Հարգելի հաճախորդ,
Ֆինանսական զեղծարարությունները կանխելու և Ձեր իսկ տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ IDBank-ում ներդրվել են Stop գործիքներ, որոնք հնարավորություն կտան արգելափակելու Ձեր կողմից ընտրված որոշ ծառայությունների օնլայն օգտագործումը՝ մինչև դրանց ապաարգելափակումը:
Մասնավորապես՝ Դուք կարող եք բլոկավորել հետևյալ ծառայությունները․
- նոր վարկի ստացում,
- վարկային գծի ստացում
- Rocket line-ի սահմանաչափի ավելացում և օգտագործում
- բանկային քարտերի օգտագործում
Անվտանգության նկատառումներից ելնելով, թվային հարթակներում սահմանափակված են
- ավանդի պայմանագրի ժամկետից շուտ դադարեցումը
- հավելվածի միջոցով կանխիկացման հայտերի ստեղծումը
- նոր սարքից մուտք գործելը
Սահմանափակումների վերաբերյալ մանրամասները ներկայացված են Ստոպ գործիքի օգտագործման կանոններով։
Ծառայությունը/ծառայությունները արգելափակելուց հետո ոչ ոք (այդ թվում՝ Դուք) չի կարող օնլայն օգտվել նշված ծառայություններից Ձեր կողմից օգտագործվող հարթակի միջոցով՝ մինչև Ձեր կողմից ապաարգելափակման հայտ ներկայացնելը և այն բանկի կողմից հաստատվելը:
Ինչպե՞ս կարող եք ապաարգելափակել
Վարկի ստացման ապաարգելափակումը և նոր սարքից մուտքը հնարավոր է միայն մասնաճյուղում կամ զանգերի կենտրոնի միջոցով նույնականացման գործընթաց անցնելուց հետո։
Քարտերի ապաբլոկավորումը հնարավոր է թվային հարթակների միջոցով։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ արգելափակված ծառայությունը Ձեզ համար հասանելի չի լինի թվային հարթակներում` անկախ նրանից, թե որ համակարգի միջոցով է կատարվել արգելափակումը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 593333 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Շնորհակալություն, որ ընտրում եք մեզ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: