Ի՞նչ է Apple Pay

Apple Pay-ը վճարային ժամանակակից գործիք է, որը հասանելի է Apple սարքավորումներում։

Apple Pay-ը փոխարինում է Ձեր ֆիզիկական քարտը՝ կատարելով ճիշտ նույն գործողությունը, ինչ պլաստիկ վճարային քարտերը։ Այն արագ է, անվտանգ, պաշտպանում է հնարավոր զեղծարարություններից, չի պահպանում Ձեր քարտի տվյալները և չի տրամադրում դրանք երրորդ կողմի, զերծ է պահում ավելորդ հպումներից և կանխիկի հետ շփումից։

Ինչպե՞ս ակտիվացնել Apple PayIDBank-ի քարտերի համար

IDBank-ի քարտերով այսուհետ հնարավոր է կատարել վճարումներ Apple Pay-ի միջոցով։


ՔԱՅԼ 1
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես

մուտք գործել «Դրամապանակներ» հավելված․ այն արդեն իսկ առկա է Ձեր սարքավորման մեջ, և լրացուցիչ հավելվածներ ներբեռնելու կարիք չկա։

ՔԱՅԼ 2
Հավելվածի ներսում անհրաժեշտ է սեղմել + նշանի վրա՝ ավելացնելու

համար նոր վճարային քարտ։

ՔԱՅԼ 3
Ընտրեք IDBank-ի Ձեր քարտի տեսակը՝ դեբետային կամ կրեդիտային

քարտեր։

ՔԱՅԼ 4
Սեղմեք «Շարունակել», ապա սկանավորեք IDBank-ի Ձեր քարտը կամ

մուտքագրեք քարտի տվյալները ձեռքով։

Ինչպե՞ս վճարում կատարել Apple Pay-ի միջոցով

Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մոտեցնել Ձեր սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Վճարումը հաստատվում է Face ID-ով կամ Touch ID-ով։

Վճարումը Face ID-ով հաստատելու համար անհրաժեշտ է կրկնակի սեղմել կողային կոճակը, արգելաբացել հեռախոսը Face ID-ի կամ գաղտնաբառի միջոցով, ապա մոտեցնել այն անհպում տերմինալին:

Վճարումը Touch ID-ով հաստատելու համար անհրաժեշտ է կրկնակի սեղմել Home կոճակը, ապա մոտեցնել iPhone-ը անհպում տերմինալին:

Apple Watch-ով վճարում կատարելու համար պետք է կրկնակի սեղմել կողային կոճակը, ապա մոտեցնել ժամացույցի էկրանը անհպում տերմինալին:

Apple pay-ով բանկոմատից կանխիկացման սակագին

՛՛Ինեկոբանկ՛՛ ՓԲ Ընկերության, ՛՛ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՛՛ ՓԲ ընկերության և ՛՛Յունիբանկ՛՛ ԲԲ Ընկերության բանկոմատներով Apple pay-ի միջոցով կանխիկացում կատարելիս կիրառվում են ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերում կանխիկացման համար սահմանված միջնորդավճարները։