Մասնակցիր Visa Travel քարտի ակցիային և ստացիր 60․000 դրամի չափով վաուչեր Carpisa խանութների ցանցում
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ
31/05/2023-ի դրությամբ տարեկան սպասարկման միջնորդավճարով պատվիրված, գործող Visa Travel քարտի առկայության դեպքում՝
1․ Իրականացնել ընդհանուր առնվազն 800․000 դրամի /համարժեք արտարժույթի/ չափով գործարքներ 01․06․2023թ-ից մինչև 31․08․2023թ-ը ներառյալ
2․ Մինչև 31/08/23թ.-ը անցնել հետևյալ հղումով և գրանցվել։1․ Պատվիրել IDBank-ի Visa Travel քարտը 01․06․2023թ.-ից մինչև 31․08․2023թ․ ներառյալ և ակտիվացնել այն:
2․ Իրականացնել ընդհանուր առնվազն 800․000 դրամի /համարժեք արտարժույթի/ չափով գործարքներ պատվիրման ամսաթվից սկսած 3 ամսվա ընթացքում։
3․ Մինչև 31/08/23թ.-ը անցնել հետևյալ հղումով և գրանցվել։ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Հղումով գրանցվելն ու մասնակցությունը հաստատելը պարտադիր է ակցիային մասնակցելու համար
20% զեղչը տարածվում է միայն ճամպրուկների վրա
Մնացորդային գումարով այլ գնում կատարելու դեպքում ճամպրուկների համար նախատեսված 20% զեղչը չի գործում
Վաուչերը գործում է մինչև 15/12/2023 ներառյալ
Հաճախ տրվող հարցեր
Հարց 1։ Ովքե՞ր կարող են մասնակցել արշավին։
Արշավին կարող են մասնակցել ինչպես գործող՝ մինչև 31․05․2023թ-ը ներառյալ թողարկված/գործող Travel քարտ ունեցող քարտատերերը, այնպես էլ 01․06․2023թ-ից մինչև 31․08․2023թ-ը ընկած ժամանակահատվածում նոր Travel քարտ ձեռք բերող քարտատերերը։ Ընդ որում՝ արշավին կարող են մասնակցել միայն տարեկան սպասարկման վճարով պատվիրված հիմնական քարտերը։ Կից քարտերի քարտապանները առանձին չեն մասնակցում արշավին։
Հարց 2։ Որո՞նք են արշավի մասնակցության նվազագույն պայմանները։
Արշավի մասնակցության համար պարտադիր պայման է 01․06․2023թ-ից 31․08․2023թ-ը գրանցվել հետևյալ հղումով։
Արշավի մասնակցության համար պետք է իրականացնել նվազագույնը 800․000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) վճարային գործարք։
Արշավի մասնակցության համար պետք է իրականացնել նվազագույնը 800․000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) վճարային գործարք։
- Գործող քարտատերերի դեպքում (մինչև 31․05․2023թ-ը գործող Travel քարտ ունեցող քարտատերերը)՝ 01․06․2023թ-ից մինչև 31․08․2023թ-ը ներառյալ
- Նոր քարտատերերի դեպքում (01․06․2023թ-ից մինչև 31․08․2023թ-ը ներառյալ նոր Travel քարտ ձեռք բերող քարտատերերը)` քարտի պատվիրման ամսաթվից 3 օրացույցային ամսվա ընթացքում։
Հարց 3։ Արշավի շրջանակում ո՞րն է համարվում վճարային գործարք։
Արշավի շրջանակում վճարային գործարք է համարվում քարտով առևտրի սպասարկման կետերում կատարված վճարումը՝ բացառությամբ հեռահաղորդակցության ծառայությունների, կոմունալ ծառայությունների, էլեկտրոնային փողերի, պետական մարմինների վճարումների (հարկեր, տուրքեր և այլ վճարներ), բարեգործական հանգանակությունների, խաղադրույքների, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները։
Հարց 4։ Ի՞նչ է վաուչերը և ինչպե՞ս այն օգտագործել։
Վաուչերը երաշխավորված պարգևատրում է արշավի նվազագույն պայմանները կատարելու դեպքում։ Վճարային գործարքները կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը քարտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է էլեկտրոնային վաուչերը։ Վաուչերը հնարավոր է օգտագործել միայն Carpisa խանութների ցանցում՝ ճամպրուկ ձեռք բերելու համար։ Եթե Վաուչերի գումարը ճամպրուկ գնելուց հետո ամբողջությամբ չի ծախսվել, ապա Քարտատերը կարող է մնացորդային գումարն օգտագործել Carpisa խանութների ցանցից այլ գնում կատարելու նպատակով, ընդ որում՝ Վաուչերի մնացորդային գումարը հնարավոր է ծախսել ճամպրուկի գնումը կատարելու պահին։ Վաուչերի մնացորդային գումարը հնարավոր չէ օգտագործել ճամպրուկի գնման պահից հետո։
Վաուչերի արժեքը 60 000 ՀՀ դրամ է։ Վաուչերի առկայությամբ քարտատերերը կստանան Carpisa խանութների ցանցից 20% զեղչ ցանկացած ճամպրուկի ձեռք բերման համար։ Ընդ որում՝ չկա որևէ սահմանափակում 20% զեղչի ստացման գծով, հետևաբար քարտատերը կարող է ձեռք բերել իր ցանկացած ճամպրուկը՝ անկախ չափից, գնից, քանակից և տեսակից։ 20% զեղչը տարածվում է միայն ճամպրուկների տեսականու վրա: Քարտատիրոջ կողմից Վաուչերի մնացորդային գումարն այլ գնում կատարելու դեպքում ճամպրուկների համար նախատեսված 20% զեղչը չի գործելու՝ փոխարենը կգործի տվյալ պահին Carpisa խանութ սրահում գործող փաստացի գինը։ 20% զեղչը չի գումարվում Carpisa խանութ սրահի կողմից ճամպրուկների համար հայտարարված զեղչին։ Զեղչված ճամպրուկների դեպքում քարտատերերի համար գործելու է Վաուչերով սահմանված 20% զեղչը կամ Carpisa խանութ սրահում գործող փաստացի գինը։
Վաուչերով գնում կատարելու համար Carpisa խանութների ցանցում հարկավոր է ցուցադրել Վաուչերը խանութ-սրահի աշխատակցին։ Վաուչերի օգտագործման վերջնաժամկետը 15․12․2023թ-ն է։

Հարց 5։ Եթե քարտատերը ունի մեկից ավել Travel քարտեր, ապա ինչպե՞ս կարող է մասնակցել արշավին։
Արշավին մասնակցելու համար Travel քարտերից յուրաքանչյուրի համար առանձին իրականացվում է հաշվարկ՝ նույն տրամաբանությամբ։ Այսինքն` քարտերից յուրաքանչյուրով առանձին պետք է իրականացվեն արշավի մասնակցության համար սահմանված նվազագույն չափով վճարային գործարքներ, և յուրաքանչյուր քարտի համար առանձին պետք է գրանցվել հղումով։
Հարց 6։ Ինչպե՞ս գրանցվել և ի՞նչ տվյալներ լրացնել արշավին մասնակցելու համար։
Արշավին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հղումով։ Հղումով գրանցվելիս հարկավոր է լրացնել քարտատիրոջ անուն ազգանունը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը և Travel քարտի վերջին 4 թվերը։ Ընդ որում՝ Քարտատերը էլ․ հասցե և հեռախոսահամար դաշտերում պետք է լրացնի Բանկում գրանցված տվյալները։ Սխալ լրացված տեղեկատվության դեպքում Բանկի կողմից գրանցումը չի ընդունվի։
© 2023 All rights reserved.