հայտերից կընտրի 10 տեսանյութ, որոնք կանցնեն եզրափակիչ փուլ՝ հաշվի առնելով, բայց և չսահմանափակվելով հետևյալ պայմաններով՝
- արշավի պայմաններին համապատասխանություն,
- տեսանյութում արհեստական բանականության չկիրառում,
- յուրահատկություն,
- ստեղծարար մտածողություն։
Երկրորդ փուլով 10 լավագույն տեսանյութերի միջև պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով կընտրվի մեկ հիմնական և երկու պահեստային հաղթող։
Արշավը կամփոփվի մինչև 2026թ. ապրիլի 10-ը ներառյալ:
Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։