Ավելին
Առևտրային հաշիվ

Առևտրային հաշիվ

Արժույթի առուվաճառք քո կանոններով Rate.Trading հարթակում

Հաշվի բացում
Անվճար առցանց հայտով
Գործողության ժամկետ
Անժամկետ
Արժույթ
13 հասանելի արժույթ

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Առևտրային հաշիվ

Հատուկ առևտրային հաշիվ

Բացիր առևտրային հաշիվ առցանց վայրկյանների ընթացքում և օգտագործիր այն Rate.Trading հարթակում արժույթի առք ու վաճառքի համար։ Վաճառիր կամ գնիր արժույթ իրական ժամանակում քո նախընտրելի փոխարժեքով, իսկ միջոցներդ առևտրային հաշվից փոխանցիր անմիջապես IDBank-ի քո ցանկացած հաշվին։

Առավելություններ

Անժամկետ
Հաշիվը բացվում է անժամկետ
Անվճար բացում
Բացիր անվճար՝ թողնելով հայտ
Արժութային ազատություն
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի և ավելին
Հաշվի արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, ինչպես նաև Բանկի համար ընդունելի այլ արժույթներ` հղումով
Հաշվի բացում
անվճար
Հաշվի փակում
անվճար
Հաշվի չնվազող մնացորդ
չի սահմանվում
Առևտրային հաշիվների այլ պայմաններ և սակագներ
Իրավաբանական անձանց և Անհատ ձեռնարկատերերի համար՝ համաձայն հղման,

Ֆիզիկական անձանց համար՝ համաձայն հղման։
1
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
2
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
3
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
4
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
5
Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից դրամական միջոցների հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
6
Հաշիվը բացվում է անժամկետ:

Հաճախորդի կողմից բանկային հաշվի փակման դիմում ներկայացնելու դեպքում այն փակվում է 1 (մեկ) բանկային օրվա ընթացքում: Հաշվում առկա դրամական միջոցները վերադարձվում են հաճախորդին նույն բանկային օրվա ընթացքում` հաճախորդի կողմից նախընտրած եղանակով:
7
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքներ կատարելիս գործում են Բանկի կողմից յուրաքանչյուր գործարքի հարմար սահմանված փոխարժեքները։
8
Հաշվին դրամական միջոցները մուտքագրման/կրեդիտագրման և ելքագրման/դեբետագրման կարգն ու պայմաններին ծանոթացեք այստեղ
9
Եթե ոչ ակտիվ հաշիվների մնացորդը փոքր է սահմանված միջնորդավճարից/համարժեք արտարժույթից, գանձվում է ամբողջ մնացորդային գումարը, որից հետո տվյալ հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից: Գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ:
10
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,

Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա և այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու կարգը,
11
Հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը/Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ՝16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ 7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ՝

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է՝ 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է՝7միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Սակագնային արխիվ

Առևտրային հաշիվների միջոցով արտարժույթի առքի, վաճառքի եվ փոխանակման հրապարակային պայմաններ /14.05.25-27.08.25/
119.06 KB
Տեղեկատվական ամփոփագիր /14.05.25-29․09.25/
693.56 KB
Տեղեկատվական ամփոփագիր /29.09.25-31․12.25/
714.53 KB
Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
134.61 KB

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
Արժույթ
USD
AMD
EUR
RUR
CHF
GBP
AED
GEL
CNY
JPY
BYN
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 29.06.2026 04:49
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт