Оставить жалобу

Գաղտնիություն և անվտանգություն

✓ Բանկն ապահովում է Ազդարարողի հաղորդման հնարավորություն՝ ըստ նախընտրության՝ ինչպես անանուն, այնպես էլ անձնական տվյալները ներկայացնելու ձևաչափով։

    ✓ Բանկը վստահեցնում է, որ Ազդարարողը չի ենթարկվի պատասխանատվության հետևյալ պայմանների դեպքում․
  • 1.  Եթե ազդարարումը չի կատարվել զրպարտության նպատակով՝ Բանկի վարքագծի կանոնների, ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների ցանկացած իրական կամ ենթադրյալ խախտման մասին տեղեկացնելու նպատակով,
  • 2. Եթե անձը կամավոր կերպով համագործակցել է հաղորդված չարաշահումների կամ աշխատանքային անօրինական վարքագծի վերաբերյալ մանրամասների բացահայտման գործընթացում։

✓ Բանկն արգելում է ցանկացած հաշվեհարդար Ազդարարողի նկատմամբ։

✓ Բանկը կարևորում է ազդարարման յուրաքանչյուր դեպք և իրականացնում է պատշաճ քննություն։»

Եթե ազդարարվող չարաշահման թեման ու Ձեր հաղորդագրության նկարագրույթույնը չեն համապատասխանում իրար, ապա Բանկը կարող է չընդգրկել այն քննարկման շրջանակներում՝ գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով



© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 18.09.2026 05:27
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт