Բանկի գործունեության սկզբունքները և ուղղությունները

Բանկն իր գործունեությունն իրականացնում և առաջնորդվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ ակտերով, ՀՀ բանկային համակարգի գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ օրենքներով, ինչպես նաև ներքին նորմատիվ իրավական ակտերով:

Ներկայիս բանկային համակարգի պայմաններում Բանկն իր գործունեության ընթացքում հաճախորդներին ծառայությունները մատուցում է Բանկի ներքին իրավական ակտերի և պայմանագրային հիմքերի հիման վրա` հավատարիմ մնալով այն սկզբունքներին, որոնք հնարավորինս վստահելի մթնոլորտ, Բանկի ծառայություններից օգտվելու թափանցիկ հնարավորություններ և սպասարկման պայմաններ են ստեղծում Բանկին դիմող և Բանկում սպասարկվող հաճախորդների համար:

Բանկն առաջնորդվում է հաճախորդների սպասարկման հարմարավետության, որակի բարձրացման սկզբունքներով, այդ իսկ պատճառով Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում ամբողջապես ներդրված է հաճախորդների սպասարկման մեկ պատուհանի սկզբունքը:

Բանկն առաջնորդվում է շահութաբերության կայուն մակարդակի ապահովման սկզբունքով` գտնվելով հնարավոր ռիսկերի հսկվող շրջանակներում:

Բանկն իր սակագնային քաղաքականության մեջ սահմանում է Հայաստանի բանկային համակարգում գործող սակագների նկատմամբ մրցունակ մակարդակ:
Բանկի Խորհրդի և գործադիր մարմնի միջև փոխհարաբերությունները հիմնված են Բանկի կանոնադրությամբ սահմանված դրույթներին համապատասխան, և Բանկի ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ առաջնահերթ է Բանկի Խորհրդի որոշումը: Բանկը ղեկավարների և աշխատակիցների փոխհարաբերություններում առաջնորդվում է գործող հիերարխիկ կառուցվածքով:

Նոր բանկային ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրման հարցում Բանկը վարում է ակտիվ քաղաքականություն, որը նպաստում է հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև հավելյալ եկամուտների ստացմանը:

Բանկն իր գործունեությունն իրականացնում է բանկային գործառնությունների և ծառայությունների լայն շրջանակի միջոցով` հաշվի առնելով Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների ռիսկայնության մակարդակները: Իր գործունեության ուղղություները սահմանելիս Բանկն առաջնորդվում է իր հիմնական առաքելության իրագործմամբ:


Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են.

ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցում. նշված սեգմենտին առաջարկվող գործիքները ներառում են ինչպես վարկային և ավանդային պրոդուկտները, այնպես էլ արագ դրամական փոխանցումների համակարգերով իրականացվող փոխանցումները, ընթացիկ հաշիվների սպասարկումը, անհատական պահատեղերի սպասարկումը, վճարային քարտերով գործառնությունները, ինչպես նաև ինտերնետ և մոբայլ բանկային ծառայությունները,
իրավաբանական անձանց բանկային ծառայությունների մատուցում. նշված սեգմենտում Բանկի թիրախային հաճախորդներն են միկրո և ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտները, որոնց առաջարկվում են միջազգային ծրագրերով բիզնես վարկեր, առևտրի ֆինանսավորման գործիքներ, աշխատավարձային նախագծերով տրամադրվող վարկային գծեր, հաշիվների սպասարկման գործառնություններ և այլն:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 06.10.2021 02:26
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт