15% զեղչ Impact Hub Yerevan-ում՝ IDBank-ի Visa բիզնես քարտերով վճարելիս
Եթե սիրում եք աշխատել ստեղծարար և համագործակցային միջավայրում, որտեղ կարող եք նաև զարգացնել բիզնես գաղափարներ ու ձեռք բերել նոր ծանոթություններ և եթե IDBank-ի Visa բիզնես քարտապան եք, ձեզ համար ունենք հաճելի նորություն։
Impact Hub Yerevan-ի հետ համագործակցության շրջանակում IDBank-ի Visa բիզնես քարտերի քարտապանները կարող են ստանալ 15% զեղչ Impact Hub Yerevan-ի բոլոր ծառայություններից օգտվելիս։
Առաջարկը վերաբերում է IDBank-ի կողմից տրամադրվող Visa Business, Visa Business Platinum և Visa Business Signature քարտերին։ Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է ծառայության ամբողջ վճարումը կատարել նշված քարտերից որևէ մեկով։
Կարևոր է նշել, որ առաջարկը չի համադրվում այլ զեղչերի, ակցիաների կամ հատուկ առաջարկների հետ։
Առաջարկը գործում է միայն վերոնշյալ քարտապանների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ