ԱՄՆ ներկայացուցչություն

ԱՄՆ ներկայացուցչություն

ԱՄՆ ներկայացուցչություն




ԱՄՆ ներկայացուցչություն

ԱՄՆ, Կալիֆորնիա, Գլենդեյլ, Հյուսիսային Բրենդ բուլվար 500, Սյուիթ 2000, գրասենյակ 14
Երկ - Ուրբ՝ 9:00 -17:00

Հեռախոսահամար

+1-747-599-3333 +1-559-599-3333

IDBank-ի Ներկայացուցչությունը ԱՄՆ-ում իրականացնում է բացառապես տեղեկատվական գործառույթներ։ Ներկայացուցչությունը չի մատուցում բանկային ծառայություններ։



Ոչ, ԱՄՆ ներկայացուցչությունում բանկային հաշիվ բացելու կամ բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն չկա։ Հաշիվների բացումը և բանկային ծառայությունների տրամադրումը IDBank-ի կողմից իրականացվում են բացառապես բանկի մասնաճյուղերում կամ հեռահար եղանակով։

Դուք կարող եք ինքնուրույն թողնել հաշվի բացման հայտ IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով։ Հեռավար եղանակով հաշիվների բացման գործընթացը իրականացվում է միայն կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա։

Հաշիվ բացելու համար նվազագույն անհրաժեշտ փաստաթղթերը հետևյալն են՝

- Անձը հաստատող փաստաթուղթ,

- Հասցեի հիմք,

- IDBank-ի կայքում լրացված հայտը,

- W8/W9 լրացված հարցաթերթիկ

- Հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր (օրինակ՝ միջոցների ծագման աղբյուրը, եկամտի աղբյուր և այլն)

Փաստաթղթերի լուսապատճենները կարելի է կցել IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով ներկայացվող հայտին կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեին։ 

Ներկայացուցչությունը կարող է աջակցել Բանկին ուղղված փակ ծրարների ֆիզիկական առաքման հարցում, սակայն Ներկայացուցչությունը չի ստուգում, չի պատճենահանում և չի գնահատում ներկայացված փաստաթղթերի բովանդակությունն ու ամբողջականությունը։

Ներկայացուցչության աշխատակիցը իրավունք չունի հաճախորդից պահանջել անձնական տվյալներ, հետևաբար ներկայացուցչությունը չի իրականացնում հաճախորդների տվյալների հավաքագրում ու պահպանում։

Հեռավար նույնականացումն իրականացվում է տեսազանգի միջոցով։ Տեսազանգի օրը և ժամը նախապես համաձայնեցվում են հաճախորդի հետ։ Տեսազանգի ընթացքում անհրաժեշտ է ունենալ անձնագրի ֆիզիկական բնօրինակը։

Ներկայացուցչության աշխատակիցը կարող է տրամադրել ընդհանուր տեղեկատվություն հայտի լրացման կարգի և պահանջների վերաբերյալ, սակայն չի կարող լրացնել հայտը հաճախորդի փոխարեն կամ մուտքագրել տվյալներ հաճախորդի անունից։ Հայտը լրացվում է բացառապես հաճախորդի կողմից։

Այո, ՀՀ օրենսդրությամբ հստակ ամրագրված և սահմանված են ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների չափը, որին Դուք կարող եք ծանոթանալ՝ ուսումնասիրելով «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը (https://www.arlis.am/hy/acts/164950/latest)։

Այո, Ներկայացուցչության ոչ աշխատանքային օրերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նորություններ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026 Vol. 2-ում IDBank-ը կներկայանա հիփոթեքային վարկերի հատուկ պայմաններով՝ առաջարկելով գործող տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներ և մինչև 5% քեշբեք՝ Բանկում գործող պայմանների համաձայն. պայմանները հասանելի են կից հղումով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը։ Հոբելյանական տարվա առթիվ Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում հերթական շահավետ առաջարկը։

«Ստոպ» գործիքներ՝ IDBank-ի հեռավար հարթակներում

IDBank-ը շարունակում է կատարելագործել իր թվային ծառայությունների անվտանգության համակարգերը:

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թվականի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

40% և 60% զեղչ Yandex Go-ում՝ IDBank-ի Mastercard պրեմիում քարտերով վճարելիս

Yandex Go-ով ուղևորություններն այժմ ավելի շահավետ են IDBank-ի Mastercard պրեմիում դասի քարտապանների համար։

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.11.2026 04:19
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт