Տունն արդեն ունեք, վերանորոգումն առջևում է

Փորձառու գործընկերների մեր ցանկը կօգնի ձեզ կողմնորոշվել՝ ում դիմել բացառիկ պայմանների և լավագույն առաջարկների համար։ Հատուկ առաջարկներից օգտվելու համար խնդրում ենք գործընկեր կազմակերպություններում տեղեկացնել, որ հանդիսանում եք IDBank-ի հաճախորդ։

Մեր գործընկերները մասնագիտանում են հետևյալ ոլորտներում

ԱՅԲ Քրաֆթ

«ԱՅԲ Քրաֆթը» գործում է 2013 թվականից և առաջարկում է վերանորոգման և շինարարական ծառայությունների նոր ստանդարտներ։ Բոլոր նախագծերն իրականացվում են տեխնիկական վերահսկիչի անմիջական հսկողությամբ՝ ապահովելով միայն բարձր որակ ձեր տան համար:

Իրականացնում է

  • Աշխատանքների նախագծում
  • Ինտերիեր և էքստերիեր դիզայն
  • Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ
  • Ինժեներական համակարգերի տեղադրում

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

● 3-5% զեղչ շինարարական ծառայության համար
● 50% զեղչ դիզայներական ծառայության համար՝ շինարարական ծառայությունից օգտվելու դեպքում
● Անվճար նախագծում շինարարական ծառայությունից օգտվելու դեպքում:

ԱՅԲ Քրաֆթի աշխատանքներից

Կապվեք գործընկերոջ հետ

Vemshin

«ՎԵՄ ՇԻՆ»-ն ավելի քան 30 տարվա փորձով ճարտարապետության, ինտերիերի և շինարարական ընկերություն է, որն առաջարկում է ամբողջական լուծումներ՝ նախագծումից մինչև իրականացում՝ համադրելով ստեղծագործական մոտեցումը, բարձր որակը և մասնագիտական ճշգրտությունը։

Իրականացնում է

  • Ինտերիեր դիզայն
  • Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ
  • Ճարտարապետական լուծումների մշակումև և 3D վիզուալիզացիա
  • Նախագծի վերահսկում





ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

● Անվճար խորհրդատվություն և դիզայնի ծառայություն՝ շինարարություն փաթեթից օգտվելու դեպքում
● 20% զեղչ ամբողջ փաթեթի արժեքից միայն դիզայնի ծառայությունից օգտվելու դեպքում։

Vemshin-ի աշխատանքներից

Կապվեք գործընկերոջ հետ

Demo Dreams Construction

«Դեմո Դրիմս Քոնսթրաքշնը» գործում է 2019 թվականից և տրամադրում է շինարարական ծառայությունների համապարփակ ընտրանի, որոնք իրականացվում են միայն փորձառու մասնագետների կողմից, միայն ժամանակակից լուծումներով և հարմարեցված են հաճախորդների կարիքներին։

Իրականացնում է

  • Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ,
  • Աշխատանքների նախագծում և 3D վիզուալիզացիա
  • Ինժեներական համակարգերի տեղադրում
  • Նախագծի վերահսկում

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

● Նախագծման գումարի ամբողջական վերադարձ՝ շինարարական ծառայությունից օգտվելու դեպքում
● Շինարարական աշխատանքների իրականացման փաթեթներից զեղչ․
o 5% զեղչ էկոնոմ (120,000 դրամ/1քմ) փաթեթի համար
o 8-10% զեղչ կոմֆորտ (180,000 դրամ/1քմ) փաթեթի համար
o 10-12% զեղչ պրեմիում (240,000 դրամ/1քմ) փաթեթի համար
o 12-15% զեղչ լյուքս (450,000 դրամ/1քմ) փաթեթի համար

Demo Dreams Construction-ի աշխատանքներից

Կապվեք գործընկերոջ հետ

Futuris Architects

2008-ին հիմնադրված Futuris Architects-ը Երևանյան փոքր թիմից դարձել է միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետական ստուդիա՝ իր հանրահայտ կոմերոցիոն նախագծերով և բարձրակարգ բնակելի տարածքներով։ Ունենալով գրասենյակներ Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում՝ Futuris Architects-ը դիզայներական լավագույն լուծումներն է առաջարկում բնակելի և առևտրային հատվածներում:

Իրականացնում է

  • Ճարտարապետական կոնցեպտի ստեղծում
  • Նախագծի վիզուալիզացիա
  • Գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի մշակում
  • Հեղինակային հսկողություն


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

● 15% զեղչ բոլոր ծառայությունների արժեքից, բացառությամբ հեղինակային հսկողության
● 250,000 ՀՀ դրամ հեղինակային հսկողության ծառայության համար՝ ֆիքսված 300,000 ՀՀ դրամի փոխարեն

Futuris Architects-ի աշխատանքներից

Կապվեք գործընկերոջ հետ

Renar Home

«Renar Home»-ը ինտերիեր դիզայնի ստուդիա է` մասնագիտացած առանձնատների, բնակարանների և մեծածավալ հյուրանոցային նախագծերի մշակման մեջ։ Ստուդիան գործում է 2018 թվականից և ստեղծում է ժամանակակից, ֆունկցիոնալ և էսթետիկ ինտերիերներ, որոնք հարմարեցված են հաճախորդի կարիքներին։

Իրականացնում է

  • Դիզայնի կոնցեպցիայի մշակում
  • Գծագրերի մշակում և 3D վիզուալիզացիա
  • Նյութերի և ծառայությունների ընտրության խորհրդատվություն
  • Նախագծի վերահսկում

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

● 38% զեղչ՝ ստանդարտ 16 000 դրամ/քմ սակագնի փոխարեն 10 000 դրամ/քմ, ներառում է 3D վիզուալիզացիա, տեխնիկական գծագրեր, նյութերի ընտրություն, նյութերի չափերի հաշվարկ և խանութների ցուցակ
● 22% զեղչ՝ ստանդարտ 18 000 դրամ/քմ սակագնի փոխարեն 14 000 դրամ/քմ, ներառում է 3D վիզուալիզացիա, տեխնիկական գծագրեր, նյութերի ընտրություն և հեղինակային վերահսկողություն

Renar Home-ի աշխատանքներից

Կապվեք գործընկերոջ հետ

AG Partners

«AG Partners» դիզայներական, ճարտարապետական և վերակառուցման ընկերությունը գործում է 2018 թվականից։ Ընկերության տեսլականն է դասականի և ժամանակակցի համադրման արդյունքում ստանալ այնպիսի լուծումներ, որոնք ժամանակի մեջ երբեք չեն կորցնում իրենց հմայքն ու արդիականությունը։

Իրականացնում է

  • Աշխատանքների նախագծում
  • Տարածքի չափագրում և 3D վիզուալիզացիա
  • Նյութերի և ծառայությունների ընտրության խորհրդատվություն
  • Հեղինակային հսկողություն


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

● 15% զեղչ բոլոր ծառայությունների արժեքից

AG Partners-ի աշխատանքներից

Կապվեք գործընկերոջ հետ

Հյուր Սերվիս

«Հյուր Սերվիս»-ը Հայաստանի ամենավստահելի զբոսաշրջային ընկերություններից մեկն է, որը գործում է 2002 թվականից և առաջարկում է զբոսաշրջային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ տուրեր, տրանսֆերներ, հյուրանոցների ամրագրում և բնակարանների վարձակալություն։ Սեփականատերն իր տունը կարող է վարձակալության հանձնել Հյուր Սերվիսի միջոցով՝ նրանց վստահելով վարձակալության կառավարումը։

Իրականացնում է

  • Խմբային և մասնավոր տուրեր
  • Տրանսֆերներ
  • Հյուրանոցների ամրագրում
  • Բնակարանների վարձակալություն, ներառյալ՝ վերանորոգման խորհուրդներ, բնակարանի խնամք, հարկերի և կոմունալ վճարների կառավարում սեփականատիրոջ փոխարեն

Տվյալ զեղչերը գործում են միայն Բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկի միջոցով ձեռք բերված բնակարանը Հյուր Սերվիսի միջոցով վարձակալության հանձնելու դեպքում։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

● 7% զեղչ Երևանում բնակարանի վարձակալության համար
● 3% զեղչ Հայաստանում հյուրանոցների ամրագրումների համար
● 15% զեղչ խմբային տուրերի համար
● 10% զեղչ մասնավոր տուրերի և տրանսֆերների համար

Հյուր Սերվիսի աշխատանքները

Կապվեք գործընկերոջ հետ

Խնդրում ենք հաշվի առնել, որ IDBank-ը ձեզ չի ուղղորդում և խորհուրդ չի տալիս ծառայությունների համար դիմել որևէ կոնկրետ կազմակերպության։ Ուղեցույցում ներառված կազմակերպությունները ներկայացված են տեղեկատվական նպատակով՝ որպես IDBank-ի հաճախորդների համար հատուկ պայմաններ առաջարկող գործընկերներ։Առաջարկները գործում են միայն IDBank-ում ընթացիկ հիփոթեքային վարկ կամ վերանորոգման վարկ ունեցող հաճախորդների համար։

Սկսեք տան վերանորոգումը միայն փորձառու գործընկերների հետ։

Դիմեք հիմա և օգտվեք լավագույն շուկայական առաջարկներից։

Ուղեցույցը պարբերաբար կարող է թարմացվել։