Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն

Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն

Ձեռք բեր քո անշարժ գույքը Ազգային հիփոթեքային ընկերության միջոցով

Վարկի արժույթը
֏
Տարեկան անվանական տոկոսադրույք
Սկսած 13%-ից
Մարման ժամկետ
Մինչև 240 ամիս
Վարկի առավելագույն գումար
60,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն

Հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման նպատակով

Ձեռք բեր քո անշարժ գույքը IDBank-ի կողմից տրամադրվող շահավետ հիփոթեքային վարկերով։ Օգտվիր «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ծրագրի առաջարկած մատչելի պայմաններից։ Ստացիր վարկը սկսած 13% տարեկան անվանական տոկոսադրույքից։
Վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով:

Բանկի հետ համագործակցող կառուցապատողների ցանկ

Առավելություններ

0.25%-ով ցածր տոկոսադրույք
IDsalary փաթեթին միանալու դեպքում
Երկար մարման ժամկետ
Մարեք մինչև 240 ամսում
Ցածր տոկոսադրույք
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 13%-ից

Ձեզ կարող է հետաքրքրել

Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով
Ձեռք բեր քո անշարժ գույքը հիփոթեքային վարկով անմիջապես Բանկի միջոցներից

Rocket Line
Հիփոթեքային վարկի մինչև 10%-ի չափով՝ սեփական ռեսուրսներով հիփոթեքի դեպքում
Վարկային գիծ
Հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով
Արժույթի ընտրություն
Սեփական ռեսուրսներով վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով

Ձեզ կարող է հետաքրքրել

Ձեռքբերում՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրով

Ցածր տոկոսադրույք
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 7.4%-ից
0.25%-ով ցածր տոկոսադրույք
IDsalary և IDsalary+ փաթեթներին միանալու դեպքում

Ձեզ կարող է հետաքրքրել

Փաթեթ IDhome
Ստացիր քո հիփոթեքային վարկը բացառիկ պայմաններով՝ օգտվելով IDhome փաթեթից

Rocket Line
Հիփոթեքային վարկի մինչև 10%-ի չափով
Վարկային գիծ
Հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով
Խնայողական հաշիվ
Բանկում գործող տոկոսադրույք +0,5%

Համեմատել այլ վարկի հետ

Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 13%-ից
Մարեք մինչև 240 ամսում
0.25%-ով ցածր տոկոսադրույք՝ IDsalary փաթեթին միանալու դեպքում
Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով
Ձեռքբերում՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրով
Փաթեթ IDhome
Rocket Line՝ հիփոթեքային վարկի մինչև 10%-ի չափով
Վարկային գիծ՝ հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 7.4%-ից
IDsalary փաթեթին միանալու դեպքում 0.25%-ով ցածր տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք ամբողջ ժամանակահատվածի համար
Rocket Line. հիփոթեքային վարկի մինչև 10%-ի չափով
Վարկային գիծ․ հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով
Խնայողական հաշիվ․ բանկում գործող տոկոսադրույք +0,5%
Հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է ընդամենը 4․99%-ից

Հատուկ առաջարկ

IDhome

Երազանքի բնակարանը երազանքի պայմաններով։ Ձեռք բեր հիփոթեքային վարկ սկսած 4.99%-ից՝ օգտվելով IDhome փաթեթից։ Ստացիր մինչև 10 մլն դրամ Rocket Line սահմանաչափ, մինչև 5 մլն դրամ վարկային գիծ, անվճար Visa Platinum քարտ, 0.5%-ով ավելի շահութաբեր խնայողական հաշիվներ և շատ ավելին։

Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն - Հատուկ առաջարկներ
Վարկի նպատակ
կառուցվող կամ գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար
5,000,000
Վարկի առավելագույն գումար
մինչև 60,000,000
Վարկի նվազագույն ժամկետ
120 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ
240 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
13%-16․5%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
13․80% - 18․10%
Նվազագույն կանխավճար
30% (անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական արժեքներից նվազագույնից)` ձեռքբերվող անշարժ գույքի/գրավի իրավունքի գրավադրման դեպքում։ 10% (ձեռքբերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական արժեքներից նվազագույնից)` ձեռքբերվող անշարժ գույքի/գրավի իրավունքի և այլ բնակելի անշարժ գույքի (երկրորդ գրավի) գրավադրման դեպքում,

Եթե չի գրավադրվում այլ անշարժ գույք, ապա կատարվում է կանխավճարի ապահովագրություն՝ սահմանված նվազագույն կանխավճարի և իրականացված կանխավճարի տարբերության չափով
Ապահովություն (գրավ)
ձեռք բերվող անշարժ գույք` 30% և ավելի կանխավճար կատարելու դեպքում։ 10%-29.9% կանխավճար կատարելու դեպքում՝ ձեռք բերվող անշարժ գույք/գրավի իրավունքը և - այլ բնակելի անշարժ գույք կամ - կանխավճարի ապահովագրություն՝ սահմանված նվազագույն կանխավճարի և իրականացված կանխավճարի տարբերության չափով
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
70%, կամ մինչև 90%, եթե բացի ձեռքբերվող անշարժ գույքից/գրավի իրավունքից գրավադրվում է այլ բնակելի անշարժ գույք կամ հաճախորդը իրականացնում է կանխավճարի ապահովագրություն` սահմանված նվազագույն կանխավճարի և իրականացված կանխավճարի տարբերության չափով
Վարկի տրամադրման եղանակ
միանվագ անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ
1. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ*

2. զսպանակաձև՝ մայր գումարի վճարումն ամսական հավասարաչափ մասերով, իսկ տոկոսագումարներինը՝ ամսական *Վարկի գործողության ընթացքում տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության դեպքում կարող է փոփոխվել վարկի և տոկոսագումարների մարման եղանակը
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Բանկային հաշվի բացում
Բանկային հաշիվ բացվում է թե՛ վարկառուի և թե՛ համավարկառուի համար վարկի արժույթով՝ համաձայն Բանկի գործող սակագների։ Եթե վարկի արժույթը տարբերվում է ՀՀ դրամից, բացվում է նաև ՀՀ դրամով հաշիվ։
Գրավի ձևակերպման համար կատարվող վճարներ
Իրականացվում է հաճախորդի կողմից

- Գրավի առարկայի գնահատման վճար*։

- Գրավի առարկայի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի վճար։

- Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար։

- Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար։

* Առաջնային շուկայից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում գրավի գնահատման վճարը կարող է իրականացվել Բանկի կողմից
Վարկի գումարի և կանխավճարի կանխիկացման միջնորդավճար
չի սահմանվում
Գրավատու
- ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում՝ վարկառուն և/կամ համավարկառուն,

- այլ անշարժ գույքի (այլ գրավի) դեպքում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ

*ԱՀԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա են այն հիփոթեքային վարկերը, որոնց միջոցով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի սեփականատեր դարձող վարկառուները և համավարկառուները միևնույն ընտանիքի անդամ են
Վարկառուի/համավարկառուի և անշարժ գույքը վաճառողի միջև կապը
Անշարժ գույքը չի կարող ձեռք բերվել այն ֆիզիկական անձից, ով հանդիսանում է վարկառուի/համավարկառուի ընտանիքի անդամ, մասնավորապես` վարկառուի/համավարկառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան
Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ, ում հիմնական եկամտի աղբյուրը ՀՀ-ում է
Տարիքային սահմանափակում
վարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը։ համավարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը (տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը
ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի` մինչև 60%
Վարկառուի/համավարկառուի եկամուտներ
1) առաջնային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի։

2) երկրորդային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի
Վարկառուի/ համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1. վարկային պատմության բացակայություն կամ

2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով), և

3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար

4. hաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում5
Երաշխավորի համար օգտակար տեղեկատվություն
1․ Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու իր փոխարեն, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը և զրկվելու է իր գույքից,

2․ Երաշխավորին տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,

3․ Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվելու է իր կողմից ընտրված եղանակով,

4․ 7 օր առաջ ծանուցվելու է պայմանագրի պայմանների փոփոխության մասին,

5․ 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,

6․ Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը 1 օր հետո, երաշխավորին տեղեկատվություն է ուղարկվելու այդ մասին:
Երաշխավորն իրավունք ունի
1․ Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:

2․ Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկի մերժման գործոններ
1. Վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն

2. Հաճախորդի բացասական վարկային պատմություն

3. Հաճախորդի հետ փոխկապակցված անձի բացասական վարկային պատմություն

4. Անբավարար եկամուտներ

5. Վարկարժանության ոչ բավարար մակարդակ

6. Բանկի տեսակետից գրավի իրացվելիության ոչ բավարար մակարդակ

7. Բանկի համար անցանկալի հաճախորդ

8. Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

9. Վարկի վերադարձելիությունը կասկածի տակ դնող տեղեկատվության առկայություն

10. Հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն

11. Այլ հիմքեր
ՏՈՒՅԺԵՐ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%։

ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%։

վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `

- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.6%,

- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.2%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։ Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։

Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել․

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով

3) վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։
Ապահովագրություն
Իրականացվում է Բանկի կողմից։ Մանրամասները ներկայացված են Հավելված 2-ում
Գրավի առարկային ներկայացվող պահանջներ
Մանրամասները ներկայացված են Հավելված 3-ում
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն
30 աշխատանքային օր
Այլ պահանջներ (կիրառելի է միայն Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագրի դեպքում)
1. ամուսինների և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը չպետք է գերազանցի 800.000 ՀՀ դրամը։

2. ամուսինները չպետք է հանդիսանան այլ բնակելի անշարժ գույքի (բնակելի տան կամ բնակարանի) սեփականատերեր, բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը հաշվառված անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18 քմ--ից պակաս տարածք։ 3. անշարժ գույքը պետք է ձեռք բերվի մշտական բնակության նպատակով։

4. ձեռք բերման արժեքը` երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում ՝ ոչ ավելի, քան 25 միլիոն ՀՀ դրամ միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 26 միլիոն ՀՀ դրամը, իսկ , իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) գույքի ձեռքբերման արժեքը՝ ոչ ավելի, քան 30 միլիոն ՀՀ դրամ միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 31 միլիոն ՀՀ դրամը
Գլխավոր վարկային պայմանագիր
Բանկը հաճախորդի հետ կնքում է գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով և մինչև անշարժ գույքի շուկայական արժեքի 100%-ի չափով, բացառությամբ «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի։
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Գրավադրման համար իրականացվող ծախսեր
15,000,000 և ավել ՀՀ դրամի չափով վարկերի դեպքում գրավադրման համար Բանկի կողմից իրականացվող ծախսերն են․

- գրավի առարկայի գնահատման վճար (գնահատում անհրաժեշտ չի իրականացնել, եթե տվյալ գույքն արդեն գրավադրված է Բանկում և գնահատվել է դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում, իսկ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում գրավադրված լինելու դեպքում` նախորդող 6 ամիսների ընթացքում, Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների կողմից),

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար*,

- գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար,

- գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար*։

*ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի և գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճարները Բանկում գործող ARPIS ծրագրի միջոցով ձևակերպման դեպքում տեղեկանքի տրամադրման վճար չի գանձվում։ Ծախսերը Բանկի կողմից իրականացվելու դեպքում, եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է տեղափոխմանը հաջորդող 24 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում է սույն կետում նշված Բանկի կողմից կատարված ծախսերը։
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Սակագնային արխիվ

19.04.23 -13.08.23 գործող սակագներ
1.22 MB
13.05.23 -31.07.23 գործող սակագներ
2.65 MB
19.04.23 - 12.05.23 գործող սակագներ
2.65 MB
06.02.23 -18.04.23 գործող սակագներ
2.83 MB
14․11․22-06․02․23 գործող սակագներ
2.74 MB
15.07.22-14.11.22 գործող սակագներ
2.89 MB
30.03.22-15.07.22 գործող սակագներ
493.43 KB
15․07․21-26․11․21 գործող սակագներ
5.33 MB
22.02.22-30.03.22 գործող սակագներ
3.28 MB
Պահանջվող փաստաթղթեր
40.91 KB
IDBank-ը վարկային պայմանագիրը կնքելու պահից որպես վարկ տրամադրված գումարը 100%-ով սառեցնում է։ Շենքը չկառուցելու դեպքում գումարը կառուցապատողին չի փոխանցվում, և սառեցված գումարով կատարվում է վարկի մարում՝ հաճախորդի ցանկությամբ։
Rocket Line-ի և վարկային գծի հաստատումը Բանկի պատրաստակամությունն է Ձեզ տրամադրել նշված գումարը։ Վարկի/Rocket line-ի չօգտագործելու դեպքում Դուք որևէ պարտավորություն չեք ունենում Բանկի առջև, իսկ Rocket line-ը չի արտացոլվում նաև ԱՔՌԱ վարկային բյուրոյում։  Դրանով տրվում է բնակարանի վերանորոգմանն ուղղված, ինչպես նաև այլ առօրյա ծախսերը հոգալու հնարավորություն։ Չօգտագործելու դեպքում որևէ տոկոսադրույք չի կիրառվում։
Այո, առանց կանխավճար հնարավոր է բնակարան ձեռք բերել լրացուցիչ գրավի առկայության պարագայում։
Վարկի վաղաժամկետ մարման տույժը կիրառելի է այն դեպքում, երբ վաղաժամկետ մարման պահին մարվում է տվյալ տարվա ընթացքում գրաֆիկով նախատեսված ընդհանուր մայր գումարից ավել մայր գումար։ 1-ին տարվա համար գործում է 0,6%, 2-րդ տարվա համար՝ 0,4%, իսկ 3-րդ տարվա համար՝ 0,2% վարկի վաղաժամկետ մարման տույժ։

Դիմել հիմա

Սկսած 13%-ից
Մինչև 240 ամիս մարման ժամկետ

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+375 (Բելառուս)
+7 (Ռուսաստան)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ)
+1 (Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
Աբովյանի մասնաճյուղ
Գյումրիի մասնաճյուղ
Դավթաշենի մասնաճյուղ
Էջմիածնի մասնաճյուղ
Վանաձորի մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 11.08.2023 04:13
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт