Բանկի Վարչության աշխատանքների գնահատումը

Բանկի Վարչության աշխատանքների գնահատումը 

Կորպորատիվ կառավարման սկզբունքներից ելնելով և ղեկավարվելով "Բանկերի և Բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի դրույթներով, Բանկի արդյունավետ ղեկավարման համար գործում է Բանկի Վարչությունը:Բանկի Վարչությունն իրականացնում է Բանկի գործունեության ընթացիկ ղեկավարումը, կազ­մա­կերպում է Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի, Բանկի Խորհրդի և իր կողմից ըն­դուն­ված ո­րո­շումների կա­տարումը, ապահովում է Բանկի խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագրի և ներքին ակտերի կատարումը:
Բանկի Խորհրդը, Վարչության աշխատանքների գնահատման համար, հիմք է ընդունում Վարչության նախագահի, Գլխավոր հաշվապահի, Ներքին աուդիտի կողմից Խորհրդին ներկայացվող պարբերական հաշվետվությունները և տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական Բանկի ստուգման ակտերը, ինչպես նաև արտաքին աուդիտի եզրակացությունը: Վարչության աշխատանքները գնահատվում են ելնելով Վարչության կողմից իրականացվող՝

  • Բանկի ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքից,
  • Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումից,
  • Ռիսկերի զսպմանը ուղղված գործառույթներից,
  • Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումից,
  • Տոկոսադրույքների քաղաքականությունից,
  • Եկամուտների և ծախսերի արդյունավետ պլանավորումից և իրականացումից,
  • Կադրային քաղաքականությունից:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Գործադիր մարմնի աշխատանքների գնահատման սկզբունքները կարգավորվում են Բանկի Խորհրդի կողմից հաստատված համապատասխան ներքին իրավական ակտով: 2026թ․-ի առաջին եռամսյակի ամփոփված տվյալներով Բանկի ակտիվ անձնակազմը 973 աշխատակցից է կազմված։

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 14.04.2026 05:51
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт