IDBank-ը երկարաձգում է «5% հավելյալ cashback Idram Rocket Visa քարտով» ակցիան մինչև տարեվերջ
Idram հավելվածով QR-ով կամ NFC-ով վճարելիս՝ որպես վճարման միջոց ընտրեք Idram Rocket Visa քարտը և ստացեք 5 % cashback (հետվճար) Բանկից։ Մինչև տարեվերջ առևտրի և սպասարկման այն կետերում, որտեղ հնարավոր է վճարել Idram հավելվածով՝ QR-ով կամ NFC-ով, որպես վճարման միջոց Idram Rocket Visa քարտն ընտրելիս բացի Idram-ի կողմից տրամադրվող ակնթարթային cashback-ից կստանաք ևս 5% cashback Բանկի կողմից։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչև 20․000 ՀՀ դրամ cashback Բանկից․ ընթացիկ ամսվա cashback-ը (հետվճարը) վճարվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Idram Rocket Visa քարտի առավելություններն են՝ - Քարտն անվճար է - Դրական մնացորդի վրա՝ տարեկան 4․5% եկամուտ - Անկանխիկ գնումներից՝ 0,5% cashback - Քարտը անվճար համալրվում է Idram դրամապանակից, դրան կցված ցանկացած քարտից, IDBank-ի հաշիվներից, երկու ընկերությունների տերմինալներից եւ Բանկի մասնաճյուղերից: Idram Rocket Visa քարտը հնարավոր է պատվիրել առցանց՝ IDBanking․am համակարգից, Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաև IDBank-ի մասնաճյուղերից։ Ցանկության դեպքում քարտը կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։ Ի դեպ, սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում առցանց (Idram բջջային հավելվածով կամ IDBanking.am համակարգով) պատվիրե՛ք անվճար Idram Rocket Visa քարտ և ստացե՛ք նվեր KinoPark-ի երկու հրավիրատոմս Ձեր նախընտրած ֆիլմը դիտելու համար։ Մանրամասները՝ https://www.idbank.am/news/?news=2819․ Idram Rocket Visa քարտով գնումներն ավելի շահավետ են։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт