Դատարանը բավարարեց IDBank-ի բողոքը
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հարություն Ենոքյանի նախագահությամբ, հրապարակեց ««Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք Բանկի»» գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ «ԱյԴԻ Բանկի» կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը։ Հիշեցնենք, 20.09.2019 թ.-ին հրապարակված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով դատարանը որոշել էր բավարարել «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ Անելիք Բանկի մոտ 22 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով հայցը և Բանկից գանձել հայցադիմումի մեջ նշված գումարը։ Վերաքննիչ դատարանն անցկացնելով 4 դատական նիստ, դրանց ընթացքում համակողմանիորեն քննելով գործի նյութերն, ուսումնասիրելով կողմերի ներկայացրած փաստարկները՝ գտել է, որ «Բ․Մ․Լ․» Արզնի ընկերության պահանջն անհիմն է և բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Վերաքննիչ դատարանի կողմից գործի բազմակողմանի քննության արդյունքից, նա նաև ավելացրել է, որ շարունակում են կասկածներ ունենալ նշված գործարքում քրեական տարրերի առկայության մասին և նյութեր են նախապատրաստում համապատասխան հաղորդում ներկայացնելու համար։ «Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկելու՝ միտված նման գործելաոճը կանխելուն և պատրաստ ենք աջակցել պատկան մարմիններին նաև փորձագիտական հարթության մեջ»,- ասել է Մհեր Աբրահամյանը։ Անդրադառնալով Բանկի զարգացման հեռանկարներին, Բանկի Վարչության նախագահը նշել է, որ Բանկը բոլորովին վերջերս հայտարարել է կոնցեպտուալ նոր մասնաճյուղի բացման, ինչպես նաև Հայաստանում նորույթ հանդիսացող Visa Signature քարտի թողարկման մասին և շեշտել, որ անկախ ամեն ինչից զարգացման թվայնացման ուղին Բանկը հաղթահարում է մեծ, հաստատուն քայլերով։ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт