Դրամական միջոցների և պարտատոմսերի գրավով  վարկեր

Դրամական միջոցների և պարտատոմսերի գրավով վարկեր

Ստացիր վարկ կամ վարկային գիծ՝  քո ներդրած ավանդի/պարտատոմսի մինչև 95%-ի  չափով

Վարկի արժույթը
֏
Տոկոսադրույք
Ավանդի դիմաց վճարվող տոկոսադրույք +3%
Առավելագույն գումար
250 մլն ՀՀ դրամ

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Դրամական միջոցների և պարտատոմսերի գրավով  վարկեր

Դրամական միջոցների/պարտատոմսերի գրավով վարկ

Ստացիր շահավետ վարկ կամ վարկային գիծ դրամական միջոցների/պարտատոմսերի ապահովությամբ։
Կարող ես գրավ գնել ավանդը, բանկային հաշիվներին ներդրված դրամական միջոցները, պարտատոմսերը։ Վարկի մարումները կարող ես կատարել անուիտետային, զսպանակաձև, արտոնյալ և դիսկոնտային եղանակներով։ Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 8.28%-23.38%:

Առավելություններ

Դրամական միջոցների և ՛՛ԱյԴի Բանկ՛՛ ՓԲԸ կողմից թողարկվող պարտատոմսերի գրավով ապահովված վարկեր/վարկային գծեր

Բարձր սահմանաչափ
Վարկի առավելագույն չափը 250,000,000 դրամ է
0% միջնորդավճար
Վարկը տրամադրվում է առանց միանվագ միջնորդավճարի
Արտոնյալ ժամանակահատված
Վարկային գծի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 45 օր

Ընտրել վարկը

ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Եվրո
ՌԴ ռուբլի
Վարկի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Վարկի ժամկետը, ամիս

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի ժամկետը ստորև նշված սանդղակից

1 ամիս 36 ամիս
Գրավի տեսակը
Պարտատոմսի %
Վճարման եղանակը

վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ)

Հարգելի հաճախորդ, սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել:

Հատուկ առաջարկ

Գնիր հիմա, վճարիր հետո՝ մինչև 60 ամսում

Ստացիր մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով Rocket Line թվային ապառիկի քո սահմանաչափը Idram&IDBank հավելվածում կամ idbanking.am հարթակում։ Գնիր հիմա ինչ ուզում ես, վճարիր հետո՝ մինչև 60 ամսում, իսկ ավելի քան 10,000 գործընկեր վաճառակետերում օգտվիր Rocket Line 0%-ից, վճարիր հետո՝ ըստ վաճառակետի սահմանած ժամկետների և պայմանների՝ փաստացի 0% տոկոսադրույքով։

Դրամական միջոցների և պարտատոմսերի գրավով  վարկեր - Հատուկ առաջարկներ
Վարկի տեսակ
վարկ/վարկային գիծ
Նպատակ
այլ
Արժույթ
ՀՀ դրամ
Նվազագույն գումար/սահմանաչափ
100 000 ՀՀ դրամ
Առավելագույն գումար/սահմանաչափ
250 000 000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք
Միևնույն արժույթով վարկերի/վարկային գծերի դեպքում՝ ավանդի դիմաց վճարվող տոկոսադրույք և/կամ պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերություն + 3%

Տարբերվող արժույթով վարկերի/վարկային գծերի դեպքում՝ Բանկում ՀՀ դրամով ժամկետային ավանդի համար սահմանված տարեկան առավելագույն տոկոսադրույք +3%, բայց ոչ պակաս քան 12․5%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք
Միևնույն արժույթով վարկերի դեպքում՝ 8.28%-13.62%

Միևնույն արժույթով վարկային գծերի դեպքում՝ 12.79%-23.38%

Տարբերվող արժույթով վարկերի դեպքում` 13.20-15.62%

Տարբերվող արժույթով վարկային գծերի դեպքում` 13.69%-23.38%
Վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույք
չի սահմանվում
Վարկի/վարկային գծի տրամադրման միջնորդավճարներ
չի սահմանվում
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
Միևնույն արժույթով վարկերի դեպքում՝ գրավադրվող դրամական միջոցների և կամ պարտատոմսերի անվանական արժեքի 95%-ի չափով

Տարբերվող արժույթով վարկերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով և Եվրոյով գրավադրվող դրամական միջոցների և կամ պարտատոմսերի անվանական արժեքի 90%-ի չափով
Առավելագույն ժամկետ
մինչև ավանդի և/կամ պարտատոմսի մարման օրը
Նվազագույն ժամկետ
2 ամիս
Վարկի մարման եղանակ
1) Անուիտետային` հավասարաչափ մարումներով կամ

2) դիսկոնտային` տոկոսագումարների վճարումը ժամկետի սկզբում, իսկ մայր գումարինը` ժամկետի վերջում

3)արտոնյալ՝ տոկոսագումարների վճարումն ամսական, իսկ մայր գումարինը ժամկետի վերջում

4) զսպանակաձև՝ մայր գումարի վճարումն ամսական հավասարաչափ մասերով, տոկոսագումարներինը՝ ամսական
Վարկային գծի մարման եղանակ
1) Տոկոսագումարների մարումը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը միևնույն ամսվա 1-ի դրությամբ կուտակված տոկոսների հանրագումարի չափով,

2) Մայր գումարի մարումը` ժամկետի վերջում:
Վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված
Մինչև 45 օր. նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների Բանկ-Հաճախորդ համակարգի միջոցով ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում եթե հաճախորդը վերը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարի մինչև ընթացիկ ամսվա 15-ը
Վարկային գծի ամսական մարման նվազագույն չափ
չի սահմանվում
Տրամադրման եղանակ
անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով
Վարկային գծի տրամադրման եղանակ
Անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով
Վարկի/վարկային գծի գումարի կանխիկացման վճար
Համաձայն տվյալ օրվա համար Բանկի կողմից սահմանված կանխիկացման սակագների
Ապահովվածություն
Հաճախորդի կամ այլ անձի (ֆիզիկական, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) կողմից Բանկում ներդրված դրամական միջոցներ և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունք և/կամ ձեռքբերված «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմս
Երկարաձգման պայմաններ
Վարկի/վարկային գծի ժամկետը կարող է երկարաձգվել վարկի/վարկային գծի վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, երկարաձգման օրվա դրությամբ Բանկում գործող պայմաններին համաձայն, եթե՝

1) մինչև 20 միլիոն ՀՀ դրամ և համարժեք արտարժույթով վարկերի դեպքում վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ «ԱյԴի» բանկում չունի դասակարգված պարտավորություններ կամ 3 (երեք) աշխատանքային օրից ավել ժամկետանց պարտավորություններ

2) 20 միլիոն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող վարկերի դեպքում վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ ՀՀ ֆինանսաբանկային համակարգում չունի դասակարգված պարտավորություններ կամ 3 (երեք) աշխատանքային օրից ավել ժամկետանց պարտավորություններ

Երկարաձգումը կարող է իրականացվել առավելագույնը մինչև ավանդի և/կամ պարտատոմսի մարման օրը:
Կարգավիճակ
1) ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ,
2) Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
Վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 18 տարեկանից պակաս լինի
Վարկային պատմության նկատմամբ պահանջը
Մինչև 20 միլիոն ՀՀ դրամ և համարժեք արտարժույթով վարկերի դեպքում․

վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ «ԱյԴի Բանկ»-ում չպետք է ունենա դասակարգված պարտավորություններ կամ 3 (երեք) աշխատանքային օրից ավել ժամկետանց պարտավորություններ:

20 միլիոն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող վարկերի դեպքում․

վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ ՀՀ ֆինանսաբանկային համակարգում չպետք է ունենա դասակարգված պարտավորություններ կամ 3 (երեք) աշխատանքային օրից ավել ժամկետանց պարտավորություններ։
Ժամկետանց վարկի գծով օրական տույժ, տուգանք
0.1%
Ժամկետանց տոկոսագումարների գծով օրական տույժ, տուգանք
0.1%
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի սահմանվում
Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր
Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում եթե`

1) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են

2) • ՀՀ ֆինանսաբանկային համակարգում վարկային պարտավորությունների գծով հաճախորդը ունի «ստանդարտ» դասից տարբերվող դասակարգում

3) Հաճախորդը հրաժարվում է կամ փակում է վճարային քարտը

4)այլ հիմքեր՝ համաձայն պայմանագրի
Քարտի տեսակ
Բանկի կողմից թողարկվող ցանկացած տեսակի վճարային քարտ բացառությամբ Mastercard Gold, Mastercard Standard և դեբետային վճարային քարտերի
Վճարային քարտի սակագներ
համաձայն Բանկում տվյալ քարտի համար գործող սակագների՝ հետևյալ հղմամբ՝ Քարտերի տեղեկատվական ամփոփագրեր
Վարկի/վարկային գծի տրամադրման միջնորդավճար
չի սահմանվում
Վարկի/վարկային գծի մերժման գործոնները
1) բացասական վարկային պատմությունը

2) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

3) այնպիսի տեղեկատվության տրամադրում որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը

4) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն

5)hաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում

6) այլ հիմքեր
Վարկի/վարկային գծի տրամադրման դրական գործոնները
1) վարկառուի տվյալների համապատասխանությունը սույն վարկավորման պայմաններին

2) դրական վարկային պատմությունը
Վարկի/վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը
անհրաժեշտ փաստաթղթերը բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օր
Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը
Որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օր:

Բանկը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Վարկի/վարկային գծի վարկառուին տրամադրելու ժամկետը
վարկի տրամադրման որոշման մասին հաճախորդին տեղեկացնելուց հետո 1 աշխատանքային օր, բացառությամբ վճարային քարտի միջոցով տրամադրվող վարկերի/վարկային գծերի, որոնց դեպքում՝ 3 աշխատանքային օր
Որոշման վավերականության առավելագույն ժամկետը
15 աշխատանքային օր
Վարկի դիմումի ընդունման ձևակերպման և տրամադրման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր
Հաճախորդի կողմից Բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկ և տեղեկատվություն
1) Անձը հաստատող փաստաթուղթ

2) Սոցիալական քարտ/հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (այն դեպքում եթե հաճախորդը չի հանդիսանում Բանկի հաշվետեր)

3) Էլեկտրոնային փոստի հասցե

4) Բանկի պահանջով այլ փաստաթղթեր։
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
1
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
2
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ:
3
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխելու վարկի էական պայմանները, այդ թվում՝ Վարկի տոկոսադրույքը կամ պահանջել գործող պարտավորության վաղաժամկետ մասնակի կամ ամբողջական մարում՝ «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
4
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։
5
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ), ՏՈԿՈՍՆԵՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՏՈԿՈՍՆԵՐ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ /ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ/ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ: ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
6
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
7
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
8
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
9
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է։ ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
10
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ սակագներ։
11
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
12
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:»
13
«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ»:

Սակագնային արխիվ

12․06․24-22․12․24 գործող սակագներ
1.36 MB
06․02․23-12․06․24 գործող սակագներ
1.39 MB
14.11.22 - 06․02․23թ․ գործող սակագներ
1.36 MB
05.10.20 - 14․11․22թ․ գործող սակագներ
340.07 KB
10.10.20 -ից գործող սակագներ
168.93 KB
10.08.20 -ից գործող սակագներ
110.09 KB
16.09.19 -ից գործող սակագներ
191.38 KB
04.04.19 -ից գործող սակագներ
710.34 KB
Պահանջվող փաստաթղթեր
76.64 KB

Դիմել հիմա

Ցածր տոկոսադրույք՝ սկսած ընդամենը 8.28%-ից

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 26.06.2026 01:40
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт