Ավելին
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Հաշվառիր քո անկանխիկ ոսկին IDBank-ում

Տարեկան սպասարկում
1000 ֏/անվճար
Հաշվի բացում
Անվճար/1000 ֏
Ոսկու հարգը
999․9

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Հաշվառիր քո անկանխիկ ոսկին IDBank-ում։ Առարկայազուրկ մետաղական հաշիվները բացվում են և ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց/ԱՁ հաճախորդների համար:
Ոսկու հաշվառման համար հիմք են հանդիսանում ոսկու հարգը և կշիռը: Առարկայազուրկ մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկին չափվում է գրամներով: Մետաղական հաշիվները ոսկու համար կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:

Առավելություններ

Հաշվի բացում
Անվճար՝ մասնաճյուղում բացելու դեպքում
Ներբանկային փոխանցումներ
Հաշվից կատարվում են անվճար
Հաշվի վերաբացում
Անվճար՝ մասնաճյուղում և թվային հարթակների միջոցով վերաբացելիս

Ձեզ կարող է հետաքրքրել

Սոց. փաթեթի հաշիվ
Կառավարիր քո սոց. փաթեթի հաշիվը IDBank-ի հետ

Հատուկ առաջարկ

IDGold

Օգտվիր IDgold առայությունների փաթեթից՝ նախատեսված ոսկու գրավադրմամբ վարկերի վարկառուների համար։ Փաթեթը ներառում է շահավետ պայմաններ վարկի համար, Visa Gold տեսակի դեբետային քարտ 50% զեղչով, Rocket Line թվային սահմանաչափ և բանկային հաշիվ արտոնյալ պայմաններով։

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ - Հատուկ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Հաճախորդների խումբ
ֆիզիկական անձ և իրավաբանական անձ/ԱՁ հաճախորդներ
Հաշվի բացում
անվճար
Հաշվի վերաբացում
անվճար
Հաշվի տարեկան սպասարկման վճար
1000 ՀՀ դրամ
Հաշվով գործարքների նվազագույն չափ
Չի սահմանվում
Հաշվով գործարքների առավելագույն չափ
Պայմանավորված է գործարքի պահանջներով
Կանխիկ գումարի մուտքագրում հաշվին
Համաձայն բանկային հաշվի սակագների և պայմանների
Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ/հաշվի համալրում
· Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով

· Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով
Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ/հաշվի ելքագրում
· Մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով

· Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով

· Այլ անձի նվիրելու միջոցով (Բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով)
Տարեկան անվանական տոկոսադրույք
0%

(տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%)
Հաշվից ներբանկային փոխանցումներ
Անվճար
Հաշվից միջբանկային փոխանցումներ
0.3% min 28,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր մուտքի և ելքի համար)։
Հաշվից միջբանկային փոխանցումներ իրականացնելուց առաջ հարկավոր է նախապես համաձայնացնել Բանկի հետ՝ ներկայացնելով ստացող կողմի ռեկվիզիտները։ Բանկը իրավասու է մերժել փոխանցման հայտը, եթե թղթակից բանկի միջոցով հնարավոր չէ կատարել տվյալ փոխանցումը։
Հաշվի փակում
Անվճար
Հաճախորդների խումբ
ֆիզիկական անձ հաճախորդներ
Հաշվի բացում
1000 ՀՀ դրամ
Հաշվի վերաբացում
անվճար
Հաշվի տարեկան սպասարկման վճար
անվճար
Հաշվով գործարքների նվազագույն չափ
Չի սահմանվում
Հաշվով գործարքների առավելագույն չափ
Չի սահմանվում
Կանխիկ գումարի մուտքագրում հաշվին
Չի սահմանվում
Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ/հաշվի համալրում
· Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով

· Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով
Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ/հաշվի ելքագրում
· Մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով

· - Հաճախորդի Բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով

· Այլ անձի նվիրելու միջոցով (Բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով)
Տարեկան անվանական տոկոսադրույք
0%

(տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%)
Հաշվից ներբանկային փոխանցումներ
Անվճար
1
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
2
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
3
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
4
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
5
Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից դրամական միջոցների հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
6
Հաշիվը բացվում է անժամկետ:

Հաճախորդի կողմից բանկային հաշվի փակման դիմում ներկայացնելու դեպքում այն փակվում է 1 (մեկ) բանկային օրվա ընթացքում: Հաշվում առկա դրամական միջոցները վերադարձվում են հաճախորդին նույն բանկային օրվա ընթացքում` հաճախորդի կողմից նախընտրած եղանակով:
7
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքներ կատարելիս գործում են Բանկի կողմից յուրաքանչյուր գործարքի հարմար սահմանված փոխարժեքները։
8
Հաշվին դրամական միջոցները մուտքագրման/կրեդիտագրման և ելքագրման/դեբետագրման կարգն ու պայմաններին ծանոթացեք այստեղ
9
Եթե ոչ ակտիվ հաշիվների մնացորդը փոքր է սահմանված միջնորդավճարից/համարժեք արտարժույթից, գանձվում է ամբողջ մնացորդային գումարը, որից հետո տվյալ հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից: Գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ:
10
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,

Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա և այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու կարգը,
11
Հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը/Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ՝16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ 7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ՝

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է՝ 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է՝7միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Սակագնային արխիվ

01.05.20-17.12.23 գործող սակագներ
164.12 KB
01.12.19 -ից գործող սակագներ
892.87 KB
Պահանջվող փաստաթղթեր
126.52 KB
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից
Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար և չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
Առարկայազուրկ մետաղական հաշվով հնարավոր է կատարել հաշվի համալրում՝ Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով, Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով, ինչպես նաև հաշվի ելքագրում՝ մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով կամ Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
Մետաղական հաշիվները ոսկու համար կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:
Առարկայազուրկ մետաղական հաշիվ հնարավոր է բացել ինչպես ֆիզիկական անձանց համար, այնպես էլ իրավաբանական անձ/ԱՁ հաճախորդների համար
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 29.06.2026 04:54
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт