IDBank IDMERCH Բիզնես վարկ/օվերդրաֆտ Ստացեք մինչև 50․000․000 ՀՀ դրամ Ձեր բիզնեսի համար
IDMERCH բիզնես վարկ/օվերդրաֆտ

IDMERCH բիզնես վարկ/օվերդրաֆտ

Ստացեք մինչև 50․000․000 ՀՀ դրամ Ձեր բիզնեսի համար

Վարկի արժույթ
֏ , $
Տոկոսադրույք
Վարկ՝ սկսած 14,5%-ից, Օվերդրաֆտ՝ սկսած 15,5%-ից
Մարման ժամկետ
մինչև 60 ամիս
Գումար
մինչև 50,000,000 ֏ /կամ համարժեք $/

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
IDMERCH բիզնես վարկ/օվերդրաֆտ

Հիմնական

Ձեր բիզնեսը արժանի է լավագույն պայմաններին։ Ստացեք մինչև 50․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով անկանխիկ բիզնես վարկ կամ օվերդրաֆտ և մարեք այն մինչև 60 ամսում՝ առանց տրամադրման միջնորդավճարի և օվերդրաֆտի դեպքում մինչև 45 օր մարման արտոնյալ ժամանակահատվածով։ 

Բիզնես վարկը կամ օվերդրաֆտը տրամադրվում են POS տերմինալների և/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգի միջոցով իրականացված միջին ամսական շրջանառությունների հիման վրա՝ նվազագույն գումարի մինչև տասնապատիկի չափով։ Վարկի համար կարող եք դիմել IDBank-ի բոլոր մասնաճյուղերում։ 



Առավելություններ

Արժույթի ընտրություն
Բիզնես վարկը հասանելի է ՀՀ դրամով կամ համարժեք ԱՄՆ դոլարով
Մարման երկար ժամկետ
Մինչև 60 ամիս
Պարզ և արագ տրամադրում
Վարկի տրամադրման ֆինանսական գործընթացը պարզ է և արագ
Վարկի նպատակ
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին գրավային և առանց գրավային ապահովման տրամադրվող բիզնես վարկ/օվերդրաֆտ՝

1. ձեռնարկատիրական գործունեության իրականացում,

2. ընթացիկ գործունեության ֆինանսավորում,

3. այլ բանկերում գործող վարկային պարտավորությունների տեղափոխում «ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Նվազագույն գումար*
500,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ

*Արտարժույթի փոխարժեքի հաշվարկի համար հիմք է ընդունվում հայտի հաստատման օրվա դրությամբ Բանկի կողմից տվյալ արժույթի «վաճառքի» համար սահմանված փոխարժեքը։
Առավելագույն գումար*
50,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ

*Արտարժույթի փոխարժեքի հաշվարկի համար հիմք է ընդունվում հայտի հաստատման օրվա դրությամբ Բանկի կողմից տվյալ արժույթի «վաճառքի» համար սահմանված փոխարժեքը։
Ժամկետ
12-60 ամիս
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Տոկոսադրույքի տիպը
Լողացող տոկոսադրույք

*ԱյԴի Բանկ» ՓԲԸ հաշվարկային տոկոսադրույքը (ԱԲՀՏ) և հաշվարկման մեթոդաբանությունը անցնելով հղումով։ Սույն պայմաններով տրամադրվող վարկերի համար ԱԲՀՏ-ն կարող է փոփոխվել տարեկան 2 անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին, ընդ որում փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց 30 օրացուցային օր հետո։ Վարկի լողացող (անվանական) տոկոսադրույքի նվազագույն և առավելագույն շեմերը ՀՀ դրամի դեպքում համապատասխանաբար` 10% և 20%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 7,5% և 16,5%։
Վարկի տարեկան տոկոսադրույք/անվանական
ՀՀ դրամի դեպքում՝ ԱԲՀՏ+/5,2%-8,95%/,

ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱԲՀՏ+/7,6%-10,35%/

*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: Տոկոսադրույքը սահմանվում է կախված տրամադրվող վարկի պայմաններից և ցուցանիշներից, օրինակ՝ վարկի գումար, վարկի ժամկետ, վարկ/ գումար հարաբերակցություն, գույքի գտնվելու վայր և այլն
Վարկի տարեկան տոկոսադրույք/փաստացի
ՀՀ դրամի դեպքում 15,52%-19,91%,

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 12,16%-15,26%
Օվերդրաֆտի օգտագործված մասի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք/անվանական
ՀՀ դրամի դեպքում՝ ԱԲՀՏ+/6,2%-9,7%/,

ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱԲՀՏ+/8,1%-11,35%/

*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: Տոկոսադրույքը սահմանվում է կախված տրամադրվող վարկի պայմաններից և ցուցանիշներից, օրինակ՝ վարկի գումար, վարկի ժամկետ, վարկ/ գումար հարաբերակցություն, գույքի գտնվելու վայր և այլն
Օվերդրաֆտի օգտագործված մասի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք/փաստացի
ՀՀ դրամի դեպքում՝ 13,87%-16,98%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 10,75%-13,67%
Տարեկան տոկոսադրույք օվերդրաֆտի չօգտագործված մասի համար
Չի սահմանվում
Տրամադրման եղանակ
Անկանխիկ, հաճախորդի` Բանկում բացված վճարային քարտի/բանկային հաշվի միջոցով
Օվերդրաֆտի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման տուգանք*
Պայմանագրի գումարի մինչև 5%-ի չափով

*Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկի վաղաժամկետ մարման տուգանք*
Պայմանագրի գումարի մինչև 5%-ի չափով

*Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Տույժեր և տուգանքներ
ժամկետանց վարկի/ օվերդրաֆտի գումարի տույժ օրական 0.1%

ժամկետանց տոկոսագումար տույժ օրական 0.1%
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի/օվերդրաֆտի տրամադրման վճար
չի սահմանվում
Մարման արտոնյալ ժամանակահատված*
Մինչև 45 օր։ Նախորդ ամսվա ընթացքում օվերդրաֆտի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումների ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ կարող են չհաշվարկվել, եթե հաճախորդը նշված եղանակով օվերդրաֆտի օգտագործված մասի մարումը կատարի մինչև հաջորդող ամսվա 15-ը ընկած ժամանակահատվածում:

*Մարման արտոնյալ ժամանակահատված տրամադրվում է միայն Visa Platinum Business քարտի դեպքում։
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ
Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐՎԵՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՄԵԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԻՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
Կարգավիճակ
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում
ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 68 տարեկանը
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ)
6 ամիս
Վարկառուի (այդ թվում՝ նրա կանոնադրական կապիտալում 20% և ավել մասնակիցների) /երաշխավորի/գրավատուի վարկային պատմության նկատմամբ պահանջներ
• Վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ գործող ժամկետանց/դասակարգված պարտավորությունների (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) բացակայություն,

• Վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ՝ նախորդող 12 ամսիների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) գծով մարումների հանրագումարային ոչ ավել քան 30 ուշացած օր

• Վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ՝ նախորդող 3 ամսիների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) գծով մարումների հանրագումարային ոչ ավել քան 9 ուշացած օր,

• վարկային պատմության բացակայությունն ընդունելի է։
Վճարային քարտի բացման և սպասարկման սակագներ
Համաձայն վճարային քարտերի տեղեկատվական ամփոփագրերով սահմանված պայմանների։
Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարման եղանակ*
Ամենամսյա պարտադիր մուտք քարտային հաշվին նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված Օվերդրաֆտի գումարի 10%-ը և վճարման ենթակա տոկոսագումարները մինչև ընթացիկ ամսվա 15-ը։ Մայր գումարի մնացորդի և հաշվեգրված տոկոսագումարի մնացած մասի ամբողջական մարումը սահմանվում է ժամկետի ավարտին։

*Օվերդրաֆտի տոկոսագումարը հաշվարկվում է հիմք ընդունելով օվերդրաֆտի օգտագործված մասը։
Ապահովվածություն
ՀՀ Դրամի դեպքում՝

• Բանկում գործող հաշիվների ապագա դրամական հոսքերի գրավ,

• Երաշխավորություն*

- Իրական շահառուի,

- Իրավաբանական անձանց դեպքում՝ 20% և ավելի մասնակցություն ունեցող հիմնադիր/սեփականատեր հանդիսացող անձանց,

*Վարկառուի պարտավորությունների չկատարման կամ ուշացման դեպքում երաշխավորը կրում է պայմանագրով նախատեսված պատասխանատվություն, որի շրջանակում կարող է առաջանալ պարտավորությունների կատարումից բխող բռնագանձում նրա գույքի և/կամ դրամական միջոցների նկատմամբ, ինչպես նաև վարկային պատմության վատթարացում՝ վարկային բյուրո տեղեկատվության փոխանցման արդյունքում։

ԱՄՆ Դոլարի դեպքում՝

• Անշարժ գույք,

• Տրանսպորտային միջոց,

• Հիմնական և շրջանառու միջոցներ,

• Բանկի համար ընդունելի՝ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։
Գրավի առարկայի գնահատում
Անշարժ գույք, տրանսպորտային միջոց հանդիսացող գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից, որոնց ցանկը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Գնահատողների ցանկ
Գրավի առարկայի ապահովագրություն
Վարկի տրամադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն, որը իրականացվում է վարկի մնացորդի հիման վրա։

Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների ցանկը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Ապահովագրական ընկերություններ։
Հայտի ընդունման և վարկի ձևակերպման վայր
Բանկի մասնաճյուղեր և Գլխամասային գրասենյակ
Վարկի գումարի հաշվարկման եղանակ*
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) և/կամ ՀՀ այլ բանկերի կողմից տրամադրված POS տերմինալներով ՝ վերջին 6 (վեց) և 12 (տասներկու) ամիսների ընթացքում իրականացված միջին ամսական շրջանառությունների, նվազագույն գումարի մինչև 6 (վեցապատիկի) չափով և/կամ Իդրամ ՍՊԸ-ի QR/online ckeckout վճարման համակարգի միջոցով վերջին 6 (վեց) և 12 (տասներկու) ամիսների ընթացքում իրականացված միջին ամսական շրջանառություններից նվազագույն գումարի մինչև 10 (տասնապատիկի) չափով և Բանկում գործող առանց գույքային գրավի ապահովման և առանց եկամուտների հիմնավորման տրամադրված վարկերի տարբերության չափով, ընդ որում, տրամադրվող վարկի/օվերդրաֆտի գումարը չի կարող գերազանցել հարկային հաշվետվության համաձայն՝ վերջին 6 (վեց) և 12 (տասներկու) ամիսների ընթացքում իրականացված միջին ամսական շրջանառություններից նվազագույնի 100 (հարյուր) տոկոսը։

*Վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն տվող տերմինալի ցանկացած տարատեսակ, այսուհետ միասին՝ POS տերմինալ։
Տրամադրման դրական գործոններ
1) Դրական վարկային պատմություն

2) Կայուն դրամական հոսքեր

3) Գրավի առարկային համապատասխանությունը Բանկի պահանջներին

4) Բիզնես միջավայր

5) Այլ գործոններ

ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց դեպքում «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում գործող անգրավ վարկերի հաշվարկում ներառվում է նաև տվյալ ֆիզիկական անձի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում գործող անգրավ վարկերը, իսկ իրավաբանական անձանց դեպքում հաշվարկվում է այդ ընկերության անվամբ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում գործող անգրավ վարկերը։
Մերժման գործոններ
1) բացասական վարկային պատմություն

2) ֆինանսական ոչ բավարար վիճակ

3) գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին

4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

5) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը

6) հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ

7) այլ գործոններ
Գլխավոր վարկային պայմանագրի կնքում
Հաճախորդի ցանկությամբ վերջինիս հետ կարող է կնքվել գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օր, որից հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հաճախորդին
Որոշման վավերականության ժամկետ*
30 աշխատանքային օր

*Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, ժամկետանց պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն):
Որոշման վերահաստատման ժամկետ
Առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
Վարկը տրամադրելու ժամկետ
Վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 4 աշխատանքային օր, եթե հաճախորդը վարկը ավելի ուշ ստանալու ցանկություն չի հայտնել։
Այլ պայմաններ
1) Այլ բանկերի կողմից տրամադրված POS տերմինալներով իրականացված շրջանառությունը հիմք ընդունելու դեպքում վարկը/օվերդրաֆտը հաստատվում և տրամադրվում է պայմանով, որ Հաճախորդը վարկի/ օվերդրաֆտի տրամադրումից հետո 6 (վեց) ամսվա ընթացքում ապահովում է Բանկում գործող POS տերմինալով շրջանառություն, առնվազն սույն տեղեկատվական ամփոփագրի համաձայն պահանջվող սահմանաչափով։ Վարկի տրամադրումից հետո յուրաքանչյուր 6(վեց) ամիսը մեկ Բանկը իրականացնում է շրջանառության մոնիթորինգ։ Այն դեպքում, երբ մոնիթորինգի արդյունքները չեն համապատասխանում սույն ամփոփագրի և/կամ Հաճախորդի հետ կնքված պայմանագրի պայմաններին, ապա Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում, իսկ օվերդրաֆտի դեպքում՝ սահմանաչափի նվազեցում կամ կիրառել կողմերի միջև Պայմանագրով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ։

2) Իդրամ ՍՊԸ-ի QR/online checkout վճարման համակարգի միջոցով իրականացված շրջանառությունը հիմք ընդունելու դեպքում վարկը/օվերդրաֆտը հաստատվում և տրամադրվում է պայմանով, որ Հաճախորդը վարկի/ օվերդրաֆտի տրամադրումից հետո 6 (վեց) ամսվա ընթացքում ապահովում է Իդրամ ՍՊԸ-ի QR/online checkout վճարման համակարգի միջոցով իրականացվող շրջանառության իրականացումը Բանկում բացված բանկային հաշվով՝ առնվազն սույն տեղեկատվական ամփոփագրի համաձայն պահանջվող սահմանաչափով։ Վարկի տրամադրումից հետո յուրաքանչյուր 6(վեց) ամիսը մեկ Բանկը իրականացնում է շրջանառության մոնիթորինգ։ Այն դեպքում, երբ տվյալ եռամսյակի միջին ամսական շրջանառությունը չի համապատասխանում սույն ամփոփագրի և/կամ Հաճախորդի հետ կնքված պայմանագրի պայմաններին, ապա Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում, իսկ օվերդրաֆտի դեպքում՝ սահմանաչափի նվազեցում կամ կիրառել կողմերի միջև Պայմանագրով սահմանված այլ միջոցներ։
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
1.Փաստաթղթերի ցանկ
• Առնվազն նախորդող 6(վեց) ամիսների հարկային հաշվետվություններ,

• Վարկառուի, երաշխավորի, գրավատուի վարկային պատմության մասին տեղեկություն,

• Այլ բանկերի կողմից տրամադրված POS տերմինալներով իրականացված շրջանառությունը հիմք ընդունելու դեպքում՝ առնվազն նախորդող 6(վեց) ամիսների, այն հաշվի քաղվածքը, որին ստացվում են POS տերմինալով ընդունված վճարումներից դրամական միջոցները՝ տվյալ Բանկի կողմից տրված և վավերացված տարբերակը/excel աշխատանքային ֆորմատով տարբերակը,

• Իդրամ ՍՊԸ-ի QR/online checkout վճարման համակարգի միջոցով իրականացված շրջանառությունը հիմք ընդունելու դեպքում՝ առնվազն նախորդող 6(վեց) ամիսների քաղվածքները:
2
Բանկը, անհրաժեշտության դեպքում, կարող է Հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ: Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության։
3
Այն փաստաթղթերը, որոնցում պարունակվող տեղեկատվությունը Բանկը հնարավորություն ունի ստանալու իրեն հասանելի տեղեկատվական բազաներից, չեն պահանջվում Հաճախորդից (եթե առկա է Հաճախորդի (Անհատ ձեռնարկատերերի դեպքում) կամ Հաճախորդի իրավասու անձի համաձայնությունը այդ տեղեկատվությունը ստանալու և մշակելու վերաբերյալ)։
1
«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում

-Հաճախորդը իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։

-Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
2
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխելու վարկի էական պայմանները, այդ թվում՝ Վարկի տոկոսադրույքը՝ կամ պահանջել գործող պարտավորության վաղաժամկետ մասնակի կամ ամբողջական մարում՝ ԱյԴի Բանկ ՓԲԸ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկավորման Կանոններով նախատեսված դեպքերում:
3
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ։ Եթե հաճախորդը համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, ապա իրավունք ունի միակողմանիորեն վաղաժամկետ լուծել պայմանագիրը` վերադարձնելով տրամադրված վարկի հիմնական գումարն ամբողջությամբ և վճարելով հաշվարկված տոկոսները և այլ վճարները։ Անկախ Բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի (փոխառության) տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։
4
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
5
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ:
6
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտարժույթով վարկերի մարումները կատարվում են տվյալ Վարկի արժույթով հաշվից, իսկ դրա վրա անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` նաև ցանկացած արժույթով այլ հաշիվներից, ընդ որում արժույթների փոխարկումն իրականացվում է այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով։
7
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
8
Արտարժույթով տրամադրված վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
9
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ: ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼԻՍ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
10
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ), ՏՈԿՈՍՆԵՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՏՈԿՈՍՆԵՐ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ /ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ/ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ: ՎԱՐԿԱՏՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
11
Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն միկրո ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
12
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
13
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
14
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է։ ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
15
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ ԱյԴի Բանկ ՓԲԸ-Ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
16
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
17
Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBusiness Mobile հավելվածի և Բանկ-հաճախորդ (IDBusiness Online - https://online.idbank.am) առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

Սակագնային արխիվ

10․12․24-25․06․26 գործող սակագներ
1.46 MB
Պահանջվող փաստաթղթեր
693.13 KB
Իրավաբանական անձ հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.69 KB
Անհատ ձեռնարկատեր հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.41 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԻԱ
36.19 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԱՁ
33.39 KB

Դիմել հիմա

Տոկոսադրույքը սկսած 14․5%-ից
Վարկի գումարը՝ մինչև 50 մլն ֏-ից

Հայտի ձև

Հաճախորդի տեսակը
ԱՁ
Իրավաբանական անձ
Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
Անձնագիր / Միջազգային անձնագիր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀԾՀ / Սոց․ քարտ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Այլ փաստաթղթեր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.06.2026 04:21
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт