Հայտարարություն
Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ IDBank-ի սակագներում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնելու 06․09․2021թ․-ից։ Այսպես՝
- 500 EUR անվանական արժեքով կանխիկի փոխարկումը կամ մուտքագրումը հաշվին կկատարվի 1% միջնորդավճարով։
- Դրամարկղի միջոցով ՀՀ դրամ արժույթով կանխիկ դրամի մուտքագրումը մինչև 50․000 ՀՀ դրամը ներառյալ կատարվում է 200 ՀՀ դրամ միջնորդավճարով, իսկ 50․000 ՀՀ դրամը գերազանցող գումարի դեպքում միջնորդավճար չի գանձվում։ Սակագինը չի տարածվելու Բանկի տերմինալներով գումարի մուտքագրման դեպքում, ինչպես նաև տերմինալների միջոցով գումար մուտքագրելու անհնարինության դեպքում։ Սակագինը չի գործի արտոնյալ ծառայություններից օգտվող հաճախորդների համար՝ վերջիններիս համար նախատեսված արտոնյալ սպասարկման սրահների դրամարկղի միջոցով կանխիկ դրամի մուտքագրման դեպքում։
Շնորհակալություն,
IDBank-ի թիմ