IDBank-ի Visa քարտերով՝ հատուկ առաջարկներ Փարիզում և Լոնդոնում

IDBank-ի Visa քարտերով՝ հատուկ առաջարկներ Փարիզում և Լոնդոնում

IDBank-ի Visa քարտապանները Visa Destinations հարթակի միջոցով կարող են օգտվել Փարիզում և Լոնդոնում գործող հատուկ առաջարկներից՝ ժամանցի, մշակույթի, ռեստորանների և գնումների ոլորտներում։

Փարիզում հասանելի են հետևյալ առաջարկները․
  • Սեն գետով մասնավոր նավարկություն՝ մինչև 2027 թ. ապրիլի 1-ը՝ IDBank-ի Visa Infinite, Visa Signature, Visa Platinum և Visa Rewards քարտերով։
  • Էյֆելյան աշտարակի անհատական Le Grand Tour՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ IDBank-ի Visa Infinite քարտերով։
  • Մասնավոր ընթրիք Վո-լը-Վիկոնտ պալատում՝ մինչև 2026 թ. սեպտեմբերի 26-ը՝ IDBank-ի Visa Infinite քարտերով։
  • Made to Taste-ի հատուկ ընտրված գաստրոնոմիական առաջարկներ՝ IDBank-ի Visa բոլոր քարտապանների համար՝ շարունակական ժամկետով։
  • Լուվրի թանգարանի արագ մուտքի հնարավորություն՝ քարտապանի և առավելագույնը երեք հյուրի համար՝ մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը՝ IDBank-ի Visa Infinite քարտերով։
  • Paris City Pass-ի երկու տարբերակների՝ City Pass-ի և Explore Pass-ի համար 10% զեղչ՝ մինչև 2027 թ. մարտի 3-ը՝ IDBank-ի Visa Infinite, Visa Signature և Visa Platinum քարտերով։
  • Paris je t’aime հարթակում տեսարժան վայրերի և ժամանցային առաջարկների տոմսերի համար 5% զեղչ՝ մինչև 2027 թ. մարտի 3-ը՝ IDBank-ի Visa Infinite, Visa Signature և Visa Platinum քարտերով։
  • Global Blue պրեմիում Tax Free ծառայություն և VIP սրահների հասանելիություն՝ IDBank-ի Visa Infinite քարտերով։
  • Printemps Paris Haussmann-ում 5% զեղչ, մինչև 16% հարկի վերադարձ և քարտատեսակից կախված լրացուցիչ արտոնություններ՝ մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը՝ IDBank-ի Visa բոլոր քարտապանների համար։
  • La Vallée Village-ում 10% զեղչ, մինչև 12% հարկի վերադարձ և քարտատեսակից կախված լրացուցիչ արտոնություններ՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ IDBank-ի Visa բոլոր քարտապանների համար։

Լոնդոնում մինչև 2026 թ. սեպտեմբերի 30-ը IDBank-ի Visa բոլոր քարտապանները կարող են ստանալ՝

  • 10% զեղչ LOVEtheatre-ում West End-ի ներկայացումների տոմսերի համար,
  • մինչև 15% զեղչ London Eye-ի տոմսերի համար,
  • մինչև 15% զեղչ Madame Tussauds-ի տոմսերի համար,
  • մինչև 15% զեղչ SEA LIFE London-ի տոմսերի համար,
  • մինչև 15% զեղչ Shrek’s Adventure! London-ի տոմսերի համար,
  • մինչև 15% զեղչ London Dungeon-ի տոմսերի համար,
  • 10% զեղչ Viator-ի շրջագայությունների և ժամանցային առաջարկների համար։

Լոնդոնում հասանելի են նաև Made to Taste-ի և Visa Dining-ի հատուկ ընտրված գաստրոնոմիական առաջարկները՝ IDBank-ի Visa բոլոր քարտապանների համար՝ շարունակական ժամկետով։

Առաջարկներից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Visa Destinations հարթակում, հաստատել IDBank-ի Visa քարտը, ընտրել նախընտրած առաջարկը և հետևել ամրագրման պայմաններին։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 15.09.2026 10:31
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт