ՓԼ / ԱՖ դեմ պայքարի միջոցառումներ

                    Բանկի պատժամիջոցների քաղաքականություն և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջոցառումներ

                

ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականություն

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) պարտավորվում է ապահովել ամուր համակարգ՝ կանխելու փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորումը և այլ ֆինանսական հանցագործություններ։ Բանկի նպատակն է ապահովել, որ իր պրոդուկտները, ծառայությունները և տրամադրման ուղիները չօգտագործվեն ապօրինի նպատակներով։

Բանկը կիրառում է զրոյական հանդուրժողականության մոտեցում այն դեպքերում, երբ գիտակցաբար հաստատվում կամ պահպանվում են գործարար հարաբերություններ, կամ իրականացվում են գործարքներ այն անձանց համար, որոնք ներգրավված են կամ ողջամտորեն կասկածվում են փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ այլ նախնական հանցագործությունների մեջ։

Այս նպատակով Բանկը իրականացնում է բոլոր ողջամիտ և համաչափ միջոցառումները՝ բացահայտելու, գնահատելու, մեղմելու և կառավարելու ՓԼ/ԱՖ ռիսկերը՝ իր ներքին քաղաքականությունների, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պահանջների և միջազգային համապատասխան ստանդարտների, այդ թվում՝ Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի հանձնարարականների համաձայն։

Բանկը մշակել է Փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի քաղաքականություն, որը սահմանում է սկզբունքները, ընթացակարգերը և ներքին վերահսկողությունները՝ Բանկի գործունեության հետ կապված ֆինանսական հանցագործությունների ռիսկերը բացահայտելու, կառավարելու և նվազեցնելու համար։

Բանկը կիրառում է ռիսկի վրա հիմնված մոտեցում՝ հաշվի առնելով հաճախորդների բնույթը, աշխարհագրական ազդեցությունը, գործարքները, պրոդուկտները, ծառայությունները և տրամադրման ուղիները։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս կիրառել վերահսկողական միջոցներ՝ համաչափ հայտնաբերված ռիսկի մակարդակին։

Այս շրջանակներում Բանկը իրականացնում է հետևյալ միջոցառումները ՝

  • Պարբերաբար գնահատում է ֆինանսական հանցագործությունների ռիսկերը՝ կապված հաճախորդների, աշխարհագրական ազդեցության, գործարքների, արտադրանքների, ծառայությունների և տրամադրման ուղիների հետ
  • Կիրառում է ռիսկի վրա հիմնված հաճախորդների պատշաճ ուսումնասիրության ընթացակարգեր, ներառյալ՝ հավելյալ պատշաճ ուսումնասիրություն բարձր ռիսկի դեպքերում
  • Իրականացնում է հաճախորդների գործարքների և վարքագծի մոնիթորինգ՝ անսովոր կամ կասկածելի ակտիվության հայտնաբերման նպատակով
  • Բացահայտում է կասկածելի գործարքները և ներկայացնում պարտադիր հաշվետվություններ ՀՀ Կենտրոնական բանկին՝ գործող իրավական և կարգավորող պահանջներին համապատասխան
  • Կիրառում է միջոցներ՝ կանխելու Բանկի պրոդուկտների և ծառայությունների չարաշահումը հանցավոր նպատակներով
  • Հրաժարվում է հաստատել կամ շարունակել գործարար հարաբերություններ, եթե ֆինանսական հանցագործությունների ռիսկերը չեն կարող պատշաճ կերպով կառավարվել
  • Պահպանում է հաճախորդների և գործարքների վերաբերյալ տեղեկատվությունները՝ համաձայն կիրառելի իրավական և կարգավորող պահանջների
  • Ապահովում է ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների վերաբերյալ պարտադիր ուսուցում բոլոր աշխատակիցների համար

Վերոնշյալ միջոցառումները ամբողջական չեն։ Բանկը կարող է կիրառել լրացուցիչ վերահսկողություններ՝ օրենքի, կարգավորման կամ ներքին քաղաքականությունների պահանջների համաձայն։

Օրենսդրության, կարգավորող պահանջների և ներքին քաղաքականությունների պահանջները պահպանելու նպատակով Բանկը կարող է մերժել գործարքներ, հրաժարվել հաստատել կամ շարունակել գործարար հարաբերություններ, սառեցնել ակտիվները կամ ձեռնարկել այլ համապատասխան միջոցառումներ՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկերի առկայության դեպքում։

Բանկի ներքին քաղաքականությունները կարող են սահմանել ավելի խիստ պահանջներ, քան կիրառելի օրենսդրությունը։ Համապատասխանաբար, Բանկը կարող է հրաժարվել որոշ հաճախորդների կամ գործարքների սպասարկումից, եթե դրանց հետ կապված ռիսկերը գնահատվում են որպես անընդունելի։

Բանկը նաև ճանաչում է ֆինանսական տեխնոլոգիաների զարգացող բնույթը և թույլատրում է որոշ գործարքներ կրիպտոակտիվների հետ կապված՝ պայմանով, որ դրանք համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և ՀՀ ԿԲ կարգավորումներին։

Հաճախորդները կարող են իրենց ռիսկով իրականացնել գործարքներ՝ ուղղված կրիպտոակտիվների ձեռքբերմանը ներդրումային նպատակներով, փոխանակել կրիպտոակտիվներ կամ կատարել և ստանալ վճարումներ՝ ապրանքների կամ ծառայությունների դիմաց, եթե դա թույլատրված է գործարքի կնքման երկրի օրենսդրությամբ։

Բանկի ՓԼ/ԱՖ/ՏՖ համակարգը հիմնված է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԲ կարգավորումների և այլ կիրառելի իրավական ակտերի վրա։

Բանկը արգելում է այն հաճախորդների հետ գործարար հարաբերության մեջ մտնել, որոնք ներկայացնում են անընդունելի բարձր ռիսկ, ներառյալ՝ (բայց չսահմանափակվելով) կեղծ բանկերը և ահաբեկչության հետ կապված պատժամիջոցների տակ գտնվող անձինք։ Բանկը չի սպասարկում անանուն կամ մտացածին անուններով հաշիվներ, ինչպես նաև միայն թվային, տառային կամ այլ պայմանական նշաններով արտահայտված հաշիվներ։ Բանկը նաև չի սպասարկում ըստ ներկայացնողի բաժնետոմսեր։

Բանկը մերժում է գործարքները կամ հրաժարվում է հաստատել գործարար հարաբերությունները, եթե հաճախորդը չի տրամադրում Բանկին անհրաժեշտ տեղեկատվությունը կամ փաստաթղթերը։

Բանկն արգելում է գործարար հարաբերության հաստատումը և միանգամյա գործարքների իրականացումը ՖԱԹՖ-ի կողմից հրապարակված «Գործողությունների կոչի ենթակա բարձր ռիսկային իրավասություններ» ներառված պետությունների և տարածքների քաղաքացիների և ռեզիդենտների հետ, ինչպես նաև այդ պետություններում և տարածքներում գրանցված, հիմնադրված կամ գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և կազմակերպությունների հետ։ Նույն սահմանափակումը կիրառվում է նաև Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի պատժամիջոցային ցանկերում ներառված պետությունների և տարածքների քաղաքացիների, ռեզիդենտների, իրավաբանական անձանց և կազմակերպությունների նկատմամբ։

Արգելվում է գործարքներ իրականացնել կամ գործարար հարաբերություններ հաստատել ատոմային էներգիայի արտադրության, մշակման կամ շահագործման գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց, «կարմիր լապտեր» հանդիսացող բիզնես գործունեություն իրականացնող անձանց, զենքի և զինամթերքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող օտարերկրյա իրավաբանական անձանց, ինչպես նաև մարիխուանայի առքուվաճառքով, տեղափոխմամբ կամ մշակմամբ զբաղվող ընկերությունների հետ։

Բանկը չի սպասարկում նաև իրենց երկրում գործունեության համար լիցենզիա պահանջող, սակայն համապատասխան լիցենզիա չունեցող կրիպտոարժույթների ծառայություններ կամ դրամական փոխանցումներ իրականացնող ընկերություններին։

ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ուղղակի կամ անուղղակի ծառայություններ մատուցող օտարերկրյա ընկերությունների կողմից կրիպտոակտիվներով գործարքների կատարմանն ուղղված ծառայությունների մատուցումը չի թույլատրվում, եթե այդ ընկերությունները ՀՀ տարածքում չունեն ՀՀ ԿԲ համապատասխան թույլտվությունը ստացած դուստր ընկերություն, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ։

Բանկը կարող է նաև սահմանափակել կամ արգելել որոշ գործունեություններ, եթե դրանց հետ կապված ռիսկերը գնահատվում են որպես անընդունելի։

Բացի այդ, Բանկը կիրառում է հավելյալ վերահսկողություն բարձր ռիսկ ունեցող հաճախորդների նկատմամբ, ներառյալ՝ կանխիկի լայնածավալ գործունեություններ, քաղաքական ազդեցություն ունեցող անձինք, թղթակցային հարաբերություններ և բարձր ռիսկային իրավասությունների կամ տարածքների հետ կապ ունեցող հաճախորդներ և այլն ։ Այս դեպքերում կիրառվում են հավելյալ պատշաճ ուսումնասիրություն, խստացված մոնիթորինգ և գործարար հարաբերության հաստատման հավելյալ գործընթացներ։

Գործարար հարաբերության հաստատման կամ հաճախորդի տվյալների թարմացման ընթացքում, եթե հաճախորդի վերաբերյալ հանրամատչելի աղբյուրներում, գործող սև ցուցակներում և/կամ լայնորեն կիրառվող տեղեկատվական շտեմարաններում հայտնաբերվում է համընկնում այլ անձի տվյալների հետ, սակայն հնարավոր չէ նույնականացնել համընկնման համապատասխանությունը, Բանկն իրավունք ունի հաճախորդից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր՝ կասկածը կամ համընկնումը կեղծ դրական համարելու վերաբերյալ հիմնավորում ստանալու նպատակով։ Պահանջված տեղեկատվությունը կամ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնումը դրական է, Բանկն իրավունք ունի դադարեցնել կամ չհաստատել գործարար հարաբերությունը։  


Պատժամիջոցների համապատասխանություն

Բանկը պարտավորվում է պահպանել կիրառելի միջազգային պատժամիջոցները և սահմանափակումները։

Որպես միջազգային ֆինանսական համակարգի պատասխանատու մասնակից՝ միաժամանակ գնահատելով իր շահերը, անվտանգությունը և գործունեության շարունակականությունը, Բանկը հետևում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի, Եվրոպական միության, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի պատժամիջոցային կարգավորումներին և ցանկերին։

Բանկը պահպանում է ներքին վերահսկողություններ՝ կանխելու պատժամիջոցների խախտման հանգեցնող գործարքները կամ հարաբերությունները։ Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է մերժել գործարքներ, դադարեցնել հարաբերություններ, սառեցնել ակտիվներ կամ ձեռնարկել այլ համապատասխան միջոցառումներ։

Բանկը մերժում է գործարքները կամ հրաժարվում է հաստատել գործարար հարաբերությունները, եթե հաճախորդը չի տրամադրում Բանկին անհրաժեշտ տեղեկատվությունը կամ փաստաթղթերը։

Բանկն արգելում է հաստատել կամ շարունակել գործարար հարաբերությունը կամ իրականացնել որևէ գործարք Ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, որոնք ներառված են պատժամիջոցային ցանկերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ պատժամիջոց կիրառող միջազգային կազմակերպության կողմից սահմանված կազմակերպության սեփականության 50 տոկոսի կանոնի՝ իրավաբանական անձը համարվում է պատժամիջոցների ենթարկված անձի, նույնիսկ եթե տվյալ կազմակերպությունը ինքնին չի գտնվում պատժամիջոցի տակ։

Բանկն արգելում է հաստատել կամ շարունակել գործարար հարաբերությունը կամ իրականացնել որևէ գործարք ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք հանդիսանում են համապարփակ պատժամիջոցների ենթարկված երկրների/տարածքների քաղաքացի և ռեզիդենտ միաժամանակ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց հետ, որոնք գրանցված են կամ գործունեություն են ծավալում համապարփակ պատժամիջոցների ենթարկված երկրներում/տարածքներում և/կամ վերջիններիս սեփականատերերը/հիմնադիրները/իրական շահառուները հանդիսանում են նշված երկրների քաղաքացի և ռեզիդենտ միաժամանակ։

Բանկն արգելում է գործարքների իրականացում համապարփակ պատժամիջոցների ենթարկված երկրների/տարածքների հետ,

Բանկը կարող է չթույլատրել հաստատել կամ շարունակել գործարար հարաբերությունը կամ իրականացնել որևէ գործարք այն բոլոր դեպքերում, եթե այն չի համապատասխանում Բանկի ռիսկի ախորժակին, ինչպես նաև, եթե առկա է պատժամիջոցների շրջանցման բարձր ռիսկ։ Հաճախորդի կողմից՝ Բանկի պատժամիջոցների քաղաքականության պարբերաբար խախտումը հիմք է հանդիսանում գործարար հարաբերության դադարեցման։

Անհրաժեշտության դեպքում Բանկն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր և/կամ տեղեկություններ հաճախորդից, իսկ պահանջված տեղեկատվությունը կամ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնումը դրական է, Բանկն իրավունք ունի դադարեցնել կամ չհաստատել գործարար հարաբերությունը։  


   Wolsfberg Group Anti-Money Laundering Questionnaire


© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 07.10.2026 04:48
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт