IDBank-ի 6-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայում
IDbank-ի 6-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և հունվարի 24-ից ընդգրկվելու են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն AMANLBB26ER3 ծածկագրով: Ս/թ հունվարի 25-ից երկկողմանի գնանշումից հետո ներդրողները հնարավորություն կունենան ազատ գնել եւ վաճառել դրանք։ Պարտատոմսերը թողարկվել են 2018թ․-ի հոկտեմբերի 22-ին՝ $100 անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը՝ 5,25%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։ Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է։ IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը․ Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ 1-ին թողարկման պարտատոմսերը IDBank-ը մարել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին»: Այս պահին ֆոնդային բորսայում ցուցակված է պարտատոմսերի 20մլն ԱՄՆ դոլարի թվով 4 և 1 մլրդ ՀՀ դրամի թվով 1 տրանշ։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт