ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ռուսական «Անելիք Ռու» ՍՊԸ-ի լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գործունեության վրա

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից ռուսական «Անելիք Ռու» ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկ» ՓԲԸ գործունեության վրա:
«Անելիք Ռու» ՍՊԸ-ն և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 2 տարբեր իրավաբանական կազմակերպություններ են` տարբեր սեփականատերերի կազմով:
Արդեն 5 տարուց ավել է, ինչ «Անելիք Ռու» ՍՊԸ-ն չի հանդիսանում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի դուստր բանկ և պահպանել է միայն պատմական անվանումը: Բացի այդ, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն չունի ոչ մի առնչություն «Անելիք» դրամական փոխանցումների համակարգերի հետ, որը պատկանել և կառավարվել էր «Անելիք Ռու» ՍՊԸ կողմից:
Բանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт