IDBank-ը  2019-ին ևս կշարունակի մնալ պարտատոմսերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը

Տեղաբաշխումը սկսվել է փետրվարի 20-ին և ավարտվել է մարտի 14-ին՝ նախատեսվածից շուտ։ Տեղաբաշխվել է 5 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս։ 2019թ. 1-ին թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 6 ամիս է, իսկ արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ տարեկան 5,25%, որը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ։

IDBank-ի Վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշել է, որ գնալով ավելի շատ հաճախորդներ են որպես խնայողական գործիք ընտրում հենց IDBank-ի պարտատոմսերը, և տարիների փորձը ցույց է տալիս, որ պահանջարկը մշտապես գերազանցում է առաջարկը։ Հատկապես, որ Բանկը իր պարտատոմսերը գնած հաճախորդներին մշտապես պատրաստ է ընդամենը 1 տոկոսային կետով բարձր տոկոսադրույքով պարտատոմսերի գրավադրմամբ վարկ տրամադրել։ «IDBank-ը շարունակելու է պահպանել շուկայում առաջատար դիրքերը և հաճախորդներին այս տարի ևս առաջարկելու է պարտատոմսերի նոր տրանշեր։ Տվյալ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային Բորսայում»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։

IDBank-ը պարտատոմսերի առաջին տրանշը թողարկել է 2016 թ․-ին, որից հետո իրականացրել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի ևս 6 տրանշի թողարկում՝ ընդհանուր ծավալը հասցնելով 30 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի։

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт