Ջերմ օջախ միկրովարկ

Ջերմ օջախ միկրովարկ

Խնայիր քո սպառած էներգիայի ծախսերը մատչելի վարկի օգնությամբ

Վարկի արժույթը
֏
Տոկոսադրույք
տարեկան անվանական 13․5%
Մարման ժամկետ
Մինչև 84 ամիս
Վարկի առավելագույն գումար
3,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Ջերմ օջախ միկրովարկ

«Ջերմ օջախ» միկրովարկ

Վերանորոգիր անշարժ գույքը և բարելավիր բնակարանային պայմանները «Ջերմ օջախ» միկրովարկի շնորհիվ՝ մինչև 3,000,000 դրամի չափով։
Վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ վարկի գումարի մինչև 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարքավորումների ձեռքբերմանը:

Առավելություններ

Բարելավիր քո բնակարանային պայմանները

Մարման երկար ժամկետ
Կարող ես մարել վարկը մինչև 84 ամսվա ընթացքում
Ցածր տոկոսադրույք
Տոկոսադրույքն ընդամենը տարեկան անվանական 13․5%
Հետագա խնայողություն
Էներգախնայողության շնորհիվ խնայած գումարը կարող է ծածկել վարկի մի մասը

Ընտրել վարկը

ՀՀ դրամ
Վարկի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Վարկի ժամկետը, ամիս

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի ժամկետը ստորև նշված սանդղակից

60 ամիս 84 ամիս
Վճարման եղանակը

վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ)

Հարգելի հաճախորդ, սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել:

Հատուկ առաջարկ

Վերանորոգում Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Վերանորոգիր քո անշարժ գույքը մատչելի հիփոթեքային վարկով Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներից։ Ստացիր վարկը ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ սկսած 10․4% տարեկան անվանական տոկոսադրույքից։

Ջերմ օջախ միկրովարկ - Հատուկ առաջարկներ
Վարկի նպատակ
Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը:
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք
13․5%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
14․37%
Նվազագույն ժամկետ
60 ամիս
Առավելագույն ժամկետ
84 ամիս
Նվազագույն գումար
275,000 ՀՀ դրամ
Առավելագույն գումար
3,000,000 ՀՀ դրամ
Ապահովվածություն
Կարող է պահանջվել ֆիզիկական անձի երաշխավորություն
Վերանորոգվող անշարժ գույքի նկատմամբ պահանջ
ՀՀ տարածքում գտնվող բնակելի գույք, բացառությամբ՝ Երևան քաղաքի «Կենտրոն» համայնքի, վերանորոգվող անշարժ գույքը պետք է պատկանի վարկառուին կամ նրա ընտանիքի անդամին
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Վարկի կանխիկացման վճար
չի սահմանվում
Վարկի սպասարկման ամսական վճար
չի սահմանվում
Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված
6-12 ամիս, տոկոսագումարների ամենամսյա մարման պայմանով
Վարկի տրամադրման նախապայմաններ
1․ Վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը:
2. Վերոնշյալ պահանջներից բխող էներգաարդյունավետության գնահատումը իրականացվում է ԳՖՀ-ի կողմից` առցանց էներգահաշվիչ գործիքի օգնությամբ։

3. Իրականացված բոլոր միջոցառումների առնվազն 80%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով: Էներգաարդյունավետ միջոցառումների 100%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։ Եթե էներգաարդյունավետ միջոցառումը հիմնավորված չէ վճարումը հաստատող փաստաթղթերով, ապա այդ միջոցառումը դիտարկվում է որպես ոչ էներգաարդյունավետ միջոցառում։ Եթե վարկառուն բացի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ձեռքբերումից իրականացրել է նաև գույքի վերանորոգում, ապա անհրաժեշտ է ապահովել վերանորոգման աշխատանքներն ամփոփող նախնական և վերջնական լուսանկարներ և/կամ տեսաերիզ:
Վարկի և տոկոսագումարների մարումներ
Արտոնյալ ժամանակահատվածում` միայն տոկոսագումարների մարում:

Արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո` ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ զսպանակաձև՝ մայր գումարի հավասարաչափ մարումներով



Երկու դեպքում էլ վճարումները պետք է կատարվեն ամսական պարբերականությամբ:

Վարկի տրամադրման եղանակ
միանվագ անկանխիկ` հաճախորդի Բանկում բացված բանկային հաշվին մուտքագրման միջոցով
Բանկային հաշվի բացում/փակում
Համաձայն Բանկում գործող սակագների
Վարկառուի/համավարկառուի/ երաշխավորի կարգավիճակը
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը
Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի 60%, ԸՊԵ հաշվարկում վերականգնվող վարկային գծերը ներառվում են անուիտետային մարման եղանակով 60 ամիս ժամկետով վարկի ամսական մարման չափով։
Վարկառուի եկամուտներ
Վարկառուն և/կամ համավարկառուն պետք է ունենա առաջնային եկամուտ։ Երաշխավորը պետք է ունենա առաջնային կամ երկրորդային եկամուտ։ Առաջնային եկամուտ է համարվում հաճախորդի մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարները, որոնք հաշվի են առնվում 100%-ով։ Երկրորդային եկամուտների ցանկը՝ համաձայն հավելված 1․1-ի։
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1. Վարկային պատմության բացակայություն կամ

2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով),

3․ վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար,

4․ վարկառուն/երաշխավորը կարող է ունենալ միաժամանակ գործող միայն մեկ վարկ (բնակարանային միկրովարկ կամ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ) և միաժամանակ մեկ անշարժ գույքի վերանորոգման նպատակով պետք է գործող լինի միայն մեկ վարկ (բնակարանային միկրովարկ կամ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ):

5․ hաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում
Տույժեր/տուգանքներ
ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%:

ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%: Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում Բանկն իրավասու է պահանջել․

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում

2) տուգանք՝ ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով

3)վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։
Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր
Վարկի տրամադրման դրական գործոններ
1) դրական վարկային պատմությունը

2) դրամական հոսքերը
Վարկի մերժման գործոններ
1) բացասական վարկային պատմությունը,

2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,

3) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

4) դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,

5) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն

6) այլ հիմքեր
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
Վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օր
Որոշման վավերականության առավելագույն ժամկետ
30 աշխատանքային օր:

Սակագնային արխիվ

14․11․22-06․02․23 գործող սակագներ
1.68 MB
26․11․21-13․11․22 գործող սակագներ
350.48 KB
05․10․20- 26.11.21գործող սակագներ
157.06 KB
16.06.20-05.10.20 գործող սակագներ
1.04 MB
04.10.19-16.06.20 գործող սակագներ
797.61 KB
Պահանջվող փաստաթղթեր
92.51 KB

Դիմել հիմա

13․5% տարեկան անվանական տոկոսադրույք
մինչև 84 ամիս մարման ժամկետ

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+375 (Բելառուս)
+7 (Ռուսաստան)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ)
+1 (Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
Աբովյանի մասնաճյուղ
Գյումրիի մասնաճյուղ
Դավթաշենի մասնաճյուղ
Էջմիածնի մասնաճյուղ
Վանաձորի մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
© 2023 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 06.02.2023 11:17
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт