Բիզնես սրահների մուտքի փոփոխություն Visa քարտապանների համար

Բիզնես սրահների մուտքի փոփոխություն Visa քարտապանների համար   

IDBank-ի Visa պրեմիում դասի քարտապա՞ն եք․ շարունակեք կարդալ, կարևոր նորություն ունենք ասելու։

Մինչև 2025թ․ մարտի 3-ը գործում էր օդանավակայանների անսահմանափակ անվճար մուտքի հնարավորությունը, եթե IDBank-ի Ձեր պրեմիում դասի Visa քարտով նախորդ 12 ամսվա ընթացքում կատարել էիք առնվազն 400$-ին համարժեք անկանխիկ վճարումներ։

Իսկ հիմա՞

04/03/25-ից գործում են ՆՈՐ պայմաններ։

Բայց մինչև այդ պայմաններին անցնելը․ հիշում եք, չէ՞, որ IDBank-ի Ձեր Visa պրեմիում դասի քարտերով նախատեսված տարեկան մուտքեր ունեք օդանավակայանների բիզնես սրահներ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ։

Իսկ հիմա անցնենք անսահմանափակ մուտքերի նոր պայմաններին

Նոր պայմանների մասին 

Դուք կկարողանաք նաև օգտվել անսահմանափակ մուտքերի հնարավորությունից, եթե բիզնես սրահ մուտք գործելուն նախորդող 35 օրվա ընթացքում կատարեք 400$-ին համարժեք անկանխիկ վճարումներ։

Հիմա ավելի մանրամասն․

  • Թռիչքին կամ բիզնես սրահ մուտք գործելուն նախորդող 35 օրվա ընթացքում IDBank-ի Ձեր Visa պրամիում քարտով կատարեք 400$-ին համարժեք վճարումներ
  • Օգտվեք օդանավակայանների բիզնես սրահից անվճար

Եվ այսպես կարող եք ամեն ամիս, ամեն թռիչքից առաջ՝ մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը

Ցանկալի է 400$-ին համարժեք սահմանաչափիը լրացնեք մեկնելուց 5-7 աշխատանքային օր ավելի շուտ։

* Քարտապանը նախ սպառում է քարտով նախատեսված տարեկան մուտքերը, ապա նոր սկսում իրացնել արշավով տրամադրված անսահմանափակ մուտքերը։

Համոզված չե՞ք, որ բավարարում եք պայմաններին

Ոչ մի խնդիր․ ցանկացած պահի կարող եք ստուգել Ձեր մուտքերի հասանելիությունը IDBank Concierge-ի տելեգրամյան ալիքով կամ Visa Airport Companion հավելվածով։

Հիմա եկեք ծանոթանանք նաև պրեմիում դասի քարտերով ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ տրամադրվող մուտքերի քանակին, որոնք ոչ ոք չի չեղարկել : )

Իսկ IDBank-ի Visa Infinite Special Edition մետաղական քարտով Դուք ՄԻՇՏ ունեք բիզնես սրահներ անսահմանափակ մուտքի հնարավորություն։


Դե Ձեզ բարի թռիչք ենք մաղթում։)


ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ



© 2025 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 11.06.2025 04:29
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт