Ստանալով աշխատավարձն Անելիք Բանկի քարտով` հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել մի շարք առավելություններից` ձեռք բերել քարտեր նվազեցված տարեկան սպասարկման վճարով և կից քարտի տարեկան սպասարկման վճարով, կանխիկի տրամադրումը Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում նրանց համար կլինի անվճար, իսկ քարտի առկա դրական մնացորդի վրա կհաշվեգրվի տարեկան 3% տոկոսադրույք:

«Այն հաճախորդները ովքեր կստանան իրենց աշխատավարձն մեր քարտով, կկարողանան ոչ միայն ստանալ մատչելի սակագներով պլաստիկ քարտեր, այլև` հնարավորություն կունենան անվճար բացել ընթացիկ հաշիվներ` ՀՀդրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, ինչպես նաև` «Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար անդամակցություն և գործարքներ կատարելու անվճար իրավասություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт