Հայաստանում են աշխարհահռչակ ռոք երաժիշտներ Իէն Գիլանը և Թոնի Այոմին
Rock Aid Armenia-ի 30-ամյակի հանդիսությունների գլխավոր հովանավորը IDBank-ն է: Հունիսի 5-ին տեղի ունեցավ բարեգործական նախաձեռնության հանդիսավոր երեկոն, իսկ հունիսի 6-ին աստղերն այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որը վերակառուցվել է հենց Իէն Գիլանի և Թոնի Այոմիի նախաձեռնությամբ: IDBank-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբաանդյանը, խոսելով նախագծի մասին նշեց․ «Rock Aid Armenia նախագիծը IDBank-ի համար առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ խոսքը 3 տասնամյակ ապրող բարեգործության մասին է: Հպարտ ենք, որ մասն ենք այս լուսավոր միջոցառման և վստահեցնում ենք, որ հնարավորինս աջակցելու ենք այն երեխաներին, երիտասարդներին, ովքեր ունեն մեր կարիքը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կրթությանը։ Որակյալ կրթությունը մեր երկրի զարգացման գրավականն է, իսկ շնորհակալ լինելու ունակությունը ամեն ինչի շարժիչ ուժն է։ IDBank-ն առաջնորդվում է հենց այս արժեքներով»: IDBank-ը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաներին փաթեթներ նվիրեց, որոնցում ներառված էր նաև 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից զոհված 9-ամյա հրաշամանուկ Լիլիթ Սաքոյանի «Անուրջներ» գիրքը: IDBank-ը ձեռք է բերել այս գրքի մի մեծ խմբաքանակ կրկին բարեգործական նպատակներով:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт