Րաֆֆու փողոցի 39/61 հասցեում վերաբացվող «Մալաթիա» մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը Բանկ: Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը՝ մասնաճյուղում կգործի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով կարելի է միայն մուտքագրելով հեռախոսահամար, փոխանցում կատարել IDBank-ի հաշվեհամարի, համալրել իրավաբանական անձի հաշիվը, ինչպես նաև շուրջօրյա օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և շատ ավելին։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի կատարելագործումը միտված է հաճախորդների գոհունակության բարձրացմանն ու հարմարավետ սպասարկումն ապահովելուն։ «Որպես թվային բանկ IDBank-ը շարունակաբար աշխատում է առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, միևնույն ժամանակ մենք համարում ենք, որ մասնաճյուղերի պատշաճ վերազինումը պարտադիր է՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը», - նշում է Սուրեն Մարգարյանը։

IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 23.11.2022 11:28
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт