Ավանդի նոր՝ հատուկ տոկոսադրույք եւ 5 iPhone 16 pro-ի խաղարկություն IDBank-ի հետ խնայողների համար
Հոկտեմբերի 31-ը Խնայողությունների միջազգային օրն է։ IDBank-ն այն նշում է՝ իր հաճախորդների շրջանում ավելի շահավետ խնայողություններ անելու մշակույթը խթանելով և, իհարկե, հետաքրքիր անակնկալներով։
Հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներդնելով դրամային ավանդ IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան մինչև 10․1% տարեկան տոկոսադրույք, պարզապես անհրաժեշտ է ընտրել «Առանց ավելացման իրավունքի» ավանդի տեսակը համապատասխան ժամկետով։ Ակցիայի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բացի այդ, թե՛ Idram&IDBank հավելվածով, թե՛ մասնաճյուղերում հաճախորդները մինչև դեկտեմբերի 31-ը ներդնելով 400.000 դրամ և ավելի գումարի չափով ժամկետային ավանդ՝ հնարավորություն ունեն մասնակցելու 5 հատ iPhone 16 Pro հեռախոսների խաղարկությանը։ Խաղարկության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով` թե՛ Խնայողությունների միջազգային օրը, թե՛ մշտապես իրականացվող արշավների միջոցով Բանկը խրախուսում է հաճախորդների այսօրվա ներդրումն իրենց ավելի ապահով ապագայի համար․ «Ավանդ ներդնելու պարագայում, իհարկե, կարևոր է եկամտաբերությունը․ մեր այս արշավն էլ ևս մեկ առավելություն է՝ ավանդ ներդնելու համար ընտրել IDBank-ը, իսկ ամենակարևոր գործոնի՝ ապահովության տեսանկյունից, կարծում եմ, մեր բանկը շուկայում առաջիններից է», - նշեց Սեդա Ավագյանը։
IDBank-ի հետ խնայելը միշտ հեշտ է, շահավետ և լի հետաքրքիր անակնկալներով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ