IDBank-ն առաջարկում է վճարել անկանխիկ
Հարգելի՛ հաճախորդներ, Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված համաշխարհային իրավիճակը՝ ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս օգտվել հեռահար սպասարկման բոլոր հնարավորություններից, որոնք IDBank-ը ստեղծել է Ձեզ համար։ Առանց տնից դուրս գալու Դուք կարող եք օգտվել բանկային և ոչ բանկային 200+ ծառայություններից IDBanking.am հարթակի և Idram հավելվածի միջոցով։ Եթե դեռ չեք ներբեռնել հավելվածը, ապա կարող եք ներբեռնել այն Google Play Market-ից կամ App Store-ից։ IDBanking․am-ից օգտվելու համար կարող եք կապ հաստատել մեր հեռախոսազանգերի կենտրոնի հետ, որը 24/7 ռեժիմով պատրաստ է օգնել Ձեզ․ բանկային ծառայություններին և գործարքներին վերաբերող ցանկացած հարցի դեպքում զանգահարեք 010 593333, 060 273333, 012 333333 հեռախոսահամարներից մեկով։ 200+ գործարքներ կարող եք իրականացնել նաև մեր IDBanking 24/7 գոտիներում, որոնք տեղադրված են քաղաքի տարբեր հատվածներում։ Բանկոմատների և IDBanking 24/7 տերմինալների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.idbank.am/content/branches-and-atms/։ Սիրելի՛ հաճախորդներ, Հատկապես մեր շրջապատում գտնվող ծերերին, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, մեր հարազատներին հնարավոր վտանգից զերծ պահելու համար խորհուրդ ենք տալիս օգնել նրանց բանկային գործարքներն իրականացնել հեռահար տարբերակով, հնարավորության դեպքում ապահովել նաև նրանց սննդի և դեղամիջոցների մատակարարմամաբ։ Եթե այնուամենայնիվ ստիպված եք այցելել Բանկ, ապա տեղեկացնում ենք, որ հոգ տանելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջության մասին, IDBank-ի բոլոր մասնաճյուղերում խստորեն պահպանվում են Առողջապահության նախարարության կողմից մատնանշված կանոնները։ - Սպասարկում իրականացնող բոլոր աշխատակիցները կրում են դիմակ և ձեռնոցներ, - Բոլոր մակերեսները հաճախակի ախտահանվում են համապատասխան լուծույթներով, - Մասնաճյուղերն ու աշխատանքային տարածքները պարբերաբար օդափոխվում են - Բանկը՝ որպես գործատու հիվանդության ախտանշաններ ունեցող իր աշխատակիցներին թույլ չի տալիս ներկայանալ աշխատանքի։ - Բոլոր աշխատակիցները ներքին շրջաբերականներով տեղեկացված են վիրուսի կանխարգելման և դրա դեմ պայքարի հիմնական սկզբունքների մասին, Հանրային առողջությունը չվտանգելն այսօր կախված է մեզնից յուրաքանչյուրից։ Անհրաժեշտ է պարզապես հետևել մեր երկրի Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի կողմից սահմանված կանոններին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт