Բանկային երաշխիք

Բանկային երաշխիք

Բանկը՝ որպես պարտավորությունների երաշխավոր

Արժույթ
֏, $, ₽, €, կամ Բանկի համար ընդունելի այլ արժույթ
Տոկոսադրույք
սկսած 0.5%-ից
Ժամկետ
12-36 ամիս
Առավելագույն գումար
սահմանվում է Բանկի ներքին իրավական ակտերով

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Բանկային երաշխիք

Այս ծառայության միջոցով «ԱյԴի Բանկ»-ը կներկայանա որպես Ձեր պարտավորությունների կատարման երաշխավոր, ինչի արդյունքում Ձեր գործընկերոջ վստահությունը Ձեր նկատմամբ կբարձրանա, քանի որ, եթե դուք չկատարեք պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունները, ապա «ԱյԴի Բանկ»-ը, որպես բանկային երաշխիքի թողարկող, կվճարի շահառուին երաշխիքի թողարկման պայմանագրով նախատեսված գումարը նրա առաջին իսկ պահանջով:
Օգտվելով այս ծառայությունից դուք տնտեսում եք դրամական միջոցներ, քանի որ բանկային երաշխիքների տրամադրման սակագները զգալի ցածր են վարկերի սակագներից: «ԱյԴի Բանկ»-ի կողմից թողարկված բանկային երաշխիքը  Ձեր գործարքի բարեհաջող ավարտի գրավականն է:

Ձեզ կարող է հետաքրքրել

Փաստաթղթային ակրեդիտիվ
Միջազգային առևտրի ֆինանսավորում

Հատուկ առաջարկ

Visa Business քարտ

Օգտվեք ձեռնարկությունների համար նախատեսված Visa Business քարտից։ Կատարեք վճարումներ ամբողջ աշխարհում և ստացեք բիզնեսի համար նախատեսված բազմաթիվ արտոնություններից տարեկան ընդամենը 5,000 դրամով։

Բանկային երաշխիք - Հատուկ առաջարկներ
Երաշխքի նպատակ
Մրցույթի մասնակցության, պայմանագրի կատարման, վճարման, կանխավճարի ապահովման կամ այլ նպատակներով
Հաճախորդ
ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի կամ Բանկի համար ընդունելի այլ արժույթ՝ հետևյալ հղումով։
Նվազագույն գումար
Չի սահմանվում
Առավելագույն գումար
սահմանափակվում է Բանկի ներքին իրավական ակտերով
Երաշխիքի առավելագույն ժամկետ
12 ամիս` մրցույթի մասնակցության երաշխիքների համար

36 ամիս` այլ երաշխիքների համար
Միջնորդավճարներ
Բանկում ներդրված դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի, Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավադրմամբ

Այլ միջոցների գրավադրմամբ
Մրցույթի մասնակցության երաշխիք՝ Բանկում ներդրված դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի, Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավադրմամբ
սկսած 0.5% միանվագ, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ
Մրցույթի մասնակցության երաշխիք՝ այլ միջոցների գրավադրմամբ
սկսած 1% միանվագ, նվազագույնը 75,000 ՀՀ դրամ
Այլ տեսակի երաշխիքներ՝ Բանկում ներդրված դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի, Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավադրմամբ
մինչև 12 ամիս ժամկետով՝ սկսած 0.5% միանվագ, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ

12 ամսից ավել ժամկետով՝ սկսած 1% տարեկան, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ տարեկան
Այլ տեսակի երաշխիքներ՝ այլ միջոցների գրավադրմամբ
մինչև 12 ամիս ժամկետով՝ սկսած 1.5% միանվագ, նվազագույնը 75,000 ՀՀ դրամ

12 ամսից ավել ժամկետով՝ սկսած 2% տարեկան, նվազագույնը 75,000 ՀՀ դրամ տարեկան
Երաշխիքի հաստատում/տրամադրում միջնորդ բանկի կողմից
Պայմանագրային
Երաշխիքի պայմանների փոփոխություն կամ երաշխիքի դադարեցում (հետ կանչում)
25,000 ՀՀ դրամ

Գումարի ավելացման կամ գործողության ժամկետի երկարաձգման դեպքում ավելացված մասով կգանձվի նաև համապատասխան երաշխիքի տրամադրման համար նախատեսված միջնորդավճարը
Վճարում երաշխիքով պահանջի դիմաց
0.15% նվազագույնը 50,000 ՀՀ դրամ
Երաշխիքի գումար/գրավ (գրավի գնահատված իրացվելի արժեք) հարաբերակցություն
Բանկի իրավասու մարմնի որոշմամբ` առավելագույնը` 50-100%` կախված գրավի տեսակից (գույքային գրավով ապահովված երաշխիքների դեպքում): Բանկի իրավասու մարմնի որոշմամբ երաշխիքը կարող է տրամադրվել նաև առանց գույքային գրավի ապահովման կամ միաժամանակ` գույքային գրավի և այլ ապահովմամբ (երաշխավորություն, ֆինանսական հոսքեր, գույքային իրավունք և այլն):
Երաշխիքի հայտի ուսումնասիրության վճար
Չի սահմանվում
Բանկային հաշվի բացում/սպասարկում
Համաձայն Բանկում գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։
Վարկային պատմության նկատմամբ պահանջ (այդ թվում երաշխավորի)
Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն, ընդ որում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել Հաճախորդի հետ փոխկապակցված անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ։
Երաշխիքի ձև
Երաշխիքը տրամադրվում է Բանկի ստանդարտ տեքստով կամ Բենեֆիցիարի կողմից առաջարկվող ձևով՝ Բանկի համար ընդունելի լինելու դեպքում
Հայտի ընդունման վայր
Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ, ինտերնետային կայք (հայտի ընդունման մասով)
Պայմանագրերին ներկայացվող պահանջներ
Բանկի և հաճախորդի միջև բանկային երաշխիքի տրամադրելու մասին պայմանագրերը կնքվում են Բանկի կողմից հաստատված ստանդարտ ձևերին համապատասխան
Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ
• Անշարժ գույք,

• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,

• Տրանսպորտային միջոցներ,

• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,

• Դեբիտորական պարտքի իրավունք,

• Ֆինանսական հոսքեր,

• Երաշխիքներ, երաշխավորություններ,

• Դրամական միջոցներ,

• Թանկարժեք մետաղներ (իրեր),

• Բաժնեմասեր,

• Արժեթղթեր,

• իրավունքի գրավ,

• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք
Երաշխիքի գումար/գրավ հարաբերակցություն
Սահմանվում է Ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը
Գրավի առարկայի ապահովագրություն
Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել գրավի առարկայի ապահովագրություն` երաշխիքի մնացորդից կամ գույքի գնահատված շուկայական/իրացվելի արժեքից։
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
1.Բանկում ներդրված դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի, Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավադրմամբ ապահովված երաշխիքների դեպքում Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Այլ ապահովվածության դեպքում՝ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Որոշման վավերականության ժամկետ
ՀՀ տարածքում տրամադրվող երաշխիքների դեպքում՝ 30 աշխատանքային օր

ՀՀ տարածքից դուրս տրամադրվող (Միջազգային երաշխիքներ) դեպքում՝ 45 աշխատանքային օր

Բանկը իրավասու է հրաժարվել երաշխիքը տրամադրելուց, եթե փոփոխվել են երաշխիքի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)
Որոշման վերահաստատման ժամկետ
Որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող պայմաններով
Երաշխիքը տրամադրելու ժամկետ
1. Բանկում ներդրված դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի, Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավով ապահովված երաշխիքների դեպքում՝ երաշխիքի տրամադրման որոշումը կայացնելուց հետո և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու օրվանից առավելագույնը 3 աշխատանքային օրվա* ընթացքում,

2. Այլ ապահովվածության դեպքում՝ երաշխիքի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր*, եթե հաճախորդը երաշխիքը ավելի ուշ ստանալու ցանկություն չի հայտնել` պահպանելով 1.22-րդ կետում նշված ժամկետը:

* ՀՀ տարածքից դուրս տրամադրվող երաշխիքների դեպքում վերոնշյալ ժամկետները կարող են չպահպանվել։
Երաշխիքի ներքո բենեֆիցարին վճարված գումարը պայմանագրով սահմանված ժամկետում չմարելու դեպքում
Վճարման ենթակա գումարը վերադարձնելու ժամկետը խախտելու (կետանցի) դեպքում Հաճախորդը/Պրինցիպալը Բանկին վճարում է տուժանք՝ յուրաքանչյուր կետանցի օրվա համար՝ ժամկետանց գումարի 0.1 տոկոսի չափով:
Երաշխիքի և յուրաքանչյուր փոփոխության ծանուցում
25,000 ՀՀ դրամ
Այլ բանկի կոնտր-երաշխիքի դիմաց երաշխիքի տրամադրում
Պայմանագրային
Երաշխիքի ներքո պահանջի կազմում
50,000 ՀՀ դրամ
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Սակագնային արխիվ

21.05.18-11.04.23թ․ գործող սակագներ
133.35 KB
Պարտավորություններից ազատման դիմում
53.79 KB
Բանկային երաշխիքի տրամադրման հայտ
56.24 KB
Պահանջվող փաստաթղթեր
634.79 KB
Երաշխիքի առավելագույն ժամկետն է 12 ամիս` մրցույթի մասնակցության երաշխիքների համար և 36 ամիս` այլ երաշխիքների համար։ Բանկի համապատասխան իրավասու մարմնի որոշմամբ ժամկետը կարող է գերազանցել 36 ամիսը։

Երաշխիքները թողարկվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլիով կամ այլ արտարժույթով։

Երաշխիքները կարող ենք թողարկվել մրցույթի մասնակցության, պայմանագրի կատարման, հետկատարման, վճարման, կանխավճարի ապահովման կամ այլ նպատակներով։
Մանրամասներին կարող եք տեղեկանալ Բանկի կայքից, իսկ հարցերի դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333, (+37460)273333 հեռախոսահամարներով։
Հաճախորդ կարող են հանդիսանալ ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերը և ֆիզիկական անձինք։

Մրցույթի մասնակցության երաշխիքների դեպքում, դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ, միջնորդավճարը կազմում է 0.5% միանվագ,  նվազագույնը 15,000 ՀՀ դրամ, իսկ այլ միջոցների գրավադրմամբ՝ 1% միանվագ,  նվազագույնը 30,000 ՀՀ դրամ։
Այլ տեսակի երաշխիքների դեպքում՝ համաձայն պայմանների։
Երաշխիքի հայտի ուսումնասիրության վճար չի սահմանվում:

Հայտի ձև

Հաճախորդի տեսակը
ԱՁ
Իրավաբանական անձ
Կոդ
+374 (Հայաստան)
+375 (Բելառուս)
+7 (Ռուսաստան)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ)
+1 (Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
Աբովյանի մասնաճյուղ
Գյումրիի մասնաճյուղ
Դավթաշենի մասնաճյուղ
Էջմիածնի մասնաճյուղ
Վանաձորի մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
Անձնագիր / Միջազգային անձնագիր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀԾՀ / Սոց․ քարտ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Այլ փաստաթղթեր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 23.10.2023 03:38
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт