Հաշիվների բացում և սպասարկում
Էսքրոու հաշիվներ

Էսքրոու հաշիվներ

Ձեր երաշխիքը ապահով գործարքների համար

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Էսքրոու հաշիվներ

Էսքրոու հաշիվներ

Առքուվաճառքի գործարքներդ ավելի ապահով դարձրու՝ օգտվելով IDBank-ի էսքրոու հաշիվներից։ Էսքրոու հաշվին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, շարժական կամ անշարժ գույքի ձեռքբերման համար նշված գումարը կամ նշված գումարի մի մասը՝ որպես գործարքի կատարման երաշխիք։ Միջնորդավճարը կազմում է 0.2%՝ 20.000-500.000 ՀՀ դրամ միջակայքում։
Էսքրոուի շնորհիվ գործարքն ավելի ապահով է դառնում և՛ գնորդի, և՛ վաճառողի համար։

Գործողություն
Սակագին
Հաճախորդների խումբ
ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներ
Հաշվի բացում
Անվճար
Սպասարկման վճար
Հաշվին մուտքագրվող գումարի 0.2 տոկոսի չափով, նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ։

250 մլն ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով գումարը գերազանցող գործարքների դեպքում միջնորդավճարը՝ պայմանագրային։
Հաշվի արժույթ
ՀՀ դրամ և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով
Հաշվով գործարքների նվազագույն չափ
Չի սահմանվում
Հաշվով գործարքների առավելագույն չափ
Պայմանավորված է գործարքի պահանջներով
Կանխիկ գումարի մուտքագրում հաշվին
Համաձայն բանկային հաշվի սակագների և պայմանների
Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ
.Հաշվի համալրում

Էսքրոու հաշվին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, շարժական կամ անշարժ գույքի ձեռքբերման համար նշված գումարը կամ նշված գումարի մի մասը՝ որպես գործարքի կատարման երաշխիք։

. կանխիկի մուտքագրում

· այլ հաշիվներից փոխանցում, ինչպես նաև առցանց

· բանկային փոխանցումների միջոցով

· Հաշվի ելքագրում

· կանխիկի ելքագրում

· հաշվից փոխանցումներ, ինչպես նաև առցանց փոխանցումներ
Հաշվի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
Անվճար
Տարեկան անվանական տոկոսադրույք
0%
(տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%)
Պայմանների փոփոխություն
Պայմանագրում պայմանների փոփոխություն կատարելիս էսքրոու Հաշվետիրոջից գանձվում է 10,000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար
Հաշվի փակում
Անվճար
Բանկային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
*
Էսքրոու հաշիվը բանկային հատուկ հաշիվ է, որը նախատեսված է ապրանքների/ծառայությունների առքուվաճառքի գործարքների ապահով իրականացման համար:
1
Էսքրոու հաշիվը ներառում է`

• հաճախորդի համար բանկում էսքրոու հաշվի բացում,

• էսքրոու հաշվին Հաճախորդի միջոցների դեպոնացում /միջոցների սառեցում/,

• պարտավորությունների կատարման փաստաթղթային հավաստում,

• գործարքի կողմերի համար ընթացիկ հաշիվների բացում, վարում,

• Էսքրոու գումարի վճարում։
2
Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրած կողմին:
3
Էսքրոու հաշիվների բացումն իրականացվում է հետևյալ նպատակներով․

• Անշարժ գույքի ձեռքբերում

• Շարժական գույքի ձեռքբերում

• Ընկերության սեփականության իրավունքի ձեռքբերում

• Այլ գործարքներ
4
Էսքրոու գործարքի արժույթները`

• Գույքի դիմաց վճարումն իրականացվում է բացառապես ՀՀ դրամով: Այլ արժույթներով գույքի դիմաց վճարումն իրակակացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

• Այն դեպքում, երբ որպես գործարքի ապահովման միջոց մուտք է արվել արտարժույթ, ապա Էսքրոու պայմանագրով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում իրականացվում է արտարժույթի փոխարկում՝ տվյալ պահին Բանկի կողմից հրապարակված փոխարժեքներով:
5
Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն։
6
Էսքրոու գործառնության ժամկետը պայմանավորված է գործարքի ժամկետով։
7
էսքրոու գործառնության արժույթը պայմանավորված է գործարքի արժույթով:
8
էսքրոու հաշիվների բացման, վարման և դրամարկղային սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրով:
9
Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
10
Էսքրոու հաշվի գումարի վրա տոկոսները հաշվարկվելու են հաշվին գումարը մուտք լինելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար։
11
Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը կատարվում է ոչ ուշ, քան Հաճախորդի կողմից համապատասխան վճարման հանձնարարականը Բանկ ներկայացնելու հաջորդ բանկային օրը:
12
Հաճախորդի հաշվին ուղղված միջոցները մուտքագրվում են Հաճախորդի հաշվին, ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելուց մեկ օրվա ընթացքում։
13
Էսքրո հաշվի քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդի նախընտրած տարբերակով․

• էլ. Փոստի միջոցով

• առձեռն

• փոստով։
14
Բանկը պարտավոր չէ Հաշվետիրոջը հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել:
15
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
16
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
17
Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են համաձայն Բանկի գործող «Բանկային հաշիվների, փոխանցումների և «ԱյԴի Բանկ»ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագներ»-ի։
18
Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19
Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
20
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21
Ֆիզիկական անձանց հետ Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBanking առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»։
22
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Էսքրու հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող պարզ տոկոսադրույքի չափը` այն ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ հրապարակելով Բանկի պաշտոնական կայքում:
23
Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով: Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ Էլ. փոստ՝ [email protected] Հեռախոս` (+37460) 70-11-11 Ֆաքս` (+37410) 58-24-21 և/ կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
24
Բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու Հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
25
Առանց Հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
26
Էսքրոու հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
27
Հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն (Կետը կիրառելի է Անհատ ձեռնարկատեր հաճախորդների դեպքում):

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը/Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ՝16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ 7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ՝

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է՝ 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է՝7միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)
28
Սույն տեղեկատվական ամփոփագրով չկարգավորվող դրույթները կարգավորվում են «Բանկային հաշիվների, փոխանցումների և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագներ»ով։
29
Էսքրու հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ցանկում։

Բանկը երաշխավորում է`

. էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը

. էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային հիմնավորման/ ներկայացման դեպքում:

Սակագնային արխիվ

10.05.19 -ից գործող սակագներ
1.04 MB
01.05.20 -ից գործող սակագներ
628.50 KB
01.12.20 -ից գործող սակագներ
1.13 MB
Պահանջվող փաստաթղթեր
124.94 KB
Իրավաբանական անձ հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.69 KB
Անհատ ձեռնարկատեր հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.41 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԻԱ
36.19 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԱՁ
33.39 KB
Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետի մեջ կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրած կողմին:
Էսքրոու հաշիվը բանկային հատուկ հաշիվ է, որը նախատեսված է ապրանքների/ծառայությունների առքուվաճառքի գործարքների ապահով իրականացման համար:
Էսքրոու հաշիվը ներառում է.
•    հաճախորդի համար բանկում էսքրոու հաշվի բացում,
•    էսքրոու հաշվին Հաճախորդի միջոցների դեպոնացում /միջոցների սառեցում/,
•    պարտավորությունների կատարման փաստաթղթային հավաստում,
•    գործարքի կողմերի համար ընթացիկ հաշիվների բացում, վարում,
•    Էսքրոու գումարի վճարում։
Էսքրոու հաշիվների բացումն իրականացվում է հետևյալ նպատակներով․
•    անշարժ գույքի ձեռքբերում,
•    շարժական գույքի ձեռքբերում,
•    ընկերության սեփականության իրավունքի ձեռքբերում,
•    այլ գործարքներ։
Մանրամասներին կարող եք տեղեկանալ Բանկի կայքից, իսկ հարցերի դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333, (+37460)273333 հեռախոսահամարներով։
Էսքրոու հաշիվը կարող է բացվել ՀՀ դրամով և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով։
Էսքրոու հաշիվներով հաճախորդներ են հանդիսանում ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Սպասարկման վճարը կազմում է հաշվին մուտքագրվող գումարի 0.2 տոկոսի չափով, նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ։ 250 մլն ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով գումարը գերազանցող գործարքների դեպքում միջնորդավճարը՝ պայմանագրային։

Հայտի ձև

Հաճախորդի տեսակը
ԱՁ
Իրավաբանական անձ
Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
Անձնագիր / Միջազգային անձնագիր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀԾՀ / Սոց․ քարտ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Այլ փաստաթղթեր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 17.06.2026 10:13
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт