IDBank-ը բարեհաջող տեղաբաշխել է 2019-ին թողարկված 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերը
Թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Տեղաբաշխումն ավարտվել է ս․թ․ հունվարի 31-ին։ 2019-ին Բանկը հանդես էր եկել նաև դրամային պարտատոմսերի թողարկմամբ։ 250,000,000 ՀՀ դրամ ծավալի 3-րդ թողարկման պարտատոմսերը տեղեբաշխվել էին թողարկումից օրեր անց։ Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.5% տոկոս, ժամկետայնությունը՝ 27 ամիս է, վճարումները կկատարվեն եռամսյա պարբերականությամբ։ Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։ Այս պահին երկրորդային շուկայում շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 3 տրանշի պարտատոմս` 10 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով։ Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի N 1/93Ա որոշմամբ (13/02/2019թ)։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт