IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը
IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ»` Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Բանկի մասնաճյուղերում այսօրվանից տեղադրված են ծրարներ՝ արցախցի փոքրիկների երազանքներով, որոնք կատարելու համար անհրաժեշտ է 5000 ՀՀ դրամից սկսած գումար տեղադրել ծրարի մեջ և գցել այն համապատասխան արկղը։ Այս տարի, բացի երեխաների համար նվերներ պատրաստելուց, Վորլդ Վիժն

Հայաստանը որոշել է նաև սննդի փաթեթներ տրամադրել պատերազմից տուժած ընտանիքներին։ Սննդի փաթեթի նվազագույն արժեքը 10․000 դրամ է։
 
Բանկի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ IDBank-ի աշխատակիցները միշտ

մեծ սիրով են մասնակցում նման միջոցառումների․ «Անգամ դեպքեր են եղել, երբ փոքրիկների երազանքներով ծրարները սպառվել են, իսկ աշխատակիցները լրացուցիչ նվերներ են գնել նրանց համար։ Այս տարի արկղերի վրա նաև QR կոդ ենք տեղադրել, որպեսզի ոչ միայն Բանկի աշխատակիցները, այլ նաև մեր հաճախորդները հնարավորություն ունենան նվիրատվություն կատարել և երջանկացնել փոքրիկներին»,-ասել է Մարիանա Էդիլյանը:
 
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախից Հայաստան ժամանած ընտանիքների մեծ մասը դժվարությամբ է հոգում իրենց ամենակենսական կարիքները և երեխաների ամանորյա նվերի մասին շատ հաճախ չեն էլ մտածում։ Վորլդ Վիժնի արշավը ոչ միայն թույլ կտա ապահովել ամանորյա հրաշալի տրամադրություն երեխաներին, այլ նաև կապահովի նրանց ընտանիքներին երկու շաբաթվա համար նախատեսված սննդով», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Շահերի պաշտպանության և համագործակցության հարցերով խորհրդատու Գայանե Մարտիրոսյանը։ 
 
Արկղերն IDBank-ի երևանյան մասնաճյուղերում տեղադրված կլինին մինչև դեկտեմբերի 29-ը․ «Գաղտնի Ձմեռ պապ» դառնալու ցանկություն ունեցողներն ընդամենը պետք է իրենց Idram&IDBank հավելվածով սկանավորեն արկղի վրա տեղադրված QR կոդն ու կատարեն նվիրատվություն։
 
 
#ԳաղտնիՁմեռՊապ
#IDBank
#SecretSanta
#ՎորլդՎիժնՀայաստան
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт