IDBank cards

Visa Infinite դեբետային

Եթե ուզում ես վայելել ամենաբարձր դասի Visa քարտի արտոնությունները

Visa Infinite դեբետային
Քարտի արժույթը
֏, $, €, ₽
Սպասարկում
99,900 ֏ տարեկան/10,000 ֏ ամսական
Քարտի գործողության ժամկետ
5 տարի

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Visa Infinite դեբետային

Ո՞ր դեպքում ընտրել Visa infinite քարտը
Եթե ուզում ես վայելել ամենաբարձր դասի արտոնյալ սպասարկում։

Ու՞մ համար է քարտը
Այն քեզ համար է, եթե հաճախ ես մեկնում գործուղման, ճամփորդում ես, ուզում ես կանխիկացնել անվճար, վճարել աշխարհի ցանկացած կետում ու լինել ապահովագրված։ 

Ի՞նչ արտոնություններ է այն տալիս
Քարտը տալիս է հնարավորություն օգտվել անհատական մենեջերի սպասարկումից, գործնական հանդիպումների հատուկ սենյակից, բժշկական ու ճամփորդական ապահովագրությունից, օդանավակայանների բիզնես սրահներից, անվճար կանխիկացումից ու շատ ավելինից։

Բացահայտեք VISA-ի բացառիկ արտոնությունները և օգտվեք հատուկ հնարավորություններից՝ անցնելով հղումով։

Առավելությունները

Ստացիր 20% զեղչ
Առաջին տարվա սպասարկման համար Idram&IDBank-ով պատվիրելիս
Ստացիր 0․5% cashback
Անկանխիկ և անհպում վճարումներից
Ստացիր 0․5% idcoin
Քարտով կատարած գնումներից
Վայելիր արտոնյալ սպասարկում
ՀՀ-ում իր ձևաչափով միակ Privilege Banking սրահում
Անցկացրու գործնական հանդիպումները
IDBank-ի հատուկ սրահներում
Օգտվիր IDBank կոնսիերժ ծառայությունից
Ստացիր բոլոր հարցերի պատասխանները անհատական չատ-խորհրդատուից  Telegram-ում
Օգտվիր միջազգային 24/7 կոնսիրերժից
Հեռախոսազանգով պատվիրիր ծառայություններ Հայաստանում և արտերկրում
Սպասիր թռիչքին բիզնես սրահում
Անվճար մուտք գործիր 1300+ օդանավակայանների բիզնես սրահներ
Եղիր ապահովագրված ամենուր
Օգտվիր Visa-ի ապահովագրական ծածկույթից
Կանխիկացրու անվճար
Ամսական մինչև 5,000,000 ՀՀ դրամի չափով

Ձեզ կարող է հետաքրքրել

Visa Digital
Եթե ուզում ես վիրտուալ քարտ քո սմարթֆոնում առցանց վճարումների համար

Արագ տրամադրում
Քարտը ստանում ես 2 աշխատանքային օրվա ընթացքում
Միջազգային ճանաչում
Visa քարտերն ընդունվում են գործնականորեն ողջ աշխարհում

Ձեզ կարող է հետաքրքրել

Visa Signature դեբետային
Քեզ համար է, եթե ուզում ես ճամփորդել ու վայելել պրեմիում սպասարկում

Արտոնյալ սպասարկում
Privilege Banking սրահում, որն իր ձևաչափով միակն է տարածաշրջանում
0․5% cashback
Անկանխիկ և առցանց գնումներից
Հանդիպումների սրահների տրամադրում
Անցկացրեք Ձեր գործնական հանդիպումները IDBank-ի հատուկ սրահում

Ձեզ կարող է հետաքրքրել

Visa Platinum կրեդիտային
Եթե ուզում ես օգտվել շահավետ վարկային գծից և պրեմիում արտոնություններից

0․5% cashback
Անկանխիկ և առցանց գնումներից
Արտոնյալ զեղչեր
Visa-ն իր Պրեմիում քարտապաններին առաջարկում է բազմաթիվ զեղչեր ամբողջ աշխարհում
Visa Airport Companion
Անվճար մուտք ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ

Համեմատել այլ քարտի հետ

Visa Infinite դեբետային
Visa Infinite դեբետային
0․5% cashback անկանխիկ գնումներից
Անհատական մենեջերի ծառայություն
Բժշկական ապահովագրություն
Միջազգային կոնսիերժ ծառայություն
Visa Gold դեբետային
Visa Platinum կրեդիտային
Անվճար կանխիկացում
Առցանց պատվերի հնարավորություն
0․5% cashback՝անկանխիկ և առցանց գնումներից
Անվճար մուտք ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ
PayWave անհպում վճարումներ NFC համակարգի միջոցով

Հատուկ առաջարկ

Գնիր հիմա, վճարիր հետո՝ մինչև 60 ամսում

Ստացիր մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով Rocket Line թվային ապառիկի քո սահմանաչափը Idram&IDBank հավելվածում կամ idbanking.am հարթակում։ Գնիր հիմա ինչ ուզում ես, վճարիր հետո՝ մինչև 60 ամսում, իսկ ավելի քան 10,000 գործընկեր վաճառակետերում օգտվիր Rocket Line 0%-ից, վճարիր հետո՝ ըստ վաճառակետի սահմանած ժամկետների և պայմանների՝ փաստացի 0% տոկոսադրույքով։

Visa Infinite դեբետային - Հատուկ առաջարկներ
Քարտի արժույթ
ՀՀ դրամ, Եվրո, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի
Քարտի թողարկում 2-5 բանկային օրվա ընթացքում
Անվճար
Քարտի գործողության ժամկետ
5 տարի
Քարտի շտապ տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում
5,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար
99,900 ՀՀ դրամ
Քարտային հաշվի սպասարկման ամսական վճար
10,000 ՀՀ դրամ
Հաճախորդի՝ Բանկում ունեցած բոլոր հաշիվներով մեկ տարվա ընթացքում գործառնություն չիրականացնելու դեպքում (այսուհետ՝ ոչ ակտիվ հաշիվներ) տարեկան միջնորդավճար
5,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի չնվազող մնացորդ
Չի սահմանվում
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք
Տարեկան պարզ տոկոսադրույք` 0%:

Տարեկան տոկոսային եկամտաբերություն` 0%
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք ՀՀ ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների դեպքում
Տարեկան պարզ տոկոսադրույք` 0%:

Տարեկան տոկոսային եկամտաբերություն` 0%
Քարտի փոխարինում/վերաթողարկում` վնասված, շահագործման ոչ ենթակա, կորցրած/գողացած քարտի դեպքում (քարտի գործողության ժամանակահատվածում)
49,900 ՀՀ դրամ
Քարտի վերաթողարկում` ժամկետից շուտ
Անվճար*

* - Քարտը ենթակա է ժամկետից շուտ կամ ժամկետի ավարտին անվճար փոխարինման, եթե քարտի գործողության ժամկետին մնացել է 3 ամիս և քիչ, հակառակ դեպքում գործում է տվյալ քարտատեսակի տեղեկատվական ամփոփագրով սահմանված վերաթողարկման/փոփոխման սակագինը
Քարտի արգելափակում
Անվճար
Քարտի ապաարգելափակում
Անվճար
Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (7 օրով մեկ տարածաշրջանում)
10,000 ՀՀ դրամ
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված (առնվազն 30-օրյա պարբերականությամբ տրամադրվող) քաղվածքների դեպքում
Անվճար
Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ էլ․ փոստի միջոցով
1,000 ՀՀ դրամ
Վճար յուրաքանչյուր SMS-ի համար
Անվճար
Վճար յուրաքանչյուր PUSH ծանուցման համար
Անվճար
Կից քարտի տրամադրում
Անվճար
Կցված քարտի սպասարկման տարեկան վճար
49,900 ՀՀ դրամ
Քարտային հաշվի համալրում Բանկի դրամարկղերում
Քարտային հաշվի համալրում ՖԳԻԱՍ-ների միջոցով
Համաձայն գործընկեր վճարահաշվարկային ընկերության կողմից սահմանված մուտքի սակագնի
Միջնորդավճար քարտից քարտ կատարվող փոխանցումների համար
բանկոմատների միջոցով 0.5%

IDBanking.am և Idram հարթակների միջոցով Բանկի` սինքրոնացում անցած քարտապանների քարտային հաշվից ՀՀ այլ բանկերի քարտերին փոխանցելու դեպքում՝ 0.75%

IDBanking.am և Idram հարթակների միջոցով Բանկի` սինքրոնացում անցած քարտապանների քարտային հաշվից Բանկի այլ քարտերին փոխանցելու դեպքում՝ Անվճար
Գերածախսի գծով տոկոսներ
0.07% օրական
Միջնորդավճար քարտով կատարվող անկանխիկ գործարքների իրականացման համար
Անվճար
Կանխիկացման օրական սահմանաչափ
5,000,000 ՀՀ դրամ
10,000 ԱՄՆ դոլար/ եվրո
500,000 ՌԴ ռուբլի
Կանխիկացման օրական սահմանաչափ ՀՀ ոչ ռեզիդենտ հաճախորդների համար
1,000,000 ՀՀ դրամ
3,000 ԱՄՆ դոլար/ եվրո
150,000 ՌԴ ռուբլի
Կանխիկացման գործարքների օրական քանակը
10 հատ
Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր կամ մշտական վերանայման համար
1,000 ՀՀ դրամ՝ համաձայն Բանկի ներքին որոշման
Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ
Անվճար
Cashback գնումներից
0․5%
idcoin գնումներից
0․5%
idcoin gettransfer.com-ից
10%
Privilege Banking արտոնյալ բանկային ծառայություն
Ներառված է
Ճամփորդական ապահովագրություն
Անվճար
Օդանավակայանների բիզնես սրահների մուտք
անվճար՝ 20 մուտք
Անվճար միջազգային Fast Track ծառայություն
անվճար՝ 20 անգամ
Անվճար Fast Track Զվարթնոց օդանավակայանում
անվճար՝ 20 անգամ
Զվարթնոց օդանավակայանում ուղեբեռի փաթեթավորման ծառայություն
անվճար՝ 20 անգամ
Ռոումինգ
9 ԳԲ
Միջնորդավճար քարտով Բանկի բանկոմատներից կանխիկացման համար
0%՝ օրացույցային ամսվա ընթացքում մինչև 5,000,000 ՀՀ դրամ

15,000 ԱՄՆ դոլար/Եվրո,

1,000,000 Ռուբլի ելքագրումների դեպքում,

1%՝ օրացույցային ամսվա ընթացքում 5,000,000 ՀՀ դրամը

15,000 ԱՄՆ դոլար/Եվրո,

1,000,000 Ռուբլի գերազանցող ելքագրումների դեպքում
Միջնորդավճար Բանկի կանխիկացման կետերից(POS տերմինալ) և Առանց քարտի օգտագործման քարտային հաշվից կանխիկ գումարի տրամադրման համար
ՀՀ դրամ/Ռուբլի- 1%

ԱՄՆ դոլար/Եվրո- 2%
Միջնորդավճար քարտով ՀՀ այլ բանկերի բանկոմատներից կանխիկացման համար
0%՝ օրացույցային ամսվա ընթացքում մինչև 5,000,000 ՀՀ դրամ

15,000 ԱՄՆ դոլար/Եվրո,

1,000,000 Ռուբլի ելքագրումների դեպքում,

1%՝ օրացույցային ամսվա ընթացքում 5,000,000 ՀՀ դրամը

15,000 ԱՄՆ դոլար/Եվրո,

1,000,000 Ռուբլի գերազանցող ելքագրումների դեպքում
Միջնորդավճար ՀՀ այլ բանկերի կանխիկացման կետերից (POS տերմինալ) կանխիկի տրամադրման համար
1%
Միջնորդավճար քարտով Օտարերկրյա բանկերի բանկոմատներից կանխիկացման համար
1.5%, նվազագույնը 1,500 ՀՀ դրամ
Ոչ ռեզիդենտ հաճախորդների դեպքում միջնորդավճար քարտով կանխիկի տրամադրման համար (կանխիկացման բոլոր կետերով)
ՀՀ դրամ/Ռուբլի- 1%

ԱՄՆ դոլար/Եվրո- 2%
Վարկային գծերի կանխիկի տրամադրման սակագին
Վարկային գծերի դեպքում գործում է քարտով կանխիկի տրամադրման վերոնշյալ սակագները
ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի կանխիկացում
1․5%
1․
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
2․
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
3․
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
4․
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
5․
Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից դրամական միջոցների հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
6․ Քարտային գործարքի տեսակներ
1․ Քարտապանն իր Քարտով կարող է իրականացնել կանխիկ ելք և/կամ մուտք, անկանխիկ վճարումներ (այդ թվում՝ Քարտից քարտ փոխանցում)՝ նման հնարավորություն ունեցող սարքավորումների միջոցով (ավտոմատ գանձման մեքենա, POS տերմինալ և այլն), Բանկի մասնաճյուղերում, եթե այլ սահմանափակումներ նախատեսված չեն Բանկի կողմից տվյալ քարտատեսակի համար սահմանված պայմաններով, սակագներով և/կամ պայմանագրերով: Անկանխիկ վճարումներ կարելի է նաև իրականացնել բանկերի հեռավար համակարգերի միջոցով, առևտրի/սպասարկման կետերում՝ ներառյալ առցանց միջավայրում: Ավտոմատ գանձման մեքենաներով հնարավոր է նաև օգտվել այլ ծառայություններից, ինչպիսիք են՝ PIN ծածկագրի փոփոխությունը, կենսաթոշակային քաղվածքի դիտումը և այլն:

2․ Բանկի մասնաճյուղերում Քարտին կանխիկ մուտքագրված գումարը, Բանկի որևէ հաշվից Քարտին փոխանցումը, ինչպես նաև ավտոմատ գանձման մեքենայի միջոցով կատարված կանխիկի մուտքագրումը (Cash In), Քարտից Քարտ փոխանցումը Քարտային հաշվին հասանելի է դառնում առավելագույնը 5 (հինգ) րոպեի ընթացքում (տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):

3․ Քարտով կատարված գործարքի գումարը Քարտից ելքագրվում կամ մուտքագրվում է անմիջապես, իսկ Քարտային հաշվում արտացոլվում է որպես կանոն ԱրՔա համակարգում կատարված գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը, իսկ ԱրՔա համակարգից դուրս կատարված գործարքների դեպքում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում (ԱրՔա պրոցեսինգային կենտրոնում և/կամ Visa, MasterCard վճարային համակարգերում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):

4․ ՀՀ բանկերի ավտոմատ գանձման մեքենաների միջոցով կանխիկ գումարի ելքագրման մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:
7․ PIN ծածկագրի տրամադրման, օգտագործման և պահպանման կանոնները
1․ PIN ծածկագիրը ստեղծվում է Քարտապանի կողմից ՀՀ տարածքում գործող Բանկերի ցանկացած ավտոմատ գանձման մեքենայում կամ նման հնարավորություն ունեցող այլ բանկի ավտոմատ գանձման մեքենայում Քարտը տեղադրելու միջոցով, որի համար Բանկում պարտադիր պետք է ճիշտ լրացված լինի հաճախորդի բջջային հեռախոսահամարը և ակտիվ լինի SMS-հաղորդագրությունների ստացման ծառայությունը, որից հետո սեղմում է «Քարտի ակտիվացում» կոճակը և Քարտին կցված հեռախոսահամարին ստանում է մեկանգամյա մուտքագրման կոդ։ Ստացված կոդը մուտքագրելուց հետո Քարտապանից պահանջվում է ստեղծել քառանիշ PIN ծածկագիր, որի համար Քարտապանը պետք է 2 անգամ մուտքագրի նույն քառանիշ PIN ծածկագիրը։

2․ Առանձին դեպքերում Բանկի կողմից հնարավոր է Քարտի հետ միասին տրամադրվել PIN ծածկագիր։ Բանկի կողմից Քարտապանին հնարավոր է Քարտի հետ միասին տրամադրել PIN ծածկագիրը պարունակող փակ ծրար (Քարտը և PIN ծածկագիրը տրամադրվում են առանձին ծրարներով)․ այս դեպքում Քարտն ակտիվացվում է Բանկի կողմից՝ Քարտը և PIN ծածկագիրը Քարտապանի կողմից ստանալուց հետո։

3․ Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN ծածկագիրը` համապատասխան հնարավորությամբ ՀՀ տարածքում գործող ավտոմատ գանձման մեքենայի միջոցով: PIN ծածկագրի փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել նախ գործող և ապա նոր PIN ծածկագրերը:

4․ PIN ծածկագիրը մոռանալու դեպքում Քարտապանը դիմում է Բանկին և ներկայացնում դիմում (Բանկում հաստատված ձևանմուշի)՝ կատարելով համապատասխան վճարում համաձայն Բանկի սակագների:

5․ ՀՀ տարածքում մինչև 20,000 ՀՀ դրամ գումարի չափով անհպում վճարում իրականացնելիս PIN ծածկագրի մուտքագրում կարող է չպահանջվել, իսկ ՀՀ-ից դուրս յուրաքանչյուր երկրի համար Վճարային համակարգերի կարող է սահմանվել առանձին սահմանաչափ, բացառությամբ այն դեպքերի, երբ քարտով վճարում իրականացնելու համար նախատեսված սարքը չունի PIN ծածկագիր մուտքագրելու տեխնիկական հնարավորություն։

6․ Չի թույլատրվում Քարտը և PIN ծածկագիրը պահպանել միասին: Արգելվում է որևէ տեղ գրանցել և միասին պահպանել քարտի համարը, և/կամ CVV կոդը և/կամ քարտի վավերականության ժամկետը։
8․ Քարտապանը պարտավոր է
1. Քարտի կորստի, գողանալու, այլ անձանց քարտային տվյալները հասանելի դառնալու դեպքում անհապաղ տեղեկացնել Բանկին` կանոններում նշված եղանակներով,

2. կատարել Քարտի և Քարտային հաշվի սպասարկման հետ կապված տվյալ քարտատեսակի համար Բանկում գործող սակագներով սահմանված վճարները,

3.Visa/MasterCard/ArCa քարտերի լոգոները չօգտագործել այլ նպատակների համար,

4. Անվերապահորեն հետևել կանոններով սահմանված Քարտով իրականացվող գործարքների անվտանգության կանոններին։
9․ Բանկը պարտավոր է.
1. պատշաճ կերպով ապահովել Քարտի սպասարկումը` համաձայն տեղական և միջազգային վճարահաշվարկային համակարգերի կողմից ընդունված կանոնների և պայմանագրի,

2. Քարտապանին տրամադրել քաղվածք` նրա նախընտրած եղանակով, սույն կանոնների համաձայն,

3. Վճարել տոկոսներ՝ Քարտապանի Քարտային հաշվին մուտքագրված դրական մնացորդի նկատմամբ Բանկում տվյալ Քարտի համար գործող սակագների համաձայն,

4. Քարտի կորստի, գողության, զեղծարարության վերաբերյալ Քարտապանից և/կամ վճարային համակարգերից ծանուցում ստանալուն պես՝ կատարել Քարտ գործունակության կասեցում, եթե մինչ այդ քարտը չի արգելափակվել հաճախորդի կողմից:
10․ Քարտի բլոկավորման և ապաբլոկավորման կարգը
1.Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել Քարտով գործարքների իրականացումը (Քարտի արգելափակում), եթե՝

- Բանկն ունի տեղեկատվություն կամ կասկածներ Քարտով կատարված գործարք(ներ)ի հնարավոր զեղծարար լինելու վերաբերյալ,

- Հաճախորդի կողմից խախտվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով սահմանված սահմանափակումները՝ համաձայն Բանկի պաշտոնական կայքում հրապարակված Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության կամ ՀՀ օրենսդրության,

- Հաճախորդի կողմից կամ օգտին իրականացվող գործարքներում /ներառյալ ստացվող փոխանցումներ/ օգտագործվել են Հաճախորդի կողմից Բանկին տրամադրված տվյալներից ու տեղեկատվությունից տարբերվող տվյալներ ու տեղեկատվություն

- Քարտապանն ունի Բանկի նկատմամբ չմարված պարտավորություններ։

2․ Քարտը կարող է արգելափակվել/արգելաբացվել հաճախորդի նախաձեռնությամբ՝ Բանկի Կոնտակտային կենտրոն զանգահարելու, ինչպես նաև Բանկի ցանկացած մասնաճյուղ այցելելու միջոցով։

3․ Քարտապանի կողմից Բանկին դիմելու միջոցով Քարտի արգելաբացումն իրականացվում է դիմումը ստանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե դիմումը Քարտապանի կողմից ներկայացվում է ոչ աշխատանքային ժամին, ապա՝ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում

4․ Բանկի նախաձեռնությամբ արգելափակված Քարտը Բանկի կողմից արգելաբացվում է, երբ վերանում է Քարտը արգելափակելու հիմքը, այն վերանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում: Բանկի կողմից Քարտը կարող է չարգելաբացել, եթե արգելաբացման գծով առկա է Բանկի մերժման հիմնավորում։

5․ Քարտի արգելափակման դեպքում չի դադարում Քարտի հետ կապված միջնորդավճարների հաշվարկը և գանձումը:

6․ Անմիջականորեն Քարտով կամ դրա վավերապայմանների կիրառմամբ իրականացված գործարքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում Քարտապանը կարող է սահմանված կարգով Բանկում լրացնել գործարքի բողոքարկման դիմում, եթե խնդիրն անմիջապես առևտրի/սպասարկման կետի հետ լուծելու բոլոր հնարավոր միջոցները սպառված են:
11․ Քարտային գործառնության բողոքարկման ժամանակահատվածը
1․ Մինչ զեղծարարության արդյունքում կատարված գործարքների, ինչպես նաև ավտոմատ գանձման մեքենայից կատարված կանխիկացումների դիմաց բողոքարկման դիմում ներկայացնելը հաճախորդի կողմից առևտրի/սպասարկման կետին կամ ավտոմատ գանձման մեքենան սպասարկող բանկին դիմելու անհրաժեշտություն առկա չէ։

2․ Քարտով կատարված գործարքը որպես զեղծարար հնարավոր է բողոքարկել գործարքի կատարման ամսաթվից հետո 120 օրացուցային օրվա ընթացքում։

3․ Մինչ գործարքը որպես զեղծարար բողոքարկելը քարտը ենթակա է բլոկավորման, որից հետո այն արգելաբացման ենթակա չի լինի, քանի որ հետագայում քարտով կրկին որևէ զեղծարար գործարք կատարվելու դեպքում այն այլևս հնարավոր չի լինի բողոքարկել։

4․ Քարտով կատարված գործարքի բողոքարկման դիմումը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան գործարքի կատարման ամսաթվից 120 (մեկ հարյուր քսան) օրացուցային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայությունը պետք է մատուցվի գործարքի կատարման օրվանից ավելի ուշ։ Այդ դեպքում գործարքը հնարավոր է բողոքարկել ծառայության մատուցման ակնկալվող ամսաթվից հետո 120 (մեկ հարյուր քսան) օրացուցային օրվա ընթացքում, որը չպետք է գերազանցի գործարքի կատարման օրվանից 540 (հինգ հարյուր քառասուն) օրացուցային օրը: Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել բողոքարկվող գործարքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, առևտրի/սպասարկմանկետի հետ ունեցած նամակագրության կրկնօրինակը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր:

5․ Քարտապանի կողմից ներկայացված բողոքարկման դիմումի վերջնական արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը Քարտապանին տրամադրում է ԱրՔա, Visa, MasterCard վճարահաշվարկային համակարգերի կողմից բողոքարկման գործընթացների համար սահմանված ժամկետներում, եթե գործարքը կատարվել է Բանկի առևտրի/սպասարկման կետում, ապա դիմումի ստացման օրվանից 10 (տասը)աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Բանկի ավտոմատ գանձվող մեքենայով կատարված գործարքի դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6․ ՀՀ տարածքում կատարված մինչև 20,000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս անկախ գումարի չափից անհպում և առանց PIN ծածկագրի մուտքագրման գործարքները Քարտապանի կողմից կատարված չլինելու դեպքում դրանք ենթակա չեն բողոքարկման (օրինակ՝ կորցրած կամ գողացված Քարտերի դեպքում)։
12․ Քարտի կորստի, գողության, զեղծարարության դեպքում
1․ Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում Քարտապանը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել Բանկին ՝ կապ հաստատելով Բանկի (+374 10) 593333, (+374 60) 273333, (+374 12) 333333 շուրջօրյա հեռախոսահամարներով, այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ Բանկի աշխատանքային ժամերին։ Քարտապանից ստացված տեղեկատվության հիման վրա Բանկը արգելափակում է Քարտը:
13․ Քարտի առգրավման դեպքում
1․ Ավտոմատ գանձման մեքենայում առգրավված Քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկ: Բանկի ավտոմատ գանձման մեքենայում առգրավված Քարտը վերադարձվում է Քարտապանին Քարտի առգրավման օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, եթե ավտոմատ գանձման մեքենան գտնվում է Երևան քաղաքում կամ ՀՀ այն քաղաքում կամ վայրում, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ և միաժամանակ Քարտապանը ցանկանում է Քարտը ստանալ նույն քաղաքում, 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե ավտոմատ գանձման մեքենան գտնվում է ՀՀ այն քաղաքում կամ վայրում, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ, սակայն Քարտապանը ցանկանում է Քարտը ստանալ Երևան քաղաքի որևէ մասնաճյուղից, 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում, եթե ավտոմատ գանձման մեքենան գտնվում է ՀՀ այն քաղաքում կամ վայրում, որտեղ Բանկը չունի մասնաճյուղ: ՀՀ այլ բանկերի ավտոմատ գանձման մեքենաներում Քարտի առգրավման դեպքում Քարտը կարող է տրամադրվել Քարտապանին Բանկի կողմից այն ստանալու օրը կամ դրան հաջորդող այլ աշխատանքային օր: Առգրավված Քարտը 30 օրվա ընթացքում չստանալու դեպքում ենթակա է ոչնչացման։ Սույն կետը չի վերաբերում Վիրտուալ քարտերին։

2․ Առգրավված Քարտի ոչնչացումը չի ազատում Քարտապանին Բանկի նկատմամբ ունեցած Քարտին/քարտային հաշվին առնչվող պարտավորություններից, քանի որ Քարտը շարունակում է մնալ Քարտապանի համար հասանելի առցանց տիրույթում օգտագործման համար՝ մինչ Քարտապանի կողմից տվյալ Քարտի փակման վերաբերյալ Բանկ դիմում ներկայացնելը։
14․ Քարտի վերաթողարկումը
1․ Ընթացիկ ամսվա ընթացքում ժամկետը լրացող Քարտերը ենթակա են վերաթողարկման, եթե նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ առկա է հետևյալ դեպքերից որևէ մեկը․

- Քարտեր, որոնց միջոցով Քարտապանը վերջին 3 ամսվա ընթացքում (Իրավաբանական անձանց կամ Անհատ ձեռնարկատերերի քարտերի դեպքում 6 ամսվա ընթացքում) կատարել է մեկ կամ ավել Գործարք և վերաթողարկման պահին առկա չէ դեբիտորական պարտավորություն Քարտի սպասարկման վճարի կամ այլ վճարների գծով։

- Քարտի դրական մնացորդը մեծ կամ հավասար է Քարտի հերթական վճարման ենթակա սպասարկման վճարի ամբողջական գանձման համար, սակայն ոչ պակաս, քան 10 000 ՀՀ դրամը։ Եթե Քարտը չունի սպասարկման վճար, ապա վերաթողարկման ենթակա են 10 000 ՀՀ դրամ և ավել մնացորդ ունեցող Քարտերը։

- Վարկային գծով Քարտեր, որոնց մայր գումարի և/կամ տոկոսագումարի գծով ժամկետանց օրերի քանակը չի գերազանցում 90 օրը։

- Քարտեր, որոնք փոխկապակցված են այլ գործող պրոդուկտների հետ և վերաթողարկման օրվա դրությամբ առկա է տվյալ պրոդուկտի գծով Բանկի սակագներով սահմանված նվազագույն պայմանները։

2․ Քարտերի վերաթողարկումը կատարվում է հետևյալ կարգով․

- Այն Քարտերը, որոնց տրամադրումը պայմանավորված է Բանկում որևէ փաթեթի, պրոդուկտի կամ ծառայության առկայությամբ, ապա վերջիններս ենթակա են վերաթողարկման համապատասխան պայմանների բավարարման դեպքում։ Հակառակ դեպքում Քարտերը ենթակա են վերաթողարկման տվյալ քարտատեսակի համար Բանկի սակագներով սահմանված պայմաններով։

- Եթե Բանկում վերաթողարկման ենթակա քարտատեսակը այլևս չի թողարկվում, ապա Բանկի կողմից Քարտը ենթակա չէ ավտոմատ կերպով վերաթողարկման։ Վերաթողարկման ցանկության դեպքում Քարտապանը զանգահարում կամ մոտենում է Բանկ՝ նոր Քարտի պատվիրման կամ այլ քարտատեսակով վերաթողարկման համար։

- Կից քարտերի Վերաթողարկման ցանկության դեպքում Հիմնական քարտապանը զանգահարում կամ մոտենում է Բանկ Կից քարտի վերաթողարկման համար՝ մինչև Քարտի ժամկետի ավարտը։

3․ Նախքան Քարտի գործողության ժամկետի ավարտը Բանկը՝ Քարտապանի Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին տեղեկացնում է Քարտի ժամկետի ավարտի և համապատասխան գործողության իրականացման վերաբերյալ։

Աշխատավարձային նախագծերի շրջանակում պատվիրված Քարտերը ենթակա են վերաթողարկման միևնույն պայմաններով, եթե աշխատավայրի փոփոխութուն տեղի չի ունեցել։ Այս դեպքում, երբ Բանկում վերաթողարկման ենթակա քարտատեսակը այլևս չի թողարկվում, ապա Քարտը վերաթողարկվում է Բանկի որոշմամբ Բանկում գործող այլ քարտի տեսակով փոխարինման միջոցով։ Ընդ որում, աշխատավայրի փոփոխության, տվյալ կազմակերպության հետ աշխատավարձային նախագծի համագործակցության դադարեցման կամ Քարտով աշխատավարձ չստանալու դեպքում Քարտը վերաթողարկվում է Բանկում տվյալ քարտատեսակի համար Բանկի սակագներով սահմանված պայմաններով։
15․ Քարտով իրականացվող գործարքների անվտանգության կանոններ
1․ Քարտապանը չպետք է փոխանցի Քարտը, հայտնի PIN ծածկագիրը, CVV/CVC կոդը, 3D Secure անվտանգության մեկանգամյա կոդը, գաղտնաբառն այլ անձանց: Քարտապանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի Քարտը, PIN ծածկագիրը, գաղտնաբառը, Քարտի վրա նշված տեղեկատվությունը տեսանելի կամ այլ կերպ հասանելի չլինեն այլ անձանց: Նշված բոլոր տվյալների օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Քարտապանը:

2․ Քարտապանի կողմից պետք է ստորագրված լինի Քարտի հակառակ կողմի վրա ստորագրության համար նախատեսված հատուկ դաշտը: Ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար: Սույն կետը չի վերաբերում Վիրտուալ և այն քարտերին, որոնք չունեն ստորագրման դաշտ։

3․ Չի թույլատրվում Քարտը և PIN ծածկագիրը պահպանել միասին: Արգելվում է որևէ տեղ գրանցել և միասին պահպանել քարտի համարը, և/կամ CVV կոդը և/կամ քարտի վավերականության ժամկետը։

Առցանց միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) Քարտով գործարքների իրականացման ժամանակ PIN ծածկագրի մուտքագրում կամ հայտնում չի պահանջվում։ Նման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և արգելափակել Քարտը:

5․ Քարտի ապօրինի օգտագործման կամ ապօրինի օգտագործման վտանգի մասին տեղեկություններ, կասկած ունենալու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին և արգելափակել Քարտը։

6․ Քարտը օգտագործելիս PIN ծածկագիրն անհրաժեշտ է մուտքագրել այնպես, որ տեսանելի չլինի այլ անձանց և չտեսագրվի որևէ սարքի միջոցով: Սույն կետը չի վերաբերում Վիրտուալ քարտերին։

7․Քարտապանը պետք է առավել ուշադիր լինի այն գործարքների մասով, որոնք իրականացվում են ժամանցի և նմանատիպ այլ վայրերում: Խորհուրդ է տրվում Քարտը չվստահել այլ անձանց և թույլ չտալ Քարտի օգտագործումը Քարտապանի տեսադաշտից դուրս:

8․ Քարտապանը պետք է ուշադիր լինի, որպեսզի Քարտը չընթերցվի գործարքի իրականացման համար նախատեսված սարքերից բացի որևէ այլ սարքավորման օգնությամբ: Սույն կետը չի վերաբերում Վիրտուալ քարտերին։

9. Խորհուրդ չի տրվում օգտվել այն ԱԳՄ-ներից, առևտրի/սպասարկման կետերից և սարքավորումներից, որոնք Քարտապանի կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև, եթե դրանց Քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին ամրացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր։

10. Վիրտուալ միջավայրում Քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (Secure payments):

11․ Վիրտուալ միջավայրում քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վճարային համակարգերի կողմից հաստատված տարբերանշաններին (Visa-ի դեպքում “Verified by Visa”, MasterCard-ի դեպքում “MasterCard Secure Code”, ԱրՔա-ի դեպքում “ArCa SecurePay”»): Նշված տարբերանշանները կրող կայքերում գործարքներ կատարելու համար Քարտապանը պետք է մուտքագրի Բանկի կողմից յուրաքանչյուր անգամ գործարք կատարելիս տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառը, որը ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստին ուղարկվող նամակի միջոցով: Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով SMS հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

12․ Ստացված ծածկագիրը մուտքագրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մուտքագրման էջի հասցեին։ Այլ հասցեով էջ նշված ծածկագիրը մուտքագրելն արգելվում է։

13․ Ինտերնետային առևտուր իրականացնելիս խորհուրդ է տրվում վճարումները իրականացնել միայն անձնական համակարգչով կամ հեռախոսով՝ քարտային տվյալների գաղտնիությունը պահպանելու նպատակով։

14. Ինտերնետային խանութներում վճարում կատարելիս ցանկալի է օգտվել միայն այն կայքերից, որոնց հասցեն սկսվում է “https” -ով՝ “http”-ի փոխարեն։

15. Քարտապանը պարտավոր է համոզվել, որ մուտք է գործել ճիշտ հասցեով կայք, քանի որ կարող են ստեղծվել նմանատիպ հասցեներով կեղծ կայքեր։ Անծանոթ կայքից օգտվելու դեպքում անհրաժեշտ է նախօրոք ուսումնասիրել կայքի վերաբերյալ կարծիքները համացանցում, համոզվել, որ կայքն ունի ապրանքների/ծառայությունների մատուցման, առաքման, վերադարձի կանոններ, կոնտակտային տվյալներ հետադարձ կապի համար։

16. Ինտերնետային խանութներից գնումներ կամ այլ վճարումներ կատարելու համար ցանկալի է ունենալ առանձին Քարտ։

17. Քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով Բանկն իրավասու է միակողմանիորեն փոփոխել Քարտով գործարքների կատարման և/կամ հավաստման կարգը՝ գործարքի կատարման համար որպես պահանջ սահմանելով նույնականացնող ծածկագրերի (մեկանգամյա գաղտնաբառ և այլն) կիրառումը, որոնք կարող են Բանկի կողմից ուղարկվել Քարտապանի բջջային հեռախոսահամարին, էլեկտրոնային հասցեին կամ այլ միջոցներով:

18. Ելնելով անվտանգության նկատառումներից` Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում Քարտի կիրառմամբ գործարքների կատարումը, ինչպես նաև մերժել ցանկացած գործարք, որը Բանկի հայեցողությամբ կարող է համարվել ռիսկային։ Նման դեպքերում Քարտապանը պետք է կապ հաստատի Բանկի հետ։ Եթե Քարտապանը Բանկ ներկայացված գրավոր կամ գրանցված էլեկտրոնային փոստից ուղարկված դիմումի հիման վրա Բանկից ստանում է ռիսկային գործարքների իրականացման թույլտվություն, ապա հետագայում Քարտով կատարված նմանատիպ բոլոր գործարքների գծով պատասխանատվությունը կրում է Քարտապանը։

19. Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել Քարտի միջոցով տրամադրվող ծառայությունները, եթե հիմնավոր կասկածներ ունի Քարտով կատարված գործարք(ներ)ի հավաստիության վերաբերյալ: Ծառայությունների կասեցումը Բանկի կողմից վերացվում է գործարք(ներ)ի հավաստիության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ բավարար պարզաբանումներ ստանալուց հետո:

20. Եթե Բանկի կողմից նկատվում են քարտով կատարվող կասակածելի գործարք(ներ), կամ Բանկը տիրապետում է հավաստի տեղեկատվության, որ քարտով կատարված գործարք(ներ)ը միանշանակ զեղծարար բնույթի է (են), ապա Բանկն իրավունք ունի առանց հաճախորդին նախապես տեղեկացնելու արգելափակի քարտը։

21․ Արգելվում է Քարտի նույնականացման տվյալները (Ամբողջական Քարտի համարը, գործողության ժամկետ, CVV կոդ, 3D Secure անվտանգության ծածկագիր, PIN ծածկագիր) հայտնել երրորդ անձանց, այդ թվում՝ նաև Բանկի աշխատակիցներին, հեռախոսազանգի, էլեկտրոնային փոստին եկած հաղորդագրության կամ սոցիալական ցանցերով ստացված նամակների միջոցով։ Նման տեղեկատվության արտահոսքի դեպքում Քարտով կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը։

22. Ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով՝ Քարտին այլ քարտերից փոխանցում ստանալու դեպքում անհրաժեշտ չէ քարտի համարից զատ տրամադրել այլ տվյալներ (CVV կոդ, վավերականության ժամկետ, 3D Secure անվտանգության ծածկագիր և այլն)։

23. ԱԳՄ-ով կամ առևտրի սպասարկման կետում գործարք իրականացնելիս PIN ծածկագիրը անհրաժեշտ է մուտքագրել՝ այլ անձանց կամ տեղադրված սարքերի համար անտեսանելի եղանակով, ծածկելով այն ձեռքով։

24. Արգելվում է գործադրել ֆիզիկական ուժ Քարտը ավտոմատ գանձման մեքենա տեղադրելիս։ Նման խնդրի դեպքում անհրաժեշտ է հնարավորության դեպքում զգուշացնել ԱԳՄ սպասարկող բանկին և օգտվել այլ ԱԳՄ-ից։
16․ Տեղեկատվական անվտանգության համակարգեր
Վիրտուալ միջավայրում Բանկի կողմից թողարկված վճարային քարտերով գործառնությունների իրականացման ժամանակ կիրառվում է 3D Secure տեղեկատվական անվտանգության համակարգ։ Քարտով գործառնություն իրականացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վճարային համակարգերի կողմից հաստատված տարբերանշաններին (Visa-ի դեպքում VerifiedbyVisa,): Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
17․ Քարտի փակումը
1․ Քարտապանը կարող է միակողմանիորեն դադարեցնել Քարտի գործողությունը և փակել Քարտն ու Քարտային հաշիվը՝ Բանկ ներկայացնելով համապատասխան փակման դիմում և ամբողջությամբ մարելով Քարտի հետ կապված Բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունները: Քարտի փակման դիմումը հնարավոր է ընդունել հեռախոսազանգի միջոցով, ինչպես նաև Բանկի համար ընդունելի այլ եղանակներով։

2․ Քարտի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում գանձված միջնորդավճարները հետ չեն վերադարձվում:

3․ Քարտի փակումը չի դադարեցնում Քարտի հետ կապված Քարտապանի՝ Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները՝ ներառյալ հաշվարկված տոկոսները և տուժանքները: Քարտի փակման դիմում ներկայացնելիս Քարտապանը պարտավորվում է մարել առաջացած պարտավորությունը, այդ թվում՝ նաև դեբիտորական, բացառությամբ այն գործարքների, որոնք տեղի են ունեցել Քարտի ֆիզիկապես օգտագործմամբ՝ Քարտապանի կողմից Քարտը Բանկին վերադարձնելուց հետո:

4․ Քարտի փակման դեպքում (վաղաժամկետ կամ Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո) Քարտապանը պետք է Քարտը վերադարձնի Բանկ: Եթե Քարտը փակվել է Բանկի կողմից՝ հեռախոսազանգի, առցանց համակարգերով ներկայացված դիմումի/հաղորդագրության կամ սույն կանոններում նշված այլ հնարավոր եղանակով և ինչ-որ պատճառով Քարտապանը չի կարող վերադարձնել Քարտը, և այն գտնվում է իր մոտ, ապա Քարտապանը պետք է ոչնչացնի Քարտը` կտրելով մասերի մագնիսական երիզի և միկրոպրոցեսորի (չիպի) երկայնքով: Բանկը պատասխանատվությոն չի կրում Քարտը չվերադարձնելու հետևանքով Քարտով իրականացված գործարքների համար:

Հաճախորդը` Փակման ենթակա քարտային հաշվին առկա միջոցները, կարող է ստանալ`

• Կանխիկ*

• Անկանխիկ` Բանկում առկա այլ հաշվի միջոցով

*Գումարը կանխիկ տրամադրվում է այն դեպքում, երբ հաճախորդի քարտը բլոկավորված է և/կամ չունի այլ հաշիվներ քարտային հաշվին առկա գումարը տեղափոխելու նպատակով:
18․ Քարտի տրամադրում և ակտիվացում
- Քարտի ակտիվացման և օգտագործման համար հաճախորդից կպահանջվի քարտը մուտք անել Բանկի բանկոմատ և ընտրել «Ակտիվացնել քարտը» կոճակը։ Այնուհետև, SMS հաղորդագրության միջոցով, հաճախորդի՝ Բանկում գրանցված բջջային համարին կուղարկվի քարտի ակտիվացման մեկանգամյա կոդ, որը Բանկի բանկոմատում մուտքագրելուց հետո հաճախորդից կպահանջվի ստեղծել քարտի PIN կոդ՝ մուտքագրելով քառանիշ թիվ։ PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Ակտիվացումը հնարավոր է կատարել ինչպես Բանկի, այնպես էլ ՀՀ տարածքի բոլոր այն բանկոմատների միջոցով, որոնցում առկա է նման հնարավորություն:

- Բանկի կողմից Քարտն ակտիվացվում է Քարտը Քարտապանի կողմից ստանալուց և վերոնշյալ կետում սահմանված գործողությունները կատարելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

- Վիրտուալ քարտերը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է Բանկի Idram&IDBank հավելվածում և IDBanking առցանց համակարգում սեղմել ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՔԱՐՏԸ կոճակը։

- Եթե Քարտապանը չի ստացել իր կողմից պատվիրված Քարտը, պատվիրման օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, ապա Բանկն իրավասու է փակել Քարտապանի Քարտն ու Քարտային հաշիվը և ոչնչացնել Քարտը, իսկ Պայմանագիրը կհամարվի լուծված:

- Եթե Քարտը պատվիրվել է առցանց (օնլայն, մոբայլ բանկինգ և այլն), որը Քարտապանին հնարավորություն է ընձեռում տվյալ համակարգի միջոցով ակտիվացնելու Քարտը, ապա Քարտի ակտիվացումն իրականացվում է բացառապես Քարտապանի կողմից տվյալ համակարգի միջոցով:

Սակագնային արխիվ

03․03․26-07․07․26 գործող սակագներ
2.61 MB
02․06․25-02․03․26 գործող սակագներ
2.43 MB
10.10.24 - 01․06․25 գործող սակագներ
2.52 MB
01.07.24 - 09․10․24 գործող սակագներ
2.46 MB
01.05.22 - 30․06․24 գործող սակագներ
876.51 KB
Վճարային քարտի սպասարկման կանոններ` գործող 01․09․23-30․11․24թ․
286.69 KB
04․03․22-30․04․22 գործող սակագներ
341.38 KB
23.12.21 - 03․03․22 գործող սակագներ
2.94 MB
16․08․21-22․12․21 գործող սակագներ
415.99 KB
01.04.21 - 15․08․21 գործող սակագներ
1.98 MB
01.12.20 - 31.03.21 գործող սակագներ
1.98 MB
28.10.20 - 30.11.20 գործող սակագներ
1.92 MB
14.07.20 - 27.10.20 գործող սակագներ
1.11 MB
15.05.20 - 13.07.20 գործող սակագներ
199.43 KB
01.05.20 - 14.05.20 գործող սակագներ
1.87 MB
18.02.20 - 30.04.20 գործող սակագներ
1.09 MB
03.02.20 - 17.02.20 գործող սակագներ
1.61 MB
04.04.19 - 02.02.20 գործող սակագներ
1.17 MB
Վճարային քարտի սպասարկման կանոններ` գործող 05․08․22-01․12․22թ․
383.34 KB
Վճարային քարտի սպասարկման կանոններ` գործող 01․12․22-31․08․23թ․
288.31 KB
IDBank concierge ծառայության վերաբերյալ արշավի իրականացման պայմաններ
588.68 KB
15.04.24-15.06.24 «Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս» արշավի իրականացման պայմաններ
532.91 KB
Կարպիսա խանութների ցանցում կատարված վճարումների համար cashback-ի տրամադրման պայմաններ /01.12.23-01.12.24/
479.63 KB
«Սիրահարվելով աշխարհին» արշավի իրականացման պայմաններ-05.02.25-31.03.25թթ․
644.32 KB
Վճարային քարտի սպասարկման կանոններ /01․12․24-14․05․25/
291.24 KB
Վճարային քարտի սպասարկման կանոններ /15․05․2025-05․08-2025/
320.96 KB
«All Airlines» արշավի իրականացման պայմաններ /15.05.25-31.08.25/
533.03 KB
«Հյուրերի մուտք բիզնես սրահ» արշավի իրականացման պայմաններ`11.02.25-30.09.25
495.33 KB
GetTransfer ծառայության դիմաց կատարված վճարումների համար cashback-ի տրամադրման պայմաններ/01.01.25-31.12.25
547.53 KB
Կարպիսա խանութների ցանցում կատարված վճարումների համար cashback-ի տրամադրման պայմաններ/01.01.25-31.12.25
483.64 KB
«Հյուրերի մուտք բիզնես սրահ» արշավի իրականացման պայմաններ/11.02.25-31.12.25
530.60 KB
«All Airlines» արշավի իրականացման պայմաններ/ 08.04.26-30.06.26
840.02 KB
Պահանջվող փաստաթղթեր
65.59 KB
Այո, IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով կարող եք պատվիրել Ձեր նախընտրած քարտը: Քարտը կարող եք պատվիրել նաև Idram&IDBank հավելվածի <Բանկինգ> բաժնից, ինչպես նաև IDBanking.am առցանց հարթակից։ Առցանց պատվիրված քարտերի դեպքում գործում է 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։
1. Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն
2. SpeedPass ծառայություն․ Ուղեկցում օդանավակայաններում` օդանավից մինչև ավտոմեքենա և հակառակը, վիզա ստանալու աջակցություն տեղ հասնելուն պես և այլն
3. Բոլոր օդանավակայաններում բիզնես սրահների մուտքի հնարավորություն՝ Visa Airport Companion ծրագիր (տարեկան 6 մուտք)
4. Ճամփորդության վճարի 50% և ավելի վճարման դեպքում Infinite քարտերի համար մինչև 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլարի ապահովագրական ծածկույթ քարտապանի և իր հետ ճամփորդող ընտանիքի անդամների համար
5. Ապահովագրական ծառայություններ՝ գնումների ապահովագրություն և երկարացված երաշխիք
6. Հատուկ զեղչեր և արտոնյալ առաջարկներ ողջ աշխարհում
7. Մինչև 12% արտոնյալ զեղչ Agoda.com կայքում ամրագրումների դեպքում
8. VISA Luxury Hotels Collection փաթեթով ամրագրման արտոնյալ պայմանների տրամադրում
9. Մինչև 35% արտոնյալ զեղչ Avis.com կայքում
10. Global Customer Assistance անհատական ծառայություն
Քարտը կարելի է պատվիրել ՀՀ դրամ, Եվրո, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի արժույթներով։
ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կանխիկի տրամադրման համար միջնորդավճար չի սահմանվում (օրացույցային ամսվա ընթացքում մինչև 5,000,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ)-ի դեպքում։ Սահմանաչափերի մասին կարող եք կարդալ այստեղ:
Կանխիկացման սակագինը հաշվարկվում է այն օրվա համար, երբ փաստացի գործարքը կատարվել է։
Կանխիկացման միջնորդավճարը հաշվարկվում է միայն կանխիկացման սահմանաչափը գերազանցող գումարի նկատմամբ։
Դեբետային Visa Infinite քարտով հնարավոր է անվճար կանխիկացնել ինչպես Բանկի, այնպես էլ ArCa անդամ Բանկերի բանկոմատներից հետևյալ սահմանաչափերով․
- Visa Infinite 5,000,000 ՀՀ դրամ / համարժեք արտարժույթ/

Պատվիրել հիմա

Քարտը հասանելի է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով
Տրամադրվում է 2-5 բանկային օրվա ընթացքում
Սկանավորիր QR-ը Պատվիրիր քարտը Idram&IDBank հավելվածով 20% զեղչով 1-ին տարվա սպասարկման համար

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Քաղաքացիություն
Հայաստան
Ռուսաստան
Ուկրաինա
Բելառուս
Այլ
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
Քարտի արժույթ
ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Եվրո
ՌԴ ռուբլի
Միջնորդավճարի տեսակ
ամսական
տարեկան
Անձնագիր / Միջազգային անձնագիր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀԾՀ / Սոց․ քարտ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
KYC hարցաթերթիկ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Եկամուտը հավաստող փաստաթուղթ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Հայտատուի անունով բնակելի գույքի սեփականության իրավունքի վկայական՝ բնակության վայրի տեղեկանքով*
(*չի պահանջվում հայկական ծագում ունեցող հաճախորդների համար)
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀՀ-ում բնակարանի վարձակալության պայմանագիր կամ աշխատանքային պայմանագիր ՀՀ գործատուի հետ*
(*չի պահանջվում հայկական ծագում ունեցող հաճախորդների համար)
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Այլ փաստաթղթեր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 18.08.2026 10:16
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт