Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղը կաշխատի երկարացված ժամանակացույցով՝ մինչև ժամը 19։45

Այսուհետ Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկարացված ռեժիմով ժամը 09:15-ից մինչև 19:45-ն, իսկ շաբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն: Աշխատանքային օրերին երկարացված և շաբաթ օրերին սպասարկում իրականացնելը հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին այցելել բանկ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից՝ իրենց համար առավել հարմար ժամերին: 

«Երբեմն մեր հաճախորդներն, իրենց աշխատանքային ժամերի պատճառով, հնարավորություն չեն ունենում այցելել բանկ մինչև աշխատանքային օրվա ավարտը և կատարել անհրաժեշտ գործարքներ: Խնդրին լուծում տալու համար և մեր հաճախորդներին առավել հասանելի լինելու ու նրանց ժամանակը խնայելու նպատակով, որոշվել է, որ Անելիք Բանկի ևս մեկ մասնաճյուղ՝ «Նոր Նորքը», կաշխատի երկարացված ժամանակացույցով: Մասնաճյուղն այդ ժամանակացույցով կմատուցի ծառայությունների առավել լայն շրջանակ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ գործառնական տնօրեն Արման Ասատրյանը:

«Նոր Նորք» մասնաճյուղը Անելիք Բանկի 4-րդ մասնաճյուղն է, որն աշխատում է երկարացված ժամանակացույցով: Երկարացված ժամանակացույցով են աշխատում նաև  Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը՝ մինևչ 19:45, «Տիգրան Մեծ» մասնաճյուղը՝ մինչև 18:45-և  «Արաբկիր» մասնաճյուղը` մինչև 19:45:

 

Հիշեցնենք, որ մասնաճյուղային ցանցի աշխատանքի բարելավման ռազմավարության շրջանակներում, Անելիք Բանկի վեց մասնաճյուղեր՝ «Արաբկիր», «Տիգրան Մեծ», «Բաղրամյան», «Մալաթիա», «Դավթաշեն» և «Գյումրի», աշխատում են նաև շաբաթ օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт