ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տվյալների շրջանակը, որոնք մշակելու իրավասություն է տրվում «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին (այսուհետ նաև՝ «Բանկ», գրանցման համար՝ 9, ՀՎՀՀ՝ 00005409)՝ անձի (հետագա տեքստում՝ «Հաճախորդ») կողմից սույն համաձայնությունը որևէ եղանակով (փաստաթղթային/էլեկտրոնային) հաստատելու դեպքում.
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՀԱՇԻՎՆԵՐԻ ԵՎ ՔԱՐՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ, ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ,ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՏԵՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ՝
1. Հաճախորդի անձնական և Հաճախորդին վերաբերող տվյալները.
1.1. անուն, երկրորդ անուն(հայերեն և անգլերեն), ազգանուն, նաև նորը (հայերեն և անգլերեն), հայրանուն (հայերեն և անգլերեն),
1.2. անձը հաստատող փաստաթղթի տեսակ, այդ թվում՝ նախկին (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, արտասահմանյան անձնագիր, արտասահմանյան ծննդյան վկայական, Ձև 9 տեղեկանք, Ձև 1 փաստաթուղթ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ժամանակավոր անձը հաստատող փաստաթուղթ, կացության քարտ, անձը հաստատող վկայական, զինգրքույկ, տեղեկանք Անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնից (ԱՎՎ ԱԲ), Անձնագրային և վիզաների վարչության ճամփորդական փաստաթուղթ (ԱՎՎ ՃՓ), վերադարձի վկայական, բիոմետրիկ անձնագիր, փախստականի վկայական և այլն), փաստաթղթի համար, փաստաթուղթը տրամադրող բաժին, քաղաքացիություն, երկրորդ քաղաքացիություն, փաստաթղթի տրման ամսաթիվ, փաստաթղթի վավերականության ժամկետ, անձը հաստատող փաստաթղթում առկա լուսանկար,
1.3. ազգություն,
1.4. ծննդավայր (մարզ, համայնք, երկիր), ծննդյան վայրի հասցե,
1.5. հանրային ծառայության համարանիշ կամ այն չունենալու մասին տեղեկանք,
1.6. կենսունակության (ողջ/ մահացած) կարգավիճակ,
1.7. ծննդյան ամսաթիվ,
1.8. սեռ (արական/իգական),
1.9. կրթություն (չունի/միջնակարգ/միջին մասնագիտական/բարձրագույն/թերի բարձրագույն/թերի միջնակարգ/մագիստրատուրա/տարրական/ավագ դպրոց),
1.10. աշխատանք, զբաղմունք,
1.11. ՀՀ բնակության կոդ, ՀՀ բնակության մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, շենք, տան տեսակ, բնակարան, գրանցման հասցե, երբվանից է բնակվում) Հաշվառման և բնակության հասցեներ,
1.12. էլեկտրոնային փոստ,
1.13. հեռախոսահամար,
1.14. ամուսնական կարգավիճակ (ամուսնացած/ամուսնացած չի եղել/ամուսնալուծված/այրի/ամուրի),
1.15. ՔԿԱԳ-ում գրանցված ակտի ամբողջական համար (այդ թվում՝ սերիա), տեսակ, գրանցման ամսաթիվը, բաժանմունքը, վկայական(ներ)ի համար(ներ)ը, վկայական(ներ)ի տրման ամսաթիվը, նույնականացման համար:
2. Կատարողական վարույթին վերաբերող տվյալներ՝
2.1. կոդը,
2.2. մուտքի ամսաթիվը,
2.3. հարուցման համարը, բնույթը, բաշխման կարգը,
2.4. պարտապանի անունը, հասցեն,
2.5. բռնագանձման ենթակա գումարի չափը,
2.6. վարույթի մնացորդը,
2.7. կատարողական թերթի համարը/նախկին համարը, տրման ամսաթիվը,
2.8. վարույթի վիճակը։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ԱՆԳՐԱՎ ԵՎ ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐ[1] ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԵՐԱՇԽԱՎՈՐ, ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ՝
3. Հաճախորդին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (ԱՏՄ) տվյալներ՝
3.1. ունիկալ ID,
3.2. նույնացման համարը (VIN),
3.3. շարժիչի հզորությունը (ձիաուժ),
3.4. քաշն առանց բեռնվածության,
3.5. գույնը,
3.6. փաստաթղթի համարը,
3.7. հաշվառման համարանիշի տեսքը,
3.8. թափքի տեսակը,
3.9. կարգավիճակը,
3.10. սեփականության վկայականի համարը,
3.11. պետական հաշվառման վկայականի համարը,
3.12. տեսակի խումբը,
3.13. մոդելը,
3.14. վառելիքի տեսակը,
3.15. տարանցիկ համարանիշը,
3.16. հատուկ նշումների վերաբերյալ տեղեկատվություն,
3.17. հենասարքի համարը,
3.18. թողարկման տարեթիվը,
3.19. տեսակը,
3.20. առավելագույն թույլատրելի բեռնվածությունը,
3.21. հաշվառման ամսաթիվը,
3.22. շարժիչի համարը,
3.23. ժամանակավոր հաշվառման համարը,
3.24. դեղին հաշվառման համարը,
3.25. մակնիշը,
3.26. տիպարը,
3.27. կիրառված սահմանափակումները,
3.28. գրավադրման մասին տվյալները (գրավադրման ամսաթիվ, գրավադրված գումարի չափ, գրավադրված գումարի արտարժույթ, գրավադրման վայր, թույլատրվում է վերագրավադրել, թե ոչ, այդ թվում՝ գրավատուի վերաբերյալ սույն համաձայնության 1-ին կետում նշված տեղեկատվությունը),
3.29. սեփականության ծագման-ավարտի ամսաթիվ։
4. Հաճախորդին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վերաբերյալ տվյալներ՝
4.1. անշարժ գույքի միավորի էլեկտրոնային նույնականացման համարը,
4.2. անշարժ գույքի միավորի հասցեն (մարզ, համայնք, հասցե),
4.3. հողամասի նպատակային նշանակությունը՝ ըստ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված ՀՀ հողային ֆոնդի դասակարգման,
4.4. հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ըստ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված ՀՀ հողային ֆոնդի դասակարգման,
4.5. հողամասի մակերեսը,
4.6. հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը,
4.7. շենք/շինությունների նպատակային նշանակությունը,
4.8. շենք/շինությունների տեսակը,
4.9. շենք/շինությունների գումարային մակերեսը,
4.10. շենք/շինությունների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը,
4.11. իրավունքների գրանցման ամսաթիվը,
4.12. գործարքից ծագող իրավունքների գրանցման ամսաթիվը,
4.13. գույքի ձեռքբերման հիմքում ընկած գործարքի տեսակը,
4.14. գույքի ձեռքբերման պայմանագրի գինը և արժույթը,
4.15. գույքի ձեռքբերման գործարքի մյուս կողմի տվյալները (ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի սերիա, համար, ՀԾՀ, բնակության վայրի հասցեն, իրավաբանական անձի լրիվ անվանումը, ՀՎՀՀ,
4.16. գույքի օտարման գործարքի մյուս կողմի (ձեռքբերողի, վարձակալի) տվյալները (ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի սերիա, համար, ՀԾՀ, բնակության վայրի հասցեն, իրավաբանական անձի լրիվ անվանումը, ՀՎՀՀ),
4.17. գույքի օտարման պայմանագրի գինը և արժույթը՝ հատուցելի գործարքների դեպքում,
4.18. եկամուտներ։
Ստորագրելով կամ որևէ եղանակով հաստատելով սույն համաձայնությունը՝
1. Հաճախորդը տալիս է իր անվերապահ համաձայնությունը՝ մինչև իր՝ Բանկի հետ գործարար իրավահարաբերության մեջ մտնելը և այդ իրավահարաբերության ընթացքում (բացառությամբ պահպանումից) Հաճախորդի կողմից նշված ծառայությունից օգտվելու համար կամ անձի՝ որոշակի կարգավիճակով հանդես գալու համար անձին նույնականացնելու, որոշումներ ընդունելու, կարծիք ձևավորելու, իրավունքներ ձեռք բերելու կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելու կամ իրավունքները սահմանափակելու կամ զրկելու նպատակներով (ընդ որում՝ անձի վերաբերյալ տեղեկությունները Բանկը կարող է հավաքագրել իրավաչափ ցանկացած եղանակով, ինչպես անմիջապես իրենից, այնպես էլ՝ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրներից) մշակել, այդ թվում՝ հավաքագրել, ամրագրել, մուտքագրել, համակարգել, կազմակերպել, պահպանել, վերափոխել, վերականգնել, փոխանցել (Բանկի հետ համագործակցության կամ քաղաքացիական այլ պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող անձանց կամ կազմակերպություններին (այդ թվում՝ օտարերկրյա), ՀՀ և օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններին, որոնք Բանկի հետ կնքել են գաղտնիության պահպանման համաձայնություններ կամ նման պարտավորություն ունեն օրենքի ուժով), ուղղել, ուղեփակել, ոչնչացնել, օգտագործել, ինչպես նաև՝ մեկից ավելի անգամ դիմել, կատարել հարցումներ ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, ՀՀ ոստիկանությանը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությանը, ՀՀ հարկադիր կատարման ծառայությանը, ՀՀ կադաստրի կոմիտեին, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, ՀՀ Կենտրոնական բանկին, ինչպես նաև՝ տվյալներ մշակող ցանկացած մարմնի/անձի, այդ թվում՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված մարմնին/անձին, ստանալ, ինչպես նաև տրամադրել Հաճախորդի վերաբերյալ անհրաժեշտ (այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված և պաշտպանվող) վերոշարադրյալ տվյալները։
2. Հաճախորդը գիտակցում է, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները՝ կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից կայացվող համապատասխան որոշումների վրա։
3. Հաճախորդը հավաստում է, որ տեղեկացված է և գիտակցում է, որ տվյալները կարող են տրամադրվել Բանկի աշխատակիցներին, ովքեր իրավասու են զբաղվելու տվյալների մշակմամբ։
4. Հաճախորդը սույնով ընդունում է, որ իր հետ իրավահարաբերության դադարեցումից հետո անձնական տվյալների մշակումը դադարում է, բացառությամբ պահպանման, ընդ որում՝ այդ նպատակով Հաճախորդի անձնական տվյալները գաղտնագրվում են, և սահմանափակվում է բոլոր անձանց հասանելիությունը այդ տվյալներին (տվյալները կարող են հասանելի դառնալ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում)։ Այդ տեսքով տվյալները պահպանվում են 100 տարի ժամկետով։
5. Հաճախորդը հաստատում է, որ տեղեկացված է, որ կարող է ցանկացած ժամանակ ծանոթանալ իր անձնական տվյալներին, պահանջել դրանց ուղղում կամ ոչնչացում, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար:
6. Հաճախորդը հաստատում է, որ տեղեկացված է, որ ցանկացած ժամանակ կարող է հետ կանչել սույն համաձայնությունը՝ դիմելով Բանկին գրավոր՝ հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի դեպքում Բանկը պետք է դադարեցնի Հաճախորդի հետ գործարար հարաբերությունները, ինչը ենթադրում է Բանկի նկատմամբ առկա բոլոր պարտավորությունների կատարում, որից հետո Բանկը պարտավոր է դադարեցնել անձնական տվյալներ մշակելը և ոչնչացնել տվյալները՝ հետկանչն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում։ Բանկը պարտավոր է ոչնչացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել անձին անձնական տվյալները ոչնչացնելու մասին։ Ընդ որում, ոչնչացումը կատարվում է վերոնշյալ 4-րդ կետով սահմանված կարգով։
7. Հաճախորդը հավաստում է, որ կարդացել է սույն համաձայնությունը և հավաստում է, որ համաձայնության տեքստն իր համար ամբողջությամբ հասկանալի, ընկալելի և ընդունելի է։
Տվյալների մշակող է հանդիսանում՝ «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վարդանանց փ. 13):
[1] Ընդ որում, Վարկ տերմինը սույն hամաձայնության մեջ ներառում է նաև վարկային գիծը, օվերդրաֆտը, երաշխիքը, ակրեդիտիվը, ինկասո հաշվարկները և վարկային ռիսկ պարունակող այլ պրոդուկտները
Արխիվ
Համաձայնության ձև՝ իրավաբանական անձանց համար /գործել է մինչև 30․11․24թ․/