Հայտարարություն

Հաճախորդների իրավունքներ

Հայտարարություն

Ցանկացած անձ կարող է ստանալ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ վերաբերյալ Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Տեղեկատվության պատճենները տրամադրվում են ԱՆՎՃԱՐ: Օրենքը կարող եք գտնել` https://www.cba.am/AM/lalaws/Bankeri_ev_bankayin_gorcuneutyan_masin.pdf  էլեկտրոնային հասցեում, իսկ Բանկի ներքին իրավական ակտին` ստորև նշված  Հաճախորդների կողմից ներկայացված բողոք-պահանջների քննության ընթացակարգից:
Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում (փոստային եղանակով տրամադրելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում), բացառությամբ, եթե տեղեկատվության կողքին նշված չի ավելի երկար ժամկետ: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` [email protected], կամ փոստով` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ, Վարդանանց 13 հասցեով: 
ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Բողոքների և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն՝ +37410 59 33 33 հեռախոսահամարով:


© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 19.09.2022 05:12
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт