IDBank-ի վարկանիշները

Այս էջում կարող եք տեսնել IDBank-ի վարկանիշների փոփոխությունն ըստ տարիների։

2020

Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի «Երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների» վարկանիշը՝ B3-ից B2, հեռանկարը՝ կայուն։

Գործակալությունը փոփոխել է նաև երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատման (CRR) վարկանիշը՝ B2-ից բարձրացնելով B1-ի։ Բանկի վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ B2 է, իսկ երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատականը՝ B1(cr)։

2023

Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի «Երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների» վարկանիշը՝ B2-ից B1, հեռանկարը՝ կայուն։

Գործակալությունը փոփոխել է նաև երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատման (CRR) վարկանիշը՝ B1-ից բարձրացնելով Ba3-ի, բանկի վարկարժանության հիմնական գնահատականը՝ b2-ից բարձրացնելով b1-ի, իսկ երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատականը՝ բարձրացնելով B1-ից Ba3-ի։

2024

Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի «Երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների» վարկանիշը՝ B1-ից Ba3, հեռանկարը՝ կայուն։

Գործակալությունը փոփոխել է նաև երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատման (CRR) վարկանիշը՝ Ba3-ից բարձրացնելով Ba2-ի, բանկի վարկարժանության հիմնական գնահատականը՝ b1-ից բարձրացնելով ba3-ի, իսկ երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատականը՝ բարձրացնելով Ba3-ից Ba2-ի։

2026

Հեղինակավոր Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է IDBank-ի՝ ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների «Ba3» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով։

Moody's-ի կողմից հաստատվել են նաև Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ ba3, ինչպես նաև Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ, ազգային արժույթով և արտարժույթով ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba2 և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ, ազգային արժույթով և արտարժույթով ռիսկի գնահատականը (CR Assessment) `Ba2։

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 23.06.2026 12:31
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт