IDBank-ը երկարաձգում է ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման գործընթացը
Հաճախորդների խնդրանքով, դիմումների քանակից ելնելով և գիտակցելով, որ հաճախորդներին անհրաժեշտ է ևս մեկ հնարավորություն ընձեռել վերականգնելու իրենց վարկային պատմությունը, Բանկը որոշում է կայացրել շարունակել տույժ-տուգանքների զիջման գործընթացը։ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկը որոշել է ընդառաջ գնալ այն հաճախորդներին, ովքեր որոշակի օբյեկտիվ պատճառներից ելնելով ունեն ժամկետանց վարկեր և չեն հասցրել դիմել տույժ-տուգանքների ներման համար։ «Մենք պատրաստ ենք զիջել ֆիզիկական անձանց՝ մինչև 31.05.2018թ. անհուսալի դասակարգված վարկերի տույժ-տուգանքները բանկի հետ հաշտություն կնքելու կամ վարկի ամբողջական մարման պարագայում։ Մեր հաճախորդներն ունեն ևս 6 ամիս Բանկ դիմելու և հաշտություն կնքելու համար»,-ասել է Մհեր Աբրահամյանը։ Հիշեցնենք, ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքներն ամբողջ ծավալով զիջելու մասին հայտարարությամբ IDBank-ը հանդես էր եկել 2018թ.-ի հուլիսի 3-ին։ Մինչև օրս Բանկն արդեն իսկ բավարարել է տույժերի զիջման ավելի քան 1200 հայտ՝ վարկերի ամբողջական մարման կամ Բանկի հետ հաշտություն կնքելու պայմանով, որի արդյունքում զիջվող տույժերի ընդհանուր գումարը գերազանցում է 850 մլն ՀՀ դրամը։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт