Կարիերա «ԱյԴի Բանկ»-ի հետ
Արի կոտրենք բանկային գործի մասին բոլոր կարծրատիպերը։ Միացիր IDBank-ի թիմին․ այստեղ արժևորում ենք նորարար մտքերը, եռանդուն աշխատանքը, առողջ գործնական միջավայրը, աշխատակիցների գոհունակությունն ու մասնագիտական աճը։
Համալրելով նորարար, եռանդուն թիմը՝ Բանկը մշտապես բաց է նաև նորավարտ ուսանողների հետ համագործակցությանն ու սկսնակ մասնագետների ներգրավմանը։
«ԱյԴի Բանկ»-ում աշխատելու առավելությունները
«ԱյԴի Բանկ»-ի աշխատակիցների համար գործում են մի շարք առավելություններ և արտոնություններ`
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ
-
Հավելյալ հանգստյան օրեր
- Բժշկական ապահովագրություն, որը ներառում է ծառայությունների լայն շրջանակ
- Թիմային մի շարք միջոցառումներ
- Զարգացում և մասնագիտական աճ
- Մրցունակ վարձատրություն
- Զեղչեր և արտոնություններ Բանկի հետ համագործակցող մի շարք ընկերություններում
- Ճկուն խրախուսման համակարգ
- Արտոնյալ պայմաններ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների համար
#IDream ծրագիր
Դարձրու երազանքդ իրականություն, մասնակցիր IDream ծրագրին, ձեռք բեր բանկային ոլորտի տեսական և գործնական գիտելիքներ՝ հետագայում մեր թիմը համալրելու հեռանկարով։
IDream ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ բանկային գործում, ինչպես նաև վաճառքի և սպասարկման ոլորտներում:
IDBank-ի կողմից կազմակերպված նմանատիպ կրթական ծրագրերի արդյունքում վերջին 2 տարիների ընթացքում մեր թիմը համալրվել է շուրջ երեք տասնյակ նորավարտ ուսանողներով, որոնք իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։
Թափուր աշխատատեղեր
- Ֆինանսական մոնիթորինգի բաժնի մասնագետ
- Հաշիվների և վարկերի հետգործառնական բաժնի մասնագետ
- Քարտային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետ
- Հաճախորդների մենեջեր (կրճատ աշխատանքային օր՝ 12։00-17։00)
- Հաճախորդների սպասարկման մասնագետ (կրճատ աշխատանքային օր՝ 12։00-17։00)
- Հաճախորդների սպասարկման մասնագետ
- Հաճախորդների մենեջեր
- Տարադրամի փոխանակման կետի աշխատակից
- Քարտային գործառնությունների բողոքարկման և մոնիթորինգի բաժնի մասնագետ
- Քարտային գործառնությունների բաժնի մասնագետ
- Տեխնիկական աջակցման բաժնի մասնագետ
- ՓՄՁ բիզնեսի մենեջեր
- Դատական և սնանկության վարույթների բաժնի մասնագետ
- Պրոդուկտի համակարգող
- ՓՄՁ վարկավորման խմբի առաջատար վերլուծաբան
- Կորպորատիվ վարկավորման խմբի վերլուծաբան
- Միկրո բիզնեսի բաժնի ղեկավար
- Հիփոթեքային վարկերի մասնագետ
- Տնտեսական գործընթացների պատասխանատու
- CRM համակարգի աջակցման մասնագետ
- Վարորդ
- Արտոնյալ բանկային ծառայությունների բաժնի Անհատական մենեջեր
- Դրամարկղային գործառնությունների բաժնի հսկիչ-գանձապահ
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ քայլեր
Հարկավոր է IDBank-ի աշխատանքի ընդունման դիմում-հայտը և/կամ ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] հասցեին՝ թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը:
Անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի բոլոր դաշտերը և կցել լուսանկար։ Լուսանկարի բեռնման խնդրի դեպքում խնդրում ենք ուղարկել այն առանձին ֆայլով՝ դիմում-հայտին կից։ Մենք ապահովում ենք դիմորդի հետ համագործակցության և վերջինիս կողմից ներկայացրած տեղեկատվության գաղտնիությունը։
Հարցազրույցների անցկացումը «ԱյԴի Բանկ»-ում
Ստացված յուրաքանչյուր դիմում-հայտ մանրամասն ուսումնասիրվում է ՄԿԿ գծով տնօրինության ու համապատասխան ստորաբաժանման կողմից, և հաշվի առնելով տվյալ թափուր հաստիքի համար սահմանված պահանջները՝ ընտրված թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: Հարցազրույցները Բանկում սովորաբար անցկացվում են երկու փուլով։ Ելնելով հաստիքի էությունից՝ կարող է անցկացվել նաև թեստավորում և/կամ հանձնարարվել համապատասխան մասնագիտական առաջադրանքներ։