IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի առաջին տրանշի պարտատոմսերի  տեղաբաշխումը

AMANLBB2CER7 ծածկագրով դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը նախատեսվածից շուտ է ավարտվել։

Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը ` 30 ամիս ։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Բանկում հիշեցնում են, որ այժմ արդեն պարտատոմսերում ներդրում անելը ոչ միայն շահավետ է, այլ նաև հարմար. «Այդ մասին հոգացել են մեր թվային բանկինգի մասնագետները. այսուհետ գնելով IDBank-ի պարտատոմսերը՝ մեր հաճախորդները կարող են ավելի ճկուն կառավարել իրենց միջոցները, քանի որ Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնի, ինչպես նաև IDBanking.am առցանց հարթակի համապատասխան բաժնում կարող են տեսնել իրենց պարտատոմսերի վերաբերյալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը, պարտատոմսերի մարման օրը» ,- նշել են Բանկում:

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 05 հունիս 2020 թվ. Թիվ 1/291 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման  էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт